Դուք մոլորության մեջ եք. դատավոր Տաթևիկ Գրիգորյանը՝ պաշտպան Տիգրան Եգորյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+14.09 oC

Դուք մոլորության մեջ եք. դատավոր Տաթևիկ Գրիգորյանը՝ պաշտպան Տիգրան Եգորյանին

15:04 23.02.2018

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատաքննության ժամանակ պաշտպանական ճառերն ընդհատվել են, որովհետև Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը արդեն մեկ ժամ է, ինչ ներկայացնում է դատավորի ինքնաբացարկի միջնորդության հիմքերը:

«Դատավորը խախտում է օրենքով դրված դատարանի հեղինակությունը բարձր պահելու պարտականությունը, Դուք եք առաջինը ոտնահարում դատարանի  հեղինակությունը, մեր նկատմամբ դրսևորում անհարգալից վերաբերմունք: Մինչ դատավորի պաշտոնում նշանակվելը դուք անցել եք անձնական և հոգեբանական հատկանիշները բացահայտող թեսթ, որը պարզում է անձի պատասխանատվության զգացումը, ունկնդրելու, ինքնատիրապետման կարողությունը, այլ հատկանիշներ: Թղթերով այդ թեսթն անցկացվել է: Հանձնելուց հետո այդ թեսթերը ոչնչացվում են»,- ասաց պաշտպանը:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հիշեցրեց, որ փաստաբանի վարքագծի կանոնակարգի համաձայն՝ Եգորյանն իրավունք չունի կեղծ տեղեկություններ ներկայացնել:

«Այդպիսի թեսթ առհասարակ չի անցկացվել»,- ասաց դատավորը: 

«Դուք պարզապես մոլորության մեջ եք և չգիտեք, թե երբ են այդ նորմերը մտել ուժի մեջ: Այսպիսի վատ վիճակում չհայտնվելու համար պետք է ուսումնասիրեիք, նոր ներկայացնեիք Ձեր միջնորդությունը»,- ասաց դատավոր Տաթևիկ Գրիգորյանը: 

Դատավորը սանկցիա կիրառեց դահլիճում գտնվող ամբաստանյալների հարազատների և աջակիցների նկատմամբ, որոնք բացականչություններով ու սուլոցներով խաթարում էին դատական պրոցեսը:

 

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաև Գևորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին և Հովհաննես Պետրոսյանին:


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման

13:37 29.03.2024

Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման: ...

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

12:51 29.03.2024

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Մարտի 29-ին՝ ժամը 12։30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին

11:34 29.03.2024

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին

Հայաստանն ապրիլին առաջին անգամ կմասնակցի Եվրամիության երկրների խորհրդարանների նախագահների՝ Իսպանիայում կայանալիք հավաքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է ԵՄ երկրների ԱԺ նախագահների հավաքին, որը տեղի է ունենալու Իսպանիայում գալիք ամսվա կեսերին: Հայաստանն առաջին անգամ է հրավիրված»,–ասել է Սիմոնյանը: ԱԺ նախագահի տեղեկությամբ՝ […] ...

Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

11:13 29.03.2024

Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։ Աբու-Դաբի-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացին ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ ուղի» մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված […] ...

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

10:51 29.03.2024

Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ Ժնևում կայացած հանդիպումից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը նշել է, որ դա առաջին հանդիպումն էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև։ «Աննախադեպ բան տեղի ունեցավ։ Առաջարկը Միջխորհրդանական միության կողմից էր, որի շրջանակներում էլ այդ հանդիպումը տեղի […] ...

Քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում

10:41 29.03.2024

Քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը՝ հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Քննարկվել են համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ թափոնների կառավարման, պլաստիկի վերամշակման, քամու, արևային էներգիայի արտադրության և կանաչ […] ...

BACK_TO_TOP