Քաղաքացին փորձել է թմրանյութ տանել ՔԿՀ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    391.44
  • RUBLE
    4.20
  • 416.84
WEATHER
+25.09 oC

Քաղաքացին փորձել է թմրանյութ տանել ՔԿՀ

10:57 23.02.2018

Երեկ՝ փետրվարի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, անձնական խուզարկությամբ  Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Ն.-ի բաճկոնի ձախ գրպանից հայտնաբերել ու առգրավել են ծխախոտի 2 տուփ և մեկ բջջային հեռախոս: Այս մասին հայտնում է ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունը:

Հայտնաբերված ծխախոտատուփերից մեկի մեջ առկա են եղել 9 հատ սպիտակ գույնի «Pfizer PGN 150» գրառմամբ և 26 հատ «Pfizer PGN 75» գրառմամբ դեղապարկուճներ, իսկ երկրորդում՝ մի քանի գլանակների մեջ լցված կանեփանման զանգված:

Ավելի վաղ` փետրվարի 15-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական խուզարկության են ենթարկել դատական նիստից հետո հիմնարկ վերադարձած կալանավոր Վ. Բ.-ին: Նրա մոտից հայտնաբերել և առգրավել են բաժանորդային քարտով մեկ բջջային հեռախոս, 65 հատ դեղին դեղապատիճ և 0,5 լիտր տարողությամբ ոգելից խմիչքին բնորոշ սուր հոտով պոլիէթիլենային 2 տոպրակ:

Հայտնաբերված թմրամիջոցներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

12:59 23.04.2024

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում 3․1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է երկրի Սեյսմոլոգիական ծառայությունը։ Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գորանբոյ շրջանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04:27-ին, օջախը գտնվել է 13 կմ խորության վրա։ Նշվում է, որ ցնցումները չեն զգացվել։ ...

Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ

12:36 23.04.2024

Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Ապրիլի 23-ին, ժամը 10:08-ից մինչև 10:57-ը ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում՝ թունելի մոտակայքում, հատուկ տեխնիկայի օգնությամբ իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ (մոտ 2 խմ): ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:28 23.04.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 22-23-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 30, անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 10-ական, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան […] ...

Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր

11:20 23.04.2024

Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր

Այսօր՝ ժամը 09:10-ի սահմաններում, Տիգրան Մեծ պողոտա-Նար-Դոսի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 45-ամյա Արծրուն Միքայելյանի վարած «Toyota» մակնիշի և 41-ամյա Համլետ Իսրայելյանի վարած «ZHONG TONG» մակնիշի ավտոբուսը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի […] ...

Հայտնի է դարձել Մալազիայում երկու ուղղաթիռների բախման հետևանքով զոհերի թիվը

11:06 23.04.2024

Հայտնի է դարձել Մալազիայում երկու ուղղաթիռների բախման հետևանքով զոհերի թիվը

Մալայզիայում երկու ռազմական ուղղաթիռների բախման հետևանքով զոհվել է անձնակազմի 10 անդամ։ Այս մասին երեքշաբթի՝ ապրիլի 23-ին, հաղորդում է Free Malaysia Today-ը։ Ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 9:00-ին Մալայզիայի թագավորական նավատորմի բազայում՝ նավատորմի օրվա փորձի ժամանակ: «Առողջապահության նախարարության բուժաշխատողները հաստատել են բոլոր 10 տուժածների մահը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զոհվածներից երեքը […] ...

Թայվանի ափերի մոտ մեկ օրում շուրջ 250 երկրաշարժ է գրանցվել

10:12 23.04.2024

Թայվանի ափերի մոտ մեկ օրում շուրջ 250 երկրաշարժ է գրանցվել

Թայվանի արևելյան ափերի մոտ վերջին օրվա ընթացքում գրեթե 250 ստորգետնյա ցնցումներ են տեղի ունեցել, ըստ կղզու Կենտրոնական եղանակային բյուրոյի (CWB) տվյալների։ Ըստ բյուրոյի կայքի տվյալների՝ երկուշաբթի ժամը 15.08-ից մինչև երեքշաբթի ժամը 13.30-ին Հուալիեն կոմսության շրջանում գրանցվել է ընդհանուր 247 երկրաշարժ: Դրանցից ամենահզորների ուժգնությունը հասել է 6,3 նիշի։ Բյուրոյի տվյալներով՝ ապրիլի 3-ից կղզում տեղի ունեցած հզոր […] ...

BACK_TO_TOP