Պուտինը «Ոսկե աստղ» է հանձնել ՌԴ հերոս, մայոր Ռոման Ֆիլիպովի ընտանիքին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+17.09 oC

Պուտինը «Ոսկե աստղ» է հանձնել ՌԴ հերոս, մայոր Ռոման Ֆիլիպովի ընտանիքին

18:42 23.02.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ոսկե աստղ» է հանձնել ՌԴ հերոս, օրերը Սիրիայում զոհված օդաչու Ռոման Ֆիլիպովի ընտանիքի անդամներին, հայտնում է Интерфакс-ը:

Երկրի բարձրագույն պարգևը հերոսի կնոջը՝ Օլգա Ֆիլիպովային ու ծնողներին է հանձնվել Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:

Հարավային ռազմական շրջանի զորավարժարանի գրոհային ավիագնդի փոխգնդապետի տեղակալ, մայոր Ֆիլիպովը զոհվել էր փետրվարի 3-ին՝ Սիրիայում ընթացող հակաահաբեկչական գործողությունների ընթացքում:

Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ մայոր Ֆիլիպովի կողմից ղեկավարվող Սու-25 գրոհիչ ինքնաթիռը պայթեցվել էր Սիրիայի Իդլիբ նահանգում՝ շարժական հակահրթիռային համակարգից արձակված կրակոցով: Կրակոցի պահին նա հասցնում է դուրս թռչել ինքնաթիռից ու վայրէջք կատարել ահաբեկչական ջոկատների կողմից վերահսկվող տարածքում: Այստեղ նա մինչև վերջի շունչը մարտի է բռնվել գրոհայինների հետ ու նռնակով պայթեցրել ինքն իրեն, որպեսզի գերի չընկնի:

Փետրվարի 6-ին Ֆիլիպովին հերոսի կոչում է շնորհվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում որոշել են լրտեսության դեմ պայքարում օգտագործել արհեստական ​​ինտելեկտը

10:07 25.04.2024

Թուրքիայում որոշել են լրտեսության դեմ պայքարում օգտագործել արհեստական ​​ինտելեկտը

Թուրք գիտնականները նախագիծ են մշակում, որը հնարավորություն կտա օգտագործել արհեստական ​​ինտելեկտը (AI)՝ երկրում լրտեսական գործունեությունը հայտնաբերելու համար, հայտնում է Anadolu պետական ​​գործակալությունը։ «Թուրքիայի վրայով թռչող օբյեկտները, ներառյալ տիեզերանավերը և արբանյակները, կարող են հետագծվել «արհեստական ​​ինտելեկտի» օգնությամբ, ինչը թույլ կտա բացահայտել լրտեսական գործունեությունը»,- գրում է գործակալությունը։ Թուրքական ավիացիոն ասոցիացիայի (THK) համալսարանի պրոռեկտոր Թահսին Չաղրի Շիշմանը գործակալությանը […] ...

Բժիշկը խոսել է արագ սննդի ամենօրյա օգտագործման վտանգավոր հետևանքների մասին

09:58 25.04.2024

Բժիշկը խոսել է արագ սննդի ամենօրյա օգտագործման վտանգավոր հետևանքների մասին

Ամեն օր արագ սննդի օգտագործումը կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Եկատերինա Քաշուխը։ Բժիշկը «Իզվեստիային» պատմել է նման սննդակարգի վտանգավոր հետեւանքների մասին։ Քաշուխը բացատրել է, որ արագ սնունդը պատրաստվում է խորը մշակման տեխնոլոգիաներով, ինչի պատճառով էլ արտադրանքի մեջ գործնականում օգտակար նյութեր չեն մնում։ Նման սնունդը պարունակում է բազմաթիվ կալորիաներ, ինչպես նաև մեծ […] ...

Ավազաթմբերի գաղտնիքները. երկրաֆիզիկոսները հնագետներին օգնել են գտնել հնագույն բնակավայր

09:50 25.04.2024

Ավազաթմբերի գաղտնիքները. երկրաֆիզիկոսները հնագետներին օգնել են գտնել հնագույն բնակավայր

Ռուս գիտնականներն առաջին անգամ օգտագործել են երկրաֆիզիկայի և հնագիտության մեթոդների համալիր՝ պալեոլիթյան անհայտ բնակավայրեր փնտրելու համար։ Փորձագետները Կուրսկի շրջանի «Բայքի» հնագիտական ​​վայրի տարածքում հայտնաբերել են հնավայրի չուսումնասիրված մշակութային շերտ։ Հետազոտության արդյունքները ներկայացված են L’Anthropologie-ում: Քարե դարի մարդկանց կյանքն անքակտելիորեն կապված է եղել բնական միջավայրի հետ, ուստի գիտնականները, ուսումնասիրելով նրանց բնակավայրերը, փորձում են հասկանալ ոչ միայն, […] ...

Վեդանտ Պատելը անդրադարձել է հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում

09:42 25.04.2024

Վեդանտ Պատելը անդրադարձել է հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին: Հարց է հնչել, թե արդյոք ԱՄՆ-ը ներգրավված է գործընթացում, այս կապակցությամբ ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոն ծրագրո՞ւմ է այցելել տարածաշրջան: «Պետարտուղարը նշեց իր X-ում, որ մենք ողջունում ենք այն հայտարարությունը, որ Հայաստանը […] ...

Հնդկական համեմունքները կարող են քաղցկեղածին նյութ պարունակել

09:34 25.04.2024

Հնդկական համեմունքները կարող են քաղցկեղածին նյութ պարունակել

Հնդկաստանի իշխանությունները 20 օրվա ընթացքում կստուգեն համեմունքների բոլոր ընկերությունները՝ մի շարք համեմունքներում քաղցկեղ առաջացնող նյութերի հնարավոր առկայության մասին հաղորդումներից հետո, հաղորդում է NDTV-ն՝ վկայակոչելով աղբյուրները: Ավելի վաղ Հոնկոնգի և Սինգապուրի սննդի կարգավորիչները զգուշացրել էին հնդկական երկու համեմունքների ապրանքանիշերի՝ MDH-ի և Everest-ի չորս ապրանքների օգտագործման մասին՝ էթիլենի օքսիդի ենթադրյալ առկայության պատճառով: Կարգավորողները հայտնել են, որ մարդու […] ...

Թրամփը Բայդենին անվանել է հրեա ժողովրդին և պաղեստինցիներին ատող․ ՏԱՍՍ

09:10 25.04.2024

Թրամփը Բայդենին անվանել է հրեա ժողովրդին և պաղեստինցիներին ատող․ ՏԱՍՍ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը ատում է ինչպես հրեա ժողովրդին, այնպես էլ պաղեստինցիներին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Մինչ այս՝ նախագահ Բայդենը, քննադատելով Թրամփին, ասել էր, որ ԱՄՆ իշխանություններին չի կարելի վստահել։ Ապրիլի 24-ին հաղորդվել էր, որ Թրամփը պատրաստ է մոտ ապագայում ցանկացած պահի հանդիպել Բայդենի հետ […] ...

BACK_TO_TOP