Սաակաշվիլիին 3 տարով արգելել են մուտք գործել Ուկրաինա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+21.09 oC

Սաակաշվիլիին 3 տարով արգելել են մուտք գործել Ուկրաինա

15:49 22.02.2018

Ուկրաինայի Սահմանապահ ծառայությունն արգելել է Վրաստանի երրորդ նախագահ, Ուկրաինայի «Նոր ուժերի» շարժնման առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի մուտքը Ուկրաինա մինչև 2021 թվականի փետրվար: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Պետական սահմանային ծառայության քարտուղար Օլեգ Սլոբոդան:

Ուկրաինայի Սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ փետրվարին տեղի է ունեցել Սաակաշվիլիի «ռեադմիսիայի ստանդարտ  ընթացակարգ», քանի որ դատարանի վճռից հետո քաղաքական գործիչը երկրում գտնվում էր ապօրինի: Միաժամանակ հաստատել են, որ Սաակաշվիլիին արգելվել է 3 տարի մուտք գործել Ուկրաինա: Մեկնաբանելով այս որոշումը`Սաակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր է Ուկրաինա վերադառնալ ավելի շուտ:

«Ինձ հետ կամ առանց ինձ, այս իշխանության վերջն արդեն եկել է: Ես շատ շուտով կվերադառնամ տուն`Ուկրաինա, երեք տարուց շատ ավելի շուտ: Ես կարող եմ նաև Պյոտր Ալեքսեևիչին բանտ փաթեթ տանել՝ ի հիշատակ նախկին ուսանողական տարիների, ես հիշաչար չեմ », – գրել է նա Facebook-ի իր էջում:

Ուկրաինայի Սահմանային ծառայության աշխատակիցները փետրվարի 12-ին  Սաակաշվիլիին ձերբակալել էին Կիևի ռեստորաններից մեկում և արտաքսել Լեհաստան. հենց այստեղից էր նա 2017թ սեպտեմբերին մտել Ուկրաինա:

Ներկա դրությամբ Սաակաշվիլն Նիդեռլանդներում է, որտեղ կեցության իրավունք է ստացել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի և ԵՄ իշխանությունները կքննարկեն ԵՄ անվտանգության ռազմավարության թարմացման հարցը

20:55 25.04.2024

Ֆրանսիայի և ԵՄ իշխանությունները կքննարկեն ԵՄ անվտանգության ռազմավարության թարմացման հարցը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է առաջիկա ամիսներին եվրոպացի գործընկերների հետ քննարկել Եվրամիությունում անվտանգության ռազմավարության թարմացումը, առանցքային թեմաներից մեկը պետք է լինի միջուկային զենքը։ Մակրոնի խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք պետք է հիմք տանք Եվրոպայի հուսալի պաշտպանության հայեցակարգին»,- կարծում է պետության ղեկավարը։ Նա խոստացել է առաջիկա ամիսներին հրավիրել գործընկերներին՝ հստակ ռազմավարական հայեցակարգով և լավ հեռանկարներով […] ...

Դանիան կավելացնի ռազմական օգնությունն Ուկրաինային

20:49 25.04.2024

Դանիան կավելացնի ռազմական օգնությունն Ուկրաինային

Դանիայի իշխանությունները մտադիր են այս տարի 630,5 մլն դոլարով ավելացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նշվում է, որ 2023- 2028 թվականներին Դանիայի օգնությունն Ուկրաինային կկազմի մոտ 9,3 միլիարդ դոլար։ «Կառավարությունը և Դանիայի խորհրդարանի կուսակցությունների ճնշող մեծամասնությունը համաձայնել են 2024 թվականին Ուկրաինային ռազմական աջակցությունն ավելացնել 4,4 միլիարդ դանիական կրոնով։ Ռազմական աջակցության […] ...

Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակաիրանական պատժամիջոցները

20:15 25.04.2024

Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակաիրանական պատժամիջոցները

Մեծ Բրիտանիան ընդլայնել է իր հակաիրանական պատժամիջոցների ցանկը՝ ավելացնելով պաշտպանության ոլորտին առնչվող երկու ֆիզիկական և չորս իրավաբանական անձանց, ասվում է բրիտանական կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում։ «Համընդհանուր ցուցակում ավելացվել են անձինք, որոնք այժմ ենթարկվում են ակտիվների սառեցման միջոցների»,- ասվում է փաստաթղթում։ Այսպիսով, այն ներառում է Աբբաս Աբդի Ասգերդին և Սեյեդ Մոհսեն Վահաբզադե Մողադամին: Բացի նրանցից, պատժամիջոցների […] ...

Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

19:56 25.04.2024

Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

Ապրիլի 24-ին Կիևում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Ուկրաինայի հայերի միության կողմից: Միջոցառմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների և ազգային համայնքների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից: Միջոցառումը սկսվել է համատեղ աղոթքով։ Բացման խոսքով հանդես են եկել Ուկրաինայում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Հայկ Թորոսյանը, ՀԱԵ […] ...

Ցեղասպանությունն այն է, ինչ 2023 թվականի սեպտեմբերին կրել է հայ ժողովուրդը. Իտալիայի փոխվարչապետ

19:26 25.04.2024

Ցեղասպանությունն այն է, ինչ 2023 թվականի սեպտեմբերին կրել է հայ ժողովուրդը. Իտալիայի փոխվարչապետ

Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին ելույթ է ունեցել Հռոմի Հայոց Ցեղասպանության այգում՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը. «Մի քանի տարի առաջ մենք հանդիպեցինք և ճանաչեցինք միմյանց: Չնայած մեր պարտավորություններին (և ոչ միայն որպես նախարար), որ մեզանից յուրաքանչյուրի օրակարգում կան, մենք պետք է ընտրենք, թե ինչին առաջնահերթություն տալ կյանքում: Այս օրը, լրագրողական և քաղաքական աշխարհի մի մասի […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի ԱԳ նախարարի հետ

19:01 25.04.2024

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի ԱԳ նախարարի հետ

Ապրիլի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ: Քննարկվել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր՝ միտված քաղաքական երկխոսության ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացմանը: Երկուստեք ընդգծվել է այդ նպատակով բարձրաստիճան փոխայցելությունների և պարբերական խորհրդակցությունների կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել բազմակողմ օրակարգին […] ...

BACK_TO_TOP