Լևոն Տեր-Պետրոսյանը, Արա Սահակյանը, Աշոտ Մանուչարյանը գործակալներ էին. Ստամբոլցյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+21.09 oC

Լևոն Տեր-Պետրոսյանը, Արա Սահակյանը, Աշոտ Մանուչարյանը գործակալներ էին. Ստամբոլցյան

14:42 23.02.2018

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանն անդրադարձել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ու նրանց ով լինելուն՝ ասելով, որ ղարաբաղյան շարժման մեջ բազմաթիվ մարդիկ մտել էին հատուկ առաջադրանքով:

«Նրանք առաջադրանք էին կատարում՝ Աշոտ Մանուչարյանն էր, Լևոն Տեր-Պետրոսյանն էր, Արա Սահակյանն էր, Գառնիկ Իսագուլյանն էր, դրանք բոլորը գործակալներ էին: Առաջադրանք էին կատարում», – ասել է Ստամբոլցյանը: 

Shantnews-ի այն հարցին, թե ի՞նչ առաջադրանքի մասին է խոսքը Ստամբոլցյանը պատասխանել է.

«Էդ ժամանակ ուժեր կային, մի մասն ուզում էր էդ Խորհրդային Միությունը պահպանել, մի մասն ուզում էր, որ քանդվի: Եվ էդ ուժերի առաջադրանքով էին եկել: Ալեքսան Հակոբյանն ինքը ԿԳԲ-ի գործակալ էր, ես նրան բռնել եմ էն ժամանակ, երբ որ ուզում էր Լաչինը սարքել Քրդստան», – պատասխանել է Ստամբոլցյանը՝ հավելելով, որ այդ ժամանակ  ներքին պայմանագիր են ունեցել քրդերի հետ, քրդերը Ղուրանի վրա երդվել են, որ հայերի հետ կլինեն, բայց վերջում դավաճանել են.

«Ճիշտ է, ադրբեջանցի էին գրվում, բայց Լաչինի էդ հատվածում քրդեր էին ապրում: Ուզում էին, որ էդ հատվածում սարքվի քրդական փոքր մարզ, մենք համաձայնվեցինք, հետո ադրբեջանցի շեյխերը մի-մի հատ «Նիվա» նվիրեցին, նրանք դուրս եկան մեր դեմ, բայց Ալեքսան Հակոբյանը մինչև վերջ քրդերով ուզում էր Լաչին սարքել, դրոշ էր կախում քրդական: Երբ որ ես բռնեցի բերեցի, ինքը վիզ վերցրեց, որ ինքը կագեբեիստա, իրան վերբովկա է արել Աշոտ Մանուչարյանը, մեծ գործ բացվեց: Բայց պարզվեց կապ չունի՝ կագեբեյի էդ գործակալները մինչև այսօր էլ իշխանության մեջ են», – մանրամասնել է Ստամբոլցյանը՝ ընդգծելով, որ ճիշտ են ասում, թե ԿԳԲ անմահ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը

19:36 24.04.2024

Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը

Այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ եղեռնի 109-րդ տարելիցի օրը, Վայոց ձորի մարզում ոգեկոչվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Այս մասին հայտնում են Վայոց ձորի մարզպետի աշխատակազմից: Մարզկենտրոն Եղեգնաձորում Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ուժային կառույցների տարածքային մարմինների ղեկավարները, պետական […] ...

Ֆրանսիայի «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

19:25 24.04.2024

Ֆրանսիայի «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Հանրապետության ձախակողմյան «Ըմբոստ Ֆրանսիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ Ժան-Լյուկ Մելանշոնի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան: Նրանք շրջայց են կատարել և ծանոթացել մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին, առանձնակի հետաքրքրություն են ցուցաբերել ֆրանկոֆոնիայի երկամսյակին նվիրված «Pro Armenia. Քեզ համար, Հայաստան» ցուցադրությանը: Այցի ավարտին պատվիրակության անդամները նաև գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: ...

Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Հունաստանի ազգային պաշտպանության նախարար

19:16 24.04.2024

Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են. Հունաստանի ազգային պաշտպանության նախարար

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին, նշել է, որ պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար։ «Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա: Our thoughts today are with the Armenians in Greece […] ...

Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը

19:09 24.04.2024

Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը

Ապրիլի 24-ին կյանքից հեռացել է ականավոր գիտնական և հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն (1995-2006 թթ.), հայ ժամանակակից արաբագիտական պատմագիտական դպրոցի հիմնադիր, պ.գ.դ., պրոֆ. Նիկոլայ Հովհաննեսի Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը։ Նիկոլայ Հովհաննիսյանը ծնվել է 1930 թ. հունիսի 10-ին՝ Լենինականում (ներկայիս Գյումրի): 1953 թ. ավարտել է Երևանի պետական […] ...

Հայոց ցեղասպանությունն ինչպե՞ս ազդեց ազգային ինքնության ձևավորման վրա

19:00 24.04.2024

Հայոց ցեղասպանությունն ինչպե՞ս ազդեց ազգային ինքնության ձևավորման վրա

Հայոց ցեղասպանությունը առանցքային  նշանակություն ունեցավ հայկական ինքնության ձևավորման վրա: Այս մասին խոսել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Հարություն Մարությանը:  Այսքան տարի հետո Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներն ու հայաթափումը դարձյալ ակտուալ դարձրին այդ ինքնության պահպանման հարցը: Այս ու այլ թեմաների մասին Հարություն Մարությանը խոսել է «Հեռանկար»-ի տաղավարում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

18:54 24.04.2024

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին Թուրքիայում քրդամետ քաղաքական կուսակցություններն ու կազմակերպությունները կրկին կոչ են անում ճանաչել անցյալի վայրագությունները և ապագայում հավասար վերաբերմունք ցուցաբերել բոլոր քաղաքացիների նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Medyanews-ը՝ մեջբերելով հայտարարությունը, որում կազմակերպություններն ու կուսակցությունները Թուրքիային կոչ են անում առերեսվել սեփական պատմության հետ։ Հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական պետությունը մինչ օրս […] ...

BACK_TO_TOP