«Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը «Էստերսունդի» հետ խաղում ըստ SHANTNEWS-ի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+7.09 oC

«Արսենալ»-ի հավանական մեկնարկային կազմը «Էստերսունդի» հետ խաղում ըստ SHANTNEWS-ի

19:22 22.02.2018

«Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակիչ պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ կընդունի շվեդական «Էստերսունդ»-ին: Առաջին խաղում լոնդոնցիները մրցակցի հարկի տակ 3-0 հաշվով հաղթել էին մրցակցին: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում դարձել էր գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև աչքի էր ընկել ևս մեկ արդյունավետ գործողությամբ. նրա հարվածից հետո ինքնագոլի հեղինակ էր դարձել  «Էստերսունդ»-ի պաշտպանը:

 

«Զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վերջին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Դավիդ Օսպինան, Հենրիխ Մխիթարյանը և Դենի Ուելբեկը կմասնակցեն շվեդների հետ հանդիպմանը: Մեսութ Օզիլը, Աարոն Ռեմսին և Պետեր Չեխը ամենայն հավանականությամբ բաց կթողնեն հանդիպումը:

Նշենք, որ կիրակի՝ փետրվարի 25-ին, կկայանա Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչ «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը:  Վենգերն այդ խաղից առաջ, հավանաբար, հանգստանալու հնարավորություն կտա հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստների: 

SHANTNEWS-ը, հաշվի առնելով այդ հանգամանքը, կազմել է լոնդոնցիների հավանական մեկնարկային կազմը «Էստերսունդի» հետ խաղում:

Հիշեցնենք, որ «Արսենալ» – «Էստերսունդ» հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 00:05-ին: Խաղին կարող եք հետևել «ՇԱՆԹ»-ի և «ՇԱՆԹ ՊՐԵՄԻՈՒՄ»-ի ուղիղ եթերում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դևիսը մերժել է «Բավարիայի» առաջարկը

21:57 28.03.2024

Դևիսը մերժել է «Բավարիայի» առաջարկը

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։ Ամենայն հավանականությամբ, կանադացի ֆուտբոլիստն ամառային տրանսֆերային պատուհանին կհեռանա գերմանական ակումբից։ 23-ամյա Դևիսի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին։ Նրա ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական ակումբը» պատրաստ է եզրային պաշտպանի տրանսֆերային իրավունքը գնել 50 միլիոն եվրոյով։ 2023/24 մրցաշրջանում կանադացի պաշտպանը «Բավարիայի» […] ...

Ամենաբարդը Հակիմիի հետ մրցակցությունն էր. Արսեն Զախարյան

20:36 28.03.2024

Ամենաբարդը Հակիմիի հետ մրցակցությունն էր. Արսեն Զախարյան

Ռուսաստանի հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատմել է, թե ում դեմ է խաղալն ամենաբարդը եղել իսպանական ակումբի կազմում։ «Հիմա Լա լիգայում բոլորի դեմ բարդ է խաղալ։ Ամենաբարդը Հակիմիի հետ մրցակցությունն էր Չեմպիոնների լիգայում։ Նա ամենաարագ ֆուտբոլիստն է։ Նրա դեմ խաղալը բարդ էր»,- 20-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sport24-ը: Արսեն Զախարյանը 2023 թվականի ամռանն […] ...

Պետք չէ թափահարել մատն ու փնտրել մեղավորներ. Թիկնիզյան

20:11 28.03.2024

Պետք չէ թափահարել մատն ու փնտրել մեղավորներ. Թիկնիզյան

Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է վնասվածքի մասին, որի պատճառով նա բաց էր թողել Հայաստանի ազգային հավաքականի նախորդ երկու ընկերական խաղերը Կոսովոյի ու Չեխիայի ընտրանիների դեմ։ «Վնասվածքը չնչին էր, սակայն, այն պահանջում է մանրակրկիտ վերականգնում ու բուժում։ Ծանր սրտով էի մեկնում МРТ հետազոտության։ Նույնիսկ չէի կարողանում դիտել հանդիպման հեռարձակումը։ Միայն հետո տեսա խաղի վերջնական […] ...

Հայտնի է Մայամիի մրցաշարի կիսաեզրափակչի առաջին զույգը

19:55 28.03.2024

Հայտնի է Մայամիի մրցաշարի կիսաեզրափակչի առաջին զույգը

Մայամիի «Մասթերսի» կիսաեզրափակչի առաջին զույգը կազմել են աշխարհի երրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները և չորրորդ ռակետ, ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդևը: Քառորդ եզրափակչում Մեդվեդևը 6-2, 7-6 հաշվով հաղթել է աշխարհի 23-րդ ռակետ, չիլիացի Նիկոլաս Խարիին։ Պայքարը տևել է 1 ժամ 42 րոպե: Կիսաեզրափակչի մյուս զույգերը կորոշվեն Կառլոս Ալկարաս (Իսպանիա, 2-րդ ռակետ) – Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա, 12-րդ ռակետ) […] ...

Անցած 10 տարում ֆուտբոլը հսկայական աճ է գրանցել Վրաստանում. Վլադիմիր Վայս

18:23 28.03.2024

Անցած 10 տարում ֆուտբոլը հսկայական աճ է գրանցել Վրաստանում. Վլադիմիր Վայս

Վրաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը խոսել է այդ երկրի ազգային հավաքականի` Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր նվաճելու մասին. «Շատ ուրախ եմ Վրաստանի համար։ Հիանալի արդյունք է։ Վիլի Սանյոլը շատ լավ մարզիչ է, որն իմ հեռանալուց հետո հիանալի աշխատանք է կատարել։ Անցնող 10 տարում ֆուտբոլը հսկայական աճ է գրանցել Վրաստանում։ Երկրպագուներն արժանի էին այս […] ...

Լա լիգայի մարտի լավագույն գոլի հեղինակը 16-ամյա Լամին Յամալն է

17:54 28.03.2024

Լա լիգայի մարտի լավագույն գոլի հեղինակը 16-ամյա Լամին Յամալն է

«Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Լամին Յամալի` «Մալյորկայի» դարպասը խփած գնդակը ճանաչվել է Իսպանիայի առաջնության մարտի լավագույն գոլ, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։ 16-ամյա հարձակվողը ընթացիկ առաջնությունում 28 խաղում խփել է 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ ...

BACK_TO_TOP