«Զվարթնոց» օդանավակայանի ճակատագիրը դեռ որոշված չէ. Նարեկ Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+16.09 oC

«Զվարթնոց» օդանավակայանի ճակատագիրը դեռ որոշված չէ. Նարեկ Սարգսյան

17:41 23.02.2018

«Զվարթնոցի խնդիրը շատ բարդ խնդիր է: Նույնպիսի խնդիր կա Գյումրիի օդանավակայնի հետ կապված: Ես որպես ճարտարապետ, չեմ ցանկանում, որ այն քանդվի», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, նշելով, որ այդ հարցի շուրջ դեռ բանակցություններ են ընթանում: 

Նրա խոսքերով, կա ներդրող, որը ինչ-որ բան է ուզում կառուցե, իսկ Զվարթնոց օդանավակայանը հուշարձան չէ։ Եթե հուշարձան է, ապա գործում է հուշարձանի պահպանության օրենքը: Կան դեպքեր, որ հուշարձան չեն, բայց պատմության տեսակետից արժեք են ներկայացնում։ Արտասահմանում նման դեպքերի համար կա կարգավորում, իսկ Հայաստանում՝ ոչ։

«Եթե կառույցը համայնքի համար արժեք է ներկայացնում, ապա համայնքը իր բյուջեով է շենքի պահպանությունը իրականացնում: Մենք չունենք նման օրենք, մեզ մոտ այն գտնվում է սեփականատիրոջ ենթակայության տակ։ Տվյալ դեպքում ունենք զարգացող օդանավակայան և մի կառույց, որ այսօրվա տեխնոլոգիաներին չի բավարարում։ Մենք գտնում ենք, որ պետք է պահպանել։ Մեծ քայլ արեցինք: Հասանք նրան, որ պահպանվի աշտարակն ու փոքր օղակաձև ծավալը, մնում է մեծ օղակաձև հատվածի հարցը, որ իրենց նախագծով պետք է քանդվի: Այժմ բանակցում ենք այդ ուղղությամբ», – ասաց Նարեկ Սարգսյանը:

Որպես ճարտարապետ, Նարեկ Սարգսյանը ասաց, որ հասկանում է, որ երեք օղակները միասնական են, սակայն սեփականատերն էլ իր խնդիրը ունի։ «Տարբեր շահերի հարց կա, մենք աշխատում ենք համաձայնության գալ, հուսանք կհաջողվի»,- եզրափակեց քաղաքաշինության նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր

14:48 29.03.2024

Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր

Մարտի 29-ին ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ: Քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր: Նախարարը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տվել է մի շարք հանձնարարականներ: ...

Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման

13:37 29.03.2024

Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման: ...

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

12:51 29.03.2024

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Մարտի 29-ին՝ ժամը 12։30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին

11:34 29.03.2024

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին

Հայաստանն ապրիլին առաջին անգամ կմասնակցի Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների՝ Իսպանիայում կայանալիք հավաքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է ԵՄ երկրների ԱԺ նախագահների հավաքին, որը տեղի է ունենալու Իսպանիայում գալիք ամսվա կեսերին: Հայաստանն առաջին անգամ է հրավիրված»,–ասել է Սիմոնյանը: ԱԺ նախագահի տեղեկությամբ՝ […] ...

Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

11:13 29.03.2024

Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Աբու-Դաբի-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ ուղի» մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված […] ...

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

10:51 29.03.2024

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ Ժնևում կայացած հանդիպումից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը նշել է, որ դա առաջին հանդիպումն էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև։ «Աննախադեպ բան տեղի ունեցավ։ Առաջարկը Միջխորհրդանական միության կողմից էր, որի շրջանակներում էլ այդ հանդիպումը տեղի […] ...

BACK_TO_TOP