Հայաստանի կառույցների 70%-ը չի համապատասխանում սեյսմիկ չափորոշիչներին․ քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարն ամփոփել է տարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+26.09 oC

Հայաստանի կառույցների 70%-ը չի համապատասխանում սեյսմիկ չափորոշիչներին․ քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարն ամփոփել է տարին

12:14 23.02.2018

«Քաղաքաշինության ոլորտում ներդրումների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է՝ այս մասին փաստում են վիճակագրական վարչության տվյալները, համաձայն որոնց,  2017թ․-ին նախորդ տարվա համեմատ շինարարության ծավալներն աճել են 3%-ով,  իսկ միայն այս տարվա հունվարի ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 20%-ով», – այսօր՝ փետրվարի 23-ին, ամփոփելով նախորդ տարվա ընթացքում արված աշխատանքները, ասել է ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը։

Նարեկ Սարգսյանը նախորդ տարվա ծրագրերից կարևորել է նաև կառավարության կողմից ճարտարապետական գործունեության մասին օրենքի ընդունումը։ Արդյունքում` մարտի վերջին ճարտարապետների միությունում կլինի հիմնադիր համագումար և կստեղծվի Հայաստանի ճարտարապետների պալատը։ Հաջորդ կարևոր քայլը եղել է գլխավոր հատակագիծ չունեցող 800-ից ավելի բնակավայրերի համակցված հատակագծերի կազմման ուղղությամբ տարվող աշխատանքները։  

«Բնակավայրերի համար իրենց միջոցների հաշվին համակցված գլխավոր հատակագծեր ստեղծեցինք, որը տվեց իր արդյունքը։ Տավուշի մարզի 55  բնակավայր ստացավ գլխավոր հատակագիծ։ Գործընթացը շարունակվում է։ Արարատի և Սյունիքի մարզում մոտ 200 բնակավայր ևս կունենա գլխավոր հատակագիծ», – նշեց Նարեկ Սարգսյանը։

Նախորդ տարվա ընթացքում կատարված կարևոր ծրագրերից Նարեկ Սարգսյանը առանձնացրեց նաև սեյսմիկ ռազավարության մշակումը, որն արդեն իսկ հաստատվել է կառավարության կողմից։

«Երկարատև գործընթաց է։ Հայաստանում գոյություն ունեցող կառույցների 70%-ը սեյսմիկ չափորոշիչներին չի բավարարում, դրանք ամրացնելը շատ ծանր է լինելու, ուստի մենք մշակեցինք կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն, որով նախատեսվում է մինչև 2030թ․-ը ավարտին հասցնել», -ասաց քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավարը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ցեղասպանությունն այն է, ինչ 2023 թվականի սեպտեմբերին կրել է հայ ժողովուրդը. Իտալիայի փոխվարչապետ

19:26 25.04.2024

Ցեղասպանությունն այն է, ինչ 2023 թվականի սեպտեմբերին կրել է հայ ժողովուրդը. Իտալիայի փոխվարչապետ

Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին ելույթ է ունեցել Հռոմի Հայոց Ցեղասպանության այգում՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը. «Մի քանի տարի առաջ մենք հանդիպեցինք և ճանաչեցինք միմյանց: Չնայած մեր պարտավորություններին (և ոչ միայն որպես նախարար), որ մեզանից յուրաքանչյուրի օրակարգում կան, մենք պետք է ընտրենք, թե ինչին առաջնահերթություն տալ կյանքում: Այս օրը, լրագրողական և քաղաքական աշխարհի մի մասի […] ...

Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

19:17 25.04.2024

Դեսպան Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

Ապրիլի 24-ին Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում (ԱԺԺՀ) Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը (նստավայրը՝ ք. Կահիրե) իր հավատարմագրերն է հանձնել ԱԺԺՀ նախագահ Աբդելմաջիդ Թաբբունին։ Արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում ԱԺԺՀ նախագահ Աբդելմաջիդ Թաբբունը շնորհավորել է դեսպան Հրաչյա Փոլադյանին՝ Ալժիրում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ վերջինս առավելագույն ջանքեր կներդնի […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի ԱԳ նախարարի հետ

19:01 25.04.2024

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի ԱԳ նախարարի հետ

Ապրիլի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ: Քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր՝ միտված քաղաքական երկխոսության ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացմանը: Երկուստեք ընդգծվել է այդ նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների և պարբերական խորհրդակցությունների կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել բազմակողմ օրակարգին […] ...

Մահացել է նկարիչ Խաչիկ Հարությունյանը

18:57 25.04.2024

Մահացել է նկարիչ Խաչիկ Հարությունյանը

Մահացել է նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Խաչիկ Հարությունյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի նկարիչների միությունից: «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Խաչիկ Հարությունյանը: Հայաստանի նկարիչների միության ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին և հարազատներին: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 26-ին, ժամը` 18:00-20:00-ը՝ «Լյուար» Սգո սրահում: Հուղարկավորությունը […] ...

Կոտայքի մարզում բախվել են «Mazda»-ն, «Opel Zafira»-ն ու մեկ այլ «Opel»

18:49 25.04.2024

Կոտայքի մարզում բախվել են «Mazda»-ն, «Opel Zafira»-ն ու մեկ այլ «Opel»

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա Ռաֆիկ Դավթյանի վարած «Mazda», Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Մաթևոսյանի վարած «Opel» և Գեղարքունիքի մարզի բնակիչ 62-ամյա Ռուբիկ Կնյազյանի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախանական տեղեկությունների, տուժածներ […] ...

Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

18:36 25.04.2024

Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Դատախազը 2024 թվականի ապրիլի 25-ին հաստատել է Առողջապահության նախարարությունից խարդախության եղանակով 263 մլն 480 հազար դրամ հափշտակելու և ՀՀ առողջապահության նախկին փոխնախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և այն հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի շրջանակում իրականացված մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ առողջապահության ոլորտում գործող ընկերություններից մեկի համահիմնադիր […] ...

BACK_TO_TOP