«Դուք էստեղ եք ոչ թե արդար դատաքննություն իրականացնելու, այլ` ամեն գնով էս գործն ավարտելու համար». Տիգրան Եգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+11.09 oC

«Դուք էստեղ եք ոչ թե արդար դատաքննություն իրականացնելու, այլ` ամեն գնով էս գործն ավարտելու համար». Տիգրան Եգորյան

13:25 23.02.2018

  «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ ժիրայր Սեֆիլյանի և 6 ամբաստանյալների գործով դատաքննության ժամանակ այսօր նորից հնչեց  ինքնաբացարկի միջնորդություն դատավորին: Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանն ասաց, թե անհրաժեշտ է  լսել  իր պաշտպանյալի ցուցմունքը`  մինչ պաշտպանական ճառերը շարունակելը, քանի որ Սեֆիլյանը կարող է  կարևոր տեղեկություներ հաղորդել քրեական գործի մասին:

   Դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ասաց, որ այդ ցուցմունքը ամբաստանյալները տալիս են ապացույցների հետազոտման ցանկացած փուլում, ոչ թե դատական վիճաբանություննրի փուլում: Դատարանը միջնորդությունը թողեց առանց քննության:

   Պաշտպանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին:

«Դուք էստեղ եք ոչ թե  արդար դատաքննություն իրականցնելու համար, այլ ամեն գնով էս գործն ավարտելու համար»,- ասաց Տիգրան Եգորյանը:

-Դուք նվազագույն պատկերացում չունեք  արդարադատություն իրականացնող դատավորի մասին, դուք  Ձեր ընկալմամբ դատարանի նկատմամբ հարգանքի պարտականությունը և այն միջոցները, որ ձեր զինանոցում են գտնվում, կիրառել եք  չպատճառաբանված  և ոչ համարժեք խստությամբ, դուք  հեռացնում էիք դատավարության  բոլոր  մասնակիցներին, ովքեր համաձակվում էին ոտքի չկանգնել ձեր՝ դահլիճ մտնելիս: Հետո, ենթադրում եմ այլ շրջանակների  կողմից որոշակի  դիտողություն ստանալուց հետո, սկսեցիք ձևական կողմերը պահպանելով, մի քանի անգամ նախազգուշացնելուց հետո  նոր հեռացնել դահլիճից»,- ասաց Տիգրան Եգորյանը: 


Նրա  խոսքը որոշ ժամանակով  ընդհատվեց դահլիճում գտնվող  աջակիցների կոմղից  բուռն ծափահարություններով: Դատավորը հարգանք  պահանջեց  և նշեց  որ փաստաբանն իրավուքն չունի քննարկել դատավորի ոչ տարիքը, ոչ մասնագիտական հմտություննրը, ոչ էլ անձնական այլ հատկանիշներ:

«Դա տարրական էթիկայի բացակայություն է»,- ասաց դատավորը:

 «Մարդիկ ձեզ տեղեկացրել են, որ իրենց ընկալմամբ ժողովրդի իշխանության վրա չհենված դատական իշխանությանը  չեն կարող հարգանքի տուրք մատուցել ոտքի կանգնելով, և այդ դիրքորոշումն, անշուշտ, պետք է քննարկվի և գնահատվի»: 

 Դատարանը ընդմիջումից հետո մերժեց միջնորդությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

23:48 24.04.2024

Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

Բրյուսելում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր Բելգիայի հայերի կոմիտեն։ Իքսելի Հենրի Միշում հրապարակում տեղի ունեցած ոգեկոչման արարողությանը նախորդեցին Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցում Սուրբ Նահատակներին ուղղված Բարեխոսության աղոթքը և հիշատակի արարողությունը։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հիշատակի միջոցառմանը ներկա էին Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան […] ...

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Վիեննայում

23:00 24.04.2024

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Վիեննայում

Ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական Պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի կողմից մատուցվեց սրբադասված նահատակների ոգեկոչման կարգ։ Ելույթով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, ով շնորհակալություն հայտնեց Ավստրիայի ժողովրդին և իշխանություններին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու համար։ Նա […] ...

Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր

22:49 24.04.2024

Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր

Չիլիի Պատգամավորների պալատը հավանություն է տվել յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր հայտարարելու նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է DiarioArmenia-ն՝ նշելով, որ բանաձևը ներկայացրել է պատգամավոր Քրիստիան Արայան՝ Չիլի-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահը, ով մարտին հանդիպել է Հարավային Ամերիկայի Հայկական ազգային խորհրդի ներկայացուցիչներ՝ Հակոբ Տաբակյանի և Արամ Մուրատյանի հետ։ «Հենց […] ...

Ինչպե՞ս են Ստամբուլում նշել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

22:37 24.04.2024

Ինչպե՞ս են Ստամբուլում նշել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը

Ստամբուլում արգելել են ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը:  Ինչո՞վ են պատճառաբանել արգելքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ ««Ապրիլի 24. հիշատակի պլատֆորմ» կոչվող հասարակական այդ միավորումը հայտ էր ներկայացրել իշխանություններին՝ խնդրելով ապրիլի 24-ին արտոնել միջոցառումը Ստամբուլում, և այս անգամ միջոցառումն առաջարկվում էր անցկացնել թատրոնի շենքի առջև: Այն Քադըքյոյ թաղամասում է, և ինչպես և սպասվում էր, […] ...

Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաուղերձը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

22:13 24.04.2024

Ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆի տեսաուղերձը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

Միացյալ Նահանգների կոնգրեսական Ադամ Շիֆը տեսաուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, որում ընդգծել է, որ չնայած սարսափներին, որոնց բախվել ու շարունակում է բախվել հայ ժողովուրդը, դրանք չեն կոտրել հայ ժողովրդի տոկունության կամքը՝ հավելելով, որ հայ համայնքը հաղթահարել է ամենադաժան փորձությունները, սակայն մնում է ամուր և չխոնարհված: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ադամ Շիֆi հրապարակված տեսաուղերձն […] ...

Ցեղասպանության ճանաչման գործընթացը կշարունակվի, բայց ոչ նույն ինտենսիվությամբ. թուրքագետ

20:22 24.04.2024

Ցեղասպանության ճանաչման գործընթացը կշարունակվի, բայց ոչ նույն ինտենսիվությամբ. թուրքագետ

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կշարունակվի, բայց ոչ նույն ինտենսիվությամբ. այս կարծիքին է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Ցեղասպանության ճանաչման գործընթացի, հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս փուլի մասին և այլ հարցերի «Հեռանկար»-ի տղավարում անդրադարձել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:   ...

BACK_TO_TOP