Տիգրան Պետրոսյանն «Աերոֆլոտ օփեն» մրցաշարի առաջատարն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    392.60
  • RUBLE
    4.21
  • 418.04
WEATHER
+17.09 oC

Տիգրան Պետրոսյանն «Աերոֆլոտ օփեն» մրցաշարի առաջատարն է

21:26 22.02.2018

Մոսկվայում շարունակվում է «Աերոֆլոտ օփեն» շախմատային մրցաշարը:  Վարկանիշային երեք՝ A, B, C խմբերում հանդես է գալիս 16 հայ շախմատիստ: Առայժմ 100 տոկոսանոց արդյունք ունի ուժեղագույնների՝  A խմբում հանդես եկող Տիգրան Պետրոսյանը:  Տիգրանը երեք հնարավորից վաստակել է նույնքան միավոր: Երրորդ տուրում նա հաղթել է հնդիկ գրոսմայստեր Սետուրամանին, ով ավելի բարձր վարկանիշ ունի, քան մեր շախմատիստը:  Տիգրանն այժմ մոլդովացի գրոսմայստեր Վիտալի Բոլոգանի հետ կիսում է 1-2 տեղերը:  Մեր մյուս մասնակիցները հիմնականում տեղ են զբաղեցրել A խմբի աղյուսակի միջնամասում:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են շախմատի կանանց Հայաստանի Մ18 առաջնության հաղթողն ու մրցանակակիրները

22:26 19.04.2024

Հայտնի են շախմատի կանանց Հայաստանի Մ18 առաջնության հաղթողն ու մրցանակակիրները

Ավարտվել է շախմատի կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնությունը: Չեմպիոնի կոչումը նվաճել է Ալվարդ Ստեփանյանը, Անահիտ Մուրադյանը գրավել է երկրորդ տեղը, լավագույն եռյակը եզրափակել է Մելինե Հարությունյանը: Այս տարիքային խմբի առաջնությունն անցկացվել է 7 մրցափուլով, մասնակիցների քիչ լինելու պատճառով: Մյուս տարիքային խմբերի առաջնությունները կավարտվեն ապրիլի 21-ին: ...

Ակումբային ԱԱ-2025. Հայտնի են Եվրոպայի բոլոր մասնակից ակումբները

21:57 19.04.2024

Ակումբային ԱԱ-2025. Հայտնի են Եվրոպայի բոլոր մասնակից ակումբները

Հայտնի են դարձել ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության 2025 թվականի խաղարկության բոլոր մասնակիցները Եվրոպայից: Եվրոպական գոտուց 12-րդ ուղեգիրը բաժին է հասել ավստրիական «Զալցբուրգին»: Վերջին ուղեգրի ճակատագիրը վճռվել է այն բանից հետո, երբ Լոնդոնի «Արսենալը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում պարտվել է Մյունխենի «Բավարիային»: Այսօրվա դրությամբ ԱԱ-2025-ի ուղեգիր նվաճած թիմերն են. Եվրոպա. «Չելսի», «Ռեալ», «Մանչեսթեր Սիթի», «Բավարիա», ՊՍԺ, […] ...

Մխիթարյանը կրկին առանցքային դեր կունենա միլանյան դերբիում. La Gazzetta dello Sport-ի անդրադարձը

21:37 19.04.2024

Մխիթարյանը կրկին առանցքային դեր կունենա միլանյան դերբիում. La Gazzetta dello Sport-ի անդրադարձը

«Հենրիխ Մխիթարյանը կրկին առանցքային դեր կունենա միլանյան դերբիում հաղթելու գործում». այսպիսի վերնագրով հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականն անդրադարձել է ապրիլի 22-ին կայանալիք խաղին: Պարբերականը հիշեցրել է, որ Մխիթարյանի դուբլն ու երկու գոլային փոխանցումներն Իտալիայի առաջնության առաջին շրջանի խաղում «Ինտերին» օգնել էին 5-1 հաշվով հաղթել «Միլանին»: Ի դեպ, 35-ամյա կիսապաշտպանն Իտալիայի ընթացիկ առաջնությունում գրավել է […] ...

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր

20:46 19.04.2024

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց: Դավթյանը հաղթող ճանաչվեց Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի օղակների վարժությունում եզրափակչում հավաքելով 14,833 միավոր: Այս հաղթանակի շնորհիվ Դավթյանը Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք վաստակեց: Սա Հայաստանի 11-րդ օլիմպիական ուղեգիրն էր: Մարմնամարզիկներից ավելի վաղ Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում իր […] ...

Կիբերսպորտի աշխարհի գավաթի խաղարկությունը ռեկորդային մրցանակային ֆոնդ ունի

20:26 19.04.2024

Կիբերսպորտի աշխարհի գավաթի խաղարկությունը ռեկորդային մրցանակային ֆոնդ ունի

Կիբերսպորտի աշխարհի գավաթի առաջին խաղարկության մրցանակային ֆոնդը ռեկորդային 60 միլիոն դոլար է, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Աշխարհի գավաթի խաղարկությունը կանցկացվի այս տարվա ամռանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում։ Մասնակիցները 8 շաբաթ կմրցեն 19 դիսցիպլիններում: Կիբերսպորտում մրցանակային ֆոնդի նախորդ ռեկորդը սահմանվել էր 2023 թվականին Սաուդյան Արաբիայում կայացած Gamers8 մրցաշարում և կազմել էր 45 միլիոն դոլար: ...

ԱՄՆ-ը ներկայացնող հայ ըմբիշը կարող է պայքարել Փարիզ-2024-ի ուղեգրի համար

20:06 19.04.2024

ԱՄՆ-ը ներկայացնող հայ ըմբիշը կարող է պայքարել Փարիզ-2024-ի ուղեգրի համար

Հունահռոմեական ոճի հայազգի ըմբիշ Դավիթ Ստեփանյանը (67 կգ) հանդես կգա ԱՄՆ-ի նախաօլիմպիական առաջնությունում, հայտնում է երկրի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նախաօլիմպիական առաջնության հաղթողները կմիանան ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականին: Եթե Դավիթ Ստեփանյանը հաղթի այս մրցաշարում, ապա նա կմեկնի Թուրքիայի Ստամբուլ քաղաք՝ մասնակցելու օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարին: 67 կգ քաշային կարգում Միացյալ Նահագներն օլիմպիական ուղեգիր չունի: ...

BACK_TO_TOP