Դրսի ուժերի ազդեցությունը 1988-ի շարժման վրա մեծ էր. Ստամբոլցյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    393.28
  • RUBLE
    4.26
  • 424.11
WEATHER
+16.09 oC

Դրսի ուժերի ազդեցությունը 1988-ի շարժման վրա մեծ էր. Ստամբոլցյան

14:50 23.02.2018

Հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է 1988-ի շարժմանն ու իր կարծիքը հայտնել դրա՝ դրսի ուժերի կողմից կազմակերպված կամ չկազմակերպված լինելու վերաբերյալ: Ստամբոլցյանն ասել է, որ իր համար էլ սկզբում հասկանալի չի եղել, որ շարժման մեջ ոչ տեղական ուժերն ակտիվ դերակատարություն ունեն: Բուտիրյան բանտում եղած ժամանակ է հասկացել, որ գործ են ունեցել երկու ուժի հետ՝ մեկը ցանկանում էր Խորհրդային Միության փլուզումը, մյուսը՝ ոչ:

«Երբ առաջին ստորագրահավաքը տարան Մոսկվա և հանձնեցին Գորբաչովին, և այնտեղ հանդիպում տեղի ունեցավ, նրանք համաձայնվել էին ինչ-որ բան անել, ինչ-որ ծրագիր էր կատարվում»,- ասել է Ստամբոլցյանը:

Բանախոսը խոսել է նաև վերջերս բացված ամերիկյան արխիվներում հայտնաբերված փաստաթղթի մասին: «Նրանց ոչ թե Ղարաբաղն էր հետաքրքրում, այլ այն՝ ինչպես անել, որ Խորհրդային Միության մեջ առաջանա խժդժություն»,- ասաց բանախոսը:

SHANTNEWS-ի այն հարցին` արդյո՞ք Ղարաբաղը պետք է Խորհրդային Միության մեջ խժդժություն առաջացներ, Ստամբոլցյանն այսպիսի պատասխան տվեց. «Բոլորը հիմա հողային խնդիր ունեն Խորհրդային Միության մեջ: Ես ասում եմ իմ երկրի մասին: Օրինակ՝ Եվրապառլամենտից եկան դեպուտատներ, եկան հրապարակում խոսեցին, ես եմ իրենց ուղեկցել, տարել-բերել, այն ժամանակ իրենք ասում էին, որ Ղարաբաղը հայերի պատմական հողն է, բայց հիմա ասում են՝ փաստ չունենք»:

Բանախոսի համոզմամբ՝ դրսի ուժերը ոչ թե ղարաբաղյան շարժումը զրոյից կազմակերպեցին, այլ օգտվեցին առիթից և կազմակերպված շարժումը նաև իրենց նպատակին ծառայեցրեցին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գառնի գյուղում թմրամիջոցների լաբորատորիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի բացահայտման վարույթով 4 անձինք կալանավորված են

18:24 29.03.2024

Գառնի գյուղում թմրամիջոցների լաբորատորիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբի բացահայտման վարույթով 4 անձինք կալանավորված են

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ավարտվել է խմբի կազմում առանձնապես խոշոր չափի՝ 66,91 գրամ քաշով «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոցի, 9.23 գրամ «Մարիխուանայի» ապրօրինի շրջանառության, ինչպես նաև կանեփի մեծաքանակ բույսեր աճեցնելու դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները պարզել են, որ Գառնի գյուղի բնակիչ […] ...

Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին

18:17 29.03.2024

Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան խոշորացված համայնքի Զորական բնակավայրում  շինություն է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև […] ...

Հրապարակվել է 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

18:12 29.03.2024

Հրապարակվել է 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը ✔️2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 324.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 8%‑ով կամ 23.9 մլրդ դրամով: ✔️2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 320.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա […] ...

Անցկացվել է ՍԱՏՄ կառավարման խորհրդի հերթական նիստը

18:06 29.03.2024

Անցկացվել է ՍԱՏՄ կառավարման խորհրդի հերթական նիստը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը ներկայացրել է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում իրականացվող վերահսկողության, սպանդանոցային մորթի կազմակերպման գործընթացի մանրամասները, անդրադարձել է օրենսդրության մեջ փոփոխությունների կատարման անհրաժեշտությանը՝ օրենսդրական բացերը լրացնելու և պետական […] ...

Պարզվել են զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը

17:49 29.03.2024

Պարզվել են զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը

Ավարտվել է զինծառայող Ժորա Կարապետյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում իրականացված վարութային և ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր տուժողի ծառայակիցներն են: Մասնավորապես, 2023թ․ օգոստոսի 10-ին՝ ժամը […] ...

Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին

17:42 29.03.2024

Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին։ Ընկերությունը Ֆրանսիայում մի շարք խոշոր տենդերներ է հաղթել, իրականացրել շինարարական լայնածավալ աշխատանքներ, ինչպես նաև մասնագիտացված է շինարարության տեխնիկական վերահսկողության աշխատանքներում։ Ընկերության գործադիր տնօրեն Միշա Խաչատրյանը ՏԿԵ փոխնախարարից հետաքրքրվել է, թե ինչով իրենց ընկերությունը կարող է օգտակար լինել Հայաստանին և որ ոլորտներում է […] ...

BACK_TO_TOP