«Հաճույք եմ ստանում «Արսենալում» հարձակողական ֆուտբոլ խաղալուց». Մխիթարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+17.09 oC

«Հաճույք եմ ստանում «Արսենալում» հարձակողական ֆուտբոլ խաղալուց». Մխիթարյան

16:29 22.02.2018

Լոնդոնի «Արսենալի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակիչ  «Էստերսունդի» հետ հանդիպումից առաջ, հարցազրույց է տվել  ESPN պարբերականին: Հայ ֆուտբոլիստը խոսել է Մեսութ Օզիլի հետ համագործակցության մասին, և նշել է, որ հաճույք է ստանու «զինագործներ»-ի հարձակողական ոճից:

«Ոմանք ասում են, որ ես և Օզիլը չենք կարող միասին խաղալ, բայց ես չեմ կարողանում հասկանալ նման բան ասողներին: Ես հաճույք եմ ստանում Մեսութի հետ խաղալուց, նա հիանալի ֆուտբոլիստ է: Նրա հետ խաղալով` ես ավելի լավն եմ դառնում, բոլորը գիտեն, որ նա բարձր կարգ ունի: Ամեն ինչ հնարավոր է, ինչու՞ դաշտում չունենալ երկու 10 համար:

Գիտե՞ք, որքան էլ լավ խաղանք, միևնույնն է`բարելավելու տեղ ունենք: Նկատի ունեմ` մենք կարող ենք առաջընթաց գրանցել բոլոր դիրքերում, նշանակություն չունի մենք որ դիրքում ենք ուժեղ, և որ դիրքում` թույլ, բարելավելու տեղ միշտ էլ կա:

Շատ ուրախ եմ, որ այստեղ եմ: Հաճույք եմ ստանում հարձակողական ֆուտբոլ խաղալուց և «Արսենալի» մի մասնիկը լինելուց: Հարձակողական ոճ նախընտրող ֆուտբոլիստն, ինչպես ես, միշտ ցանկանում է հարձակողական ֆուտբոլ խաղալ: Չես կարող ամբողջ ընթացքում պաշտպանվել: Ես փորձում եմ «Արսենալին» տրվել 100 %-ով»,- ասել է Մխիթարյանը:

 Նշենք, որ «Եվրոպա» լիգայի 1/16 եզրափակիչ «Արսենալ» – «Էստերսունդ» պատասխան հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով 00-05-ին: Խաղի ընթացքին կարող եք  հետևել «ՇԱՆԹ»-ի և «ՇԱՆԹ ՊՐԵՄԻՈՒՄ»-ի ուղիղ եթերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթել է «Շեֆիլդին»

09:20 25.04.2024

«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթել է «Շեֆիլդին»

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթեց «Շեֆիլդին» (4-2): Տանտերերի պաշտպան Հարի Մագուայրը 42-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։ Մագուայրի գոլը 1085-րդ գոլն էր Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում։ Սա ամենաբարձր ցուցանիշն է 1995/96 թվականներից ի վեր, երբ մրցաշարում սկսեցին հանդես գալ 20 թիմեր։ ...

Սպերցյանը ճանաչվել է «Բալթիկայի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ

08:43 25.04.2024

Սպերցյանը ճանաչվել է «Բալթիկայի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ

ՌՊԼ-ի հետաձգված 21-րդ տուրի խաղում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ հաղթեց «Բալթիկային»՝ 3-2: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջոն Կորդոբան, ևս մեկ գոլ խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով այս խաղում դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ։ Հայ ֆուտբոլիստը ճանաչվել է այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է կրասնոդարյան ակումբի մամուլի ծառայությունը։ ...

ԱՄՆ-ում կայանալիք պաշտոնական խաղը կամրապնդի մեր դիրքերը հյուսիսամերիկյան շուկայում․ Լա լիգայի նախագահ

21:42 24.04.2024

ԱՄՆ-ում կայանալիք պաշտոնական խաղը կամրապնդի մեր դիրքերը հյուսիսամերիկյան շուկայում․ Լա լիգայի նախագահ

Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է Իսպանիայի առաջնության հանդիպումներն անցկացնել այլ երկրներում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում։ «Չեմ կարող հստակ ասել, թե երբ դա տեղի կունենա, կարծում եմ, որ դա կարող է լինել 2025/2026 մրցաշրջանում: ԱՄՆ-ում կայանալիք պաշտոնական խաղը կամրապնդի մեր դիրքերը հյուսիսամերիկյան շուկայում, որն առաջնահերթություն է Իսպանիայի համար։ Արտագնա խաղեր խաղալու […] ...

Կրիշտիանուն մոլորակի լավագույն հարձակվողն է. Ռոսսի

20:50 24.04.2024

Կրիշտիանուն մոլորակի լավագույն հարձակվողն է. Ռոսսի

Ջուզեպե Ռոսին ընտրություն է կատարել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև։ «Նրանք շատ տարբեր են, ուստի, նրանց համեմատելը շատ դժվար է: Ռոնալդուն եզրային հարձակվողից դարձել է մոլորակի լավագույն հարձակվող, և նրան միայն գոլերն են հետաքրքրում: Մեսսին գոլի հեղինակ է, բայց նա շփվում է թիմակիցների հետ, և ես գնահատում եմ նրան որպես խաղացողի, ով սիրում է […] ...

ՊՍԺ-ն պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Լամին Յամալի համար

18:16 24.04.2024

ՊՍԺ-ն պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Լամին Յամալի համար

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալին: Փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է հենց 16-ամյա ֆուտբոլիստի միջոցով փոխարինել ակումբից հեռացող Կիլիան Մբապեին։ Այս մասին գրում է Le Parisien-ը: ՊՍԺ-ն Յամալին կդարձնի իր տրանսֆերային գլխավոր նպատակը և պատրաստ կլինի նրա համար 200 միլիոն եվրո վճարել, եթե պատանի […] ...

Չավին շատ շուտ հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին․ Վենգեր

17:47 24.04.2024

Չավին շատ շուտ հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին․ Վենգեր

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Չավիի` «Բարսելոնայից» հեռանալու որոշման մասին։ «Կարծում եմ` Չավին հիանալի աշխատանք է կատարում «Բարսելոնայում»։ Ըստ իս` նա շատ շուտ հայտարարեց ակումբից հեռանալու մասին։ Նրա բախտը չբերեց ո՛չ ՊՍԺ-ի, ո՛չ էլ «Ռեալի» դեմ խաղերում, բայց «Բարսելոնան» ցույց է տալիս, որ որպես թիմ առաջընթաց է գրանցել»,- մեջբերում է Sport.es-ը։ […] ...

BACK_TO_TOP