Գերագույն հոգևոր խորհուրդը սթափության կոչ է արել Աթեշյանին, Բեկչյանին ու Մաշալյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+11.09 oC

Գերագույն հոգևոր խորհուրդը սթափության կոչ է արել Աթեշյանին, Բեկչյանին ու Մաշալյանին

11:06 23.02.2018

Փետրվարի 20-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ընթացքում ներեկեղեցական հարցերի շարքում անդրադարձ է կատարվել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության կյանքում վերջին տարիների զարգացումներին և պատրիարքական ընտրությունների կազմակերպման գործընթացին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել  հայտարարությամբ․

«Գերագույն հոգևոր խորհուրդը կրկին իր մտահոգությունն է արտահայտում Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հիվանդության պատճառով անցնող տասը տարիների ընթացքում Պատրիարքության և պոլսահայության կյանքում տեղ գտած անցանկալի զարգացումների առնչությամբ։ Պատրիարքական Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ անհանգստություն և ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ մեր ժողովրդի մեջ։

Փաստացի թափուր Աթոռի իրողության և նոր պատրիարքական ընտրություններ անցկացնելու հրամայականի առջև 2016 թվականին Պատրիարքության մեջ նոր զգայունություններ առաջացան, որոնց փարատման համար Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորով Սուրբ Էջմիածին հրավիրված Աթոռի եպիսկոպոսաց դասը հանձնառու եղավ հանգուցալուծման առաջնորդելու առկա խնդիրները։ Արդյունքում պատրիարքական տեղապահի ընտրությունը նոր հույս ներշնչեց պատմական Աթոռը գահակալով օժտելու և պոլսահայության բնականոն կյանքը վերականգնելու առումով։

Ցավով ենք արձանագրում, որ կարճ ժամանակ անց եկեղեցական պատասխանատու մարմինների ու անհատների անշրջահայաց քայլերի հետևանքով ստեղծվեց մի իրավիճակ, որն առիթ տվեց արտաքին ներազդեցությունների և Թուրքիայի իշխանությունների միջամտության՝ հանգեցնելով նորանոր հուզումների և վերստին ձախողելով պատրիարքական ընտրությունների կազմակերպմանն ի նպաստ ներդրված ջանքերը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես ողջունել է պոլսահայության կամարտահայտությունը և իր զորակցությունն է բերել Աթոռի պատկան կառույցների կողմից առնվող որոշումներին։

Պոլսո Պատրիարքության Կրոնական ժողովի 2018 թ. փետրվարի 9-ի որոշումը նկատի առնելով հանդերձ` սթափության կոչ ենք ուղղում Աթոռի միաբաններ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին, Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և մնացյալ եկեղեցականներին՝ սեփական ձգտումներից ու միջանձնային հարաբերություններից վեր դասելու և առաջնային նկատելու Կ.Պոլսո Աթոռի շահը՝ ամենայն իմաստությամբ և հանձնառությամբ սրբագրելու արձանագրված սխալ գործընթացները և վերականգնելու խաղաղությունը, միասնությունն ու համերաշխությունը պոլսահայոց ալեկոծյալ կյանքում։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հորդորն է Կրոնական ժողովի անդամներին և համայնքում հանգամանք ու հեղինակություն ունեցող աշխարհական հայորդիներին՝ միաբան ու համախորհուրդ, Հայոց Եկեղեցու կանոնների և օրինական պահանջների պահպանմամբ, հետամուտ լինել երկարամյա ծանր հիվանդության մեջ գտնվող Ամենապատիվ Մեսրոպ Պատրիարքին անգործունյա ճանաչելուն և պետության հետ սահմանված ընթացակարգով պատրիարքական ընտրությունների կազմակերպմանը` ի պայծառություն Պոլսո Հայոց Պատրիարքության և ի մխիթարություն մեր բարեպաշտ ժողովրդի:

Մեր ակնկալությունն է Թուրքիայի իշխանություններից, որ ընդառաջեն Հայոց Պատրիարքի ընտրությունների կազմակերպման հայ համայնքի արդար պահանջին։

Հանդարտության հրավեր ենք ուղղում նաև աշխարհասփյուռ մեր ժողովրդին` ողջախոհությամբ և զսպվածությամբ առիթ ընձեռելու Պոլսո Աթոռին հաղթահարելու ստեղծված կացությունը:

«Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղեք, հաստատո՛ւն մնացեք, մխիթարվեցե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք. և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ» (Բ Կորնթ. ԺԳ 11)»։

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովը, անսալով Ստամբուլի նահանգապետի պահանջին, առ ոչինչ է ճանաչել Պոլսո պատրիարքի ընտրված տեղապահ Գարեգին արք. Բեկչյանի գործունեությունը և պատրիարքի ընդհանուր փոխանորդ վերահաստատել Արամ արք. Աթեշյանին: Դրանից հետո Ստամբուլի հայերի և ընդհանրապես, հայ մտավորականների շրջանում դժգոհության ալիք բարձրացավ, իսկ Գարեգին Բեկչյանը, հրաժեշտի նամակ գրելով, հեռացավ Թուրքիայից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հանձնաժողովը քննարկել է Կառավարության ծրագրի 2023 թ. աշխատանքների կատարման վերաբերյալ զեկույցը

19:49 28.03.2024

Հանձնաժողովը քննարկել է Կառավարության ծրագրի 2023 թ. աշխատանքների կատարման վերաբերյալ զեկույցը

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել ու ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը: Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում իրականացված ծրագրերը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ընդգծելով, որ ՀՀ կրթության` մինչեւ 2030 թվականը զարգացման […] ...

Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

19:45 28.03.2024

Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների մասով ապրիլի 5-ից սկսած՝ 3 ամսվա ընթացքում քաղաքացին կարող է մարել ամբողջ պարտավորությունը բոնուսային համակարգով: Եթե մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման վերաբերյալ ունեք պարտավորություն, բայց այն չի գտնվում հարկադիր կատարման ծառայությունում, ապա դրա 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված: […] ...

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

19:33 28.03.2024

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը կգործուղվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Պատգամավորները Բեռլին կգործուղվեն 18-21-ը: ...

Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել էր էլեկտրական լարերի վրա

19:22 28.03.2024

Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել էր էլեկտրական լարերի վրա

Մարտի 28-ին՝ ժամը 10:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և […] ...

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս

19:14 28.03.2024

ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս

Հայաստանի Հանրապետության կողմից Գազայի բնակչությանն ուղղված ավելի քան 30 տոննա կշռող մարդասիրական օգնությունը տեղափոխող ինքնաթիռը մարտի 28-ին վայրէջք է կատարել Եգիպտոսի ալ-Արիշ քաղաքի ռազմական օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում են Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից: Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը օդանավակայանում դիմավորել է ուղեբեռը և օդանավի անձնակազմի հետ միասին այն հանձնել Եգիպտոսի Կարմիր մահիկ ընկերությանը, որի համակարգմամբ մեկ-երկու […] ...

Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

19:00 28.03.2024

Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը: Այս առիթով առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կատարվեց Ապաշխարողաց կարգ: Այնուհետև Մայր Աթոռի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում մասնակցեց […] ...

BACK_TO_TOP