Վանաձորում լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու քրգործն ուղարկվել է դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    391.44
  • RUBLE
    4.20
  • 416.84
WEATHER
+20.09 oC

Վանաձորում լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու քրգործն ուղարկվել է դատարան

12:19 23.02.2018

Մեղադրական եզրակացությամբ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել «Լոռի TV» ՍՊ ընկերության տնօրեն, լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Դատախազությունից հյատնում են, որ քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. սեպտեմբերի 28-ի երեկոյան գործով տուժող՝  «Լո­ռի TV» ՍՊ ըն­կերության տնօրեն, լրագրող Նա­րինե Ավետիսյանը, ահազանգ ստանալով, որ Վա­նաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից, Թու­ման­յան և Լոռվա փողոց­ները միմյանց միաց­նող կամրջի սկզբնամասում անձրևային եղանակին կատարվում է ասֆալտապատում, ժամը 22:00-ի սահմաններում ժամանել է դեպքի վայր՝ լուսա­բանելու կատարվող աշխատանքները: Սակայն «Շին պլյուս» ՍՊ ընկերության տնօրեն Տ. Ն.-ն, որ տվյալ պահին տեղում հետևում էր ըն­­կե­րության կողմից տարվող աս­ֆալ­տապատ­ման աշխատանքներին, բռնել է որպես լրագրող ներկայացած Նա­րինե Ավե­տիսյանի ձեռքերից, վերց­րել տեսանկա­րահանող սար­քը՝ բջջա­յին հեռախոսը, ար­գելել տեսանկա­րահա­նումներ կա­տարել, ջնջել կա­տարած լուսան­կարները և վերադարձրել բջջային հեռախոսը:

Երբ լրագրողը բջջային հե­ռա­խոսով կրկին սկսել է տեսանկա­րահա­նում­ներ կա­տա­րել, նա մոտեցել է, քննությամբ ինքնությունները չպարզված ան­ձանց հետ բռնել լրագրողի ձեռքերից, քաշքշել նրան, ինչի պատճառով Նարինե Ավետիսյանը վայր է ընկել: Նույն պահին ընկած վիճակում գտնվող Նարինե Ավե­տիսյանին է մոտեցել «Շին պլյուս» ՍՊ ըն­կե­րության վա­րորդ Վ. Խ.-ն և լրագրողի կամքին հակառակ վերց­րել նրա բջջային հեռախոսը, ջնջել կա­տարած լուսան­կարները: Նշված գործո­ղու­թյուն­նե­րով Տ. Ն.-ն ու Վ. Խ.-ն խոչընդոտել են լրագրող Նա­րինե Ավետիսյանի մասնագի­տա­կան օրի­նա­կան գործունեությանը՝ թույլ չտալով լուսա­բանել աս­ֆալ­տապատման աշխա­տանք­ների ըն­­թացքը:

Գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

 

 Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանը Իսպանիայում խորհրդարանների ղեկավարների հետ քննարկել է Եվրոպայում եւ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և հանդիպել Ֆիլիպ VI-ի հետ

09:38 23.04.2024

Ալեն Սիմոնյանը Իսպանիայում խորհրդարանների ղեկավարների հետ քննարկել է Եվրոպայում եւ Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը և հանդիպել Ֆիլիպ VI-ի հետ

Իսպանիայի Թագավորության Պալմա քաղաքում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին: Համաժողովը եվրոպական խորհրդարանների միջեւ կարծիքների, տեղեկատվության եւ փորձի փոխանակման հարթակ է, որը նպաստում է խորհրդարանների աշխատանքներին, աջակցում նրանց համագործակցությանը եւ վերահսկում ԵՄ միջխորհրդարանական գործունեության համակարգումն ամենաբարձր մակարդակով: Ապրիլի 21-22-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է […] ...

Խաղաղության հաստատումը միջազգային հանրության և նաև ներդրողների հետաքրքրությունների տիրույթում են․ Փաշինյան

23:59 22.04.2024

Խաղաղության հաստատումը միջազգային հանրության և նաև ներդրողների հետաքրքրությունների տիրույթում են․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Հարց – The Independent՝ Կիմ Սենգուպտա – Թույլ տվեք հարցնել, պարոն վարչապետ, Հայաստանին միջազգային աջակցության մասին: Եվ ի՞նչ լծակ կարող են որոշ երկրներ ունենալ Ադրբեջանի նկատմամբ: «British Petroleum»-ն Ադրբեջանից 35 մլրդ դոլարի նավթ ու գազ է մատակարարել վերջին չորս տարիներին: Դա Ադրբեջանի ընդլայնվող պաշտպանության բյուջեի քառապատիկն […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

23:57 22.04.2024

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ ...

Սահմանազատման գործընթացում արդեն իսկ այսօր կայացվող որոշումներով մենք ցույց ենք տվել մեր անկեղծությունը․ վարչապետ

23:54 22.04.2024

Սահմանազատման գործընթացում արդեն իսկ այսօր կայացվող որոշումներով մենք ցույց ենք տվել մեր անկեղծությունը․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Հարց – The Guardian – Լյուիս Բաստոն – Վերջերս գիրք եմ գրել հենց սահմանների մասին: Ինձ հետաքրքրում են տեղահանված անձանց խնդիրները, ովքեր նախկինում բնակվում էին Լեռնային Ղարաբաղում, այժմ բնակություն են հաստատել Հայաստանի Հանրապետությունում: Կարճաժամկետ քաղաքականությունը որքան հասկանում եմ, հետևյալն է՝ օգնել կացարանի հարցում, կրթության հարցում, աշխատանքի […] ...

Մենք այսօր գործնականում սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ վարչապետ

23:43 22.04.2024

Մենք այսօր գործնականում սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Հարց – Adam Smith Institute` Ջեյմս Փրայս – Ի՞նչ եք կարծում, ադրբեջանցիները կամ անգամ ռուսները ինչքանո՞վ են անկեղծ հարաբերությունների նորմալացման գնալու իրենց ցանկության մեջ, թե՞ պարզապես հետագա թշնամական կամ ագրեսիվ գործողության համար են ավելի շատ հող պատրաստում: Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Ես երբ խոսում էի հարաբերությունների դիվերսիֆիկացման […] ...

Վարչապետն անդրադարձել է հարցին, թե ինչ խնդիր է առաջացել Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում

23:33 22.04.2024

Վարչապետն անդրադարձել է հարցին, թե ինչ խնդիր է առաջացել Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերություններում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Հարց – The Telegraph և The Critic՝ Մայքլ Մոսբաքեր – Անվտանգության ձեր ներկայիս համակարգն արդյունավետ չի եղել, Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագիրը չի օգնել Հայաստանին Ադրբեջանի հետ վերջին հակամարտության ժամանակ: Ի՞նչ եք կարծում՝ ինչպե՞ս է այդ հարաբերությունը շարունակվելու, ՀԱՊԿ-ում անդամակցությունն ի՞նչ օգուտ է բերում Հայաստանին, ռուսական ռազմաբազաների […] ...

BACK_TO_TOP