Լիտվան աջակցում է ԼՂ հակամարտության բանակցային խաղաղ կարգավորմանը. Լիտվայի ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+12.09 oC

Լիտվան աջակցում է ԼՂ հակամարտության բանակցային խաղաղ կարգավորմանը. Լիտվայի ԱԳՆ

17:30 23.02.2018

Լիտվան իր աջակցությունն է հայտնել ԼՂ հակամարտության բանակցության միջոցով ընթացող խաղաղ կարգավորման գործում: Այս մասին հայտնել են այդ երկրի արտաքին գործերի նախարարությունից՝ ի պատասխան «Արմենպրեսի» հարցմանը:

Նշենք, որ աղբյուրի հարցումը վերաբերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից՝ Երեվանի վերաբերյալ արված վերջին հայտարարություններին ու բանակցային գործընթացքում դրանց հնարավոր բացասական ազդեցությանը:

«Լիտվային Հանրապետությունն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ մեր դիրքորոշումը լավ հայտնի է. մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բանակցությունների միջոցով ընթացող խաղաղ կարգավորմանը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված հիմնարար սկզբունքների վրա: Լիտվան հիմնովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և միանում է կոչին՝ ձեռնարկելու միջոցներ նվազեցնելու լարվածությունը հակամարտության գոտում և վերաներգրավել կողմերին առարկայական բանակցություններում՝ ցուցաբերելով քաղաքական կամք»,- ասված է երկրի արտաքին գերատեսչության պատասխանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները

23:41 18.04.2024

Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները

Ֆրանսիան ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան ԵՄ մյուս երկրները։ Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Այսօր ռուսական գազն ու նավթամթերքը գնվում են աշխարհի երրորդ երկրների միջոցով։ Սակայն Ֆրանսիան, շնորհիվ ատոմային էներգիայի օգտագործման իր մոդելի և այլընտրանքային աղբյուրների, ավելի քիչ է կախված ռուսական գազից, քան մյուս պետությունները»,-ասել է […] ...

ԱՄՆ-ը կողմ չէ, որ Պաղեստինը դառնա ՄԱԿ-ի լիիրավ անդամ

23:33 18.04.2024

ԱՄՆ-ը կողմ չէ, որ Պաղեստինը դառնա ՄԱԿ-ի լիիրավ անդամ

Միացյալ Նահանգները մտադիր չէ կողմ քվեարկել Պաղեստինին ՄԱԿ-ում որպես մշտական ​​անդամ ընդունելու բանաձևի օգտին, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Միացյալ Նահանգները դեմ է քվեարկելու Անվտանգության խորհրդի առաջարկած բանաձեւին»,- ճեպազրույցում ասել է Պատելը։ Պաղեստինն այժմ դիտորդի կարգավիճակ ունի ՄԱԿ-ում, մինչդեռ Իսրայելը կազմակերպության լիիրավ անդամ է 1948 թվականից։ Այսօր նախատեսված է ՄԱԿ-ի […] ...

Իրանի պատասխան գործողություններն ավարտվել են․ Աբդոլահիան

23:11 18.04.2024

Իրանի պատասխան գործողություններն ավարտվել են․ Աբդոլահիան

Իրանի պատասխան գործողություններն ավարտվել են, և այժմ պետք է քայլեր ձեռնարկվեն Իսրայելին հետագա էսկալացիայից հետ պահելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ «Այժմ ավարտվել են Իրանի օրինական պաշտպանության, նրա փոխադարձ ու համաչափ գործողությունները, այս առումով անհրաժեշտ է զսպել Իսրայելի ռեժիմը Իրանի շահերի դեմ ուղղված հետագա արկածախնդրությունից»,- ասել է […] ...

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

20:40 18.04.2024

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Ֆինլանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, ըստ որի՝ պետական ​​բյուջեն խնայելու նպատակով ժամանակավորապես կկրճատվեն փախստականների նպաստները, հինգշաբթի հայտնել է երկրի ՆԳՆ-ը։ «Կառավարության ծրագրին համապատասխան՝ նպաստի չափը կնվազեցվի Սահմանադրությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։ Հստակեցվում է, որ ուժի մեջ մտնելուց հետո օրենքը գործելու է մինչև 2025 թվականի ավարտը։ Նպաստների կրճատումն անհրաժեշտ է պետական ​​բյուջեն խնայելու համար, որը համաձայնեցվել […] ...

Մակրոնն ասել է, որ դեռ մտադիր է այցելել Կիև

20:30 18.04.2024

Մակրոնն ասել է, որ դեռ մտադիր է այցելել Կիև

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ դեռ մտադիր է այցելել Կիև, սակայն այցի ժամկետ առայժմ չկա։ «Այո, դա դեռ պլանների մեջ է, բայց ես դեռ ժամկետ չունեմ ձեզ ասելու»,-«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Մակրոնը՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Մարտին Մակրոնը նույնպես հայտարարել էր, որ անպայման գնալու է Ուկրաինա։ Ֆրանսիական Tribune թերթը […] ...

Արգենտինան հույս է հայտնել մասնակցել ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժություններին

20:10 18.04.2024

Արգենտինան հույս է հայտնել մասնակցել ՆԱՏՕ-ի միջազգային զորավարժություններին

Արգենտինան, որը մտադիր է դառնալ ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկերը, ակնկալում է մասնակցել համատեղ զորավարժություններին, ասել է նախագահի խոսնակ Մանուել Ադորնին։ «Դա թույլ կտա երկրին բարելավել իր զինված ուժերի պատրաստվածության մակարդակը միջազգային զորավարժությունների և առաջադեմ տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաև հնարավորություն կտա մասնակցել քննարկումներին և ռազմավարական որոշումներին»,-ասել է նա լրագրողներին: Ավելի վաղ՝ պաշտպանության նախարար Լուիս Պետրին հայտարարել էր, […] ...

BACK_TO_TOP