Օլիմպիական խաղերում հայ լեռնադահուկորդը առաջ է անցել մի շարք անվանի մարզիկներից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    392.60
  • RUBLE
    4.21
  • 418.04
WEATHER
+15.09 oC

Օլիմպիական խաղերում հայ լեռնադահուկորդը առաջ է անցել մի շարք անվանի մարզիկներից

14:34 22.02.2018

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերում այսօր կայացել են լեռնադահուկորդների հատուկ ոլորավայրէջք ոճի մրցումները, որին մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը` Աշոտ Կարապետյանը:

18-ամյա հայ մարզիկը 108 մարզիկների մեջ գրավել է 42-րդ տեղը՝ ցույց տալով 2 րոպե 08.08 վայրկյան արդյունք:

Հատկանշական է, որ մեր մարզիկը, ով հայտնի պատճառներով մարզումները սկսել է 12 օր ուշացումով, առաջ է անցել մի շարք անվանի մարզիկներից, որոնց թվում են աշխարհի քառակի չեմպիոն, ավստրիացի Մարսել Հիրշեր, աշխարհի գործող չեմպիոն շվեյցարացի Լուկա Էրնիին և ֆրանսիացի լեռնադահուկորդ Ժան-Բատիստ Գրանժին, որն աշխարհի կրկնակի չեմպիոն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանի գոլը չեղարկվել է, «Կրասնոդարը» հաղթել է

23:59 19.04.2024

Սպերցյանի գոլը չեղարկվել է, «Կրասնոդարը» հաղթել է

«Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում ընդունել էր «Ֆակելին» և առավելության է հասել 2-0 հաշվով: Ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը 77-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել, սակայն այն չեղարկվել է: «Կրասնոդարի» պահեստայինների կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը սակայնխաղադաշտ դուրս չի եկել: Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը […] ...

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում լարվածությունը մեծանում է

23:28 19.04.2024

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում լարվածությունը մեծանում է

Տորոնտո քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում ավարտվեց 12-րդ տուրը: Ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչինոչ-ոքի խաղաց հնդիկ Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ: ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան սպիտակներով առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Ալիրեզա Ֆիրուջայի նկատմամբ, Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) սևերով հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Աբասաովին, Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) պարտության մատնեց Վիդիթ Սանտոշ Գուջրաթին (Հնդկաստան): 12 տուրից հետո Յան Նեպոմնյաշչին, Հիկարու […] ...

«Բայերը» պատմական ռեկորդ է գրանցել Եվրոպայի թոփ-5 լիգաներում

22:54 19.04.2024

«Բայերը» պատմական ռեկորդ է գրանցել Եվրոպայի թոփ-5 լիգաներում

Լևերկուզենի «Բայերը» սահմանել է Եվրոպայի թոփ-5 լիգաների անպարտելի հանդիպումների շարքի ռեկորդ, հաղորդում է Opta-ն։ Գերմանիայի նոր չեմպիոնը Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվելիս ոչ-ոքի էր գրանցել Լոնդոնի «Վեսթ Հեմի» հետ։ Դա Խաբի Ալնոսոյի թիմի 44-րդ անընդմեջ հանդիպումն էր առանց պարտության։ Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրը Թուրինի «Յուվենտուսն» էր, որը 2011-2012 թվականներին չէր պարտվել 43 անընդմեջ […] ...

Հայտնի են շախմատի կանանց Հայաստանի Մ18 առաջնության հաղթողն ու մրցանակակիրները

22:26 19.04.2024

Հայտնի են շախմատի կանանց Հայաստանի Մ18 առաջնության հաղթողն ու մրցանակակիրները

Ավարտվել է շախմատի կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների առաջնությունը: Չեմպիոնի կոչումը նվաճել է Ալվարդ Ստեփանյանը, Անահիտ Մուրադյանը գրավել է երկրորդ տեղը, լավագույն եռյակը եզրափակել է Մելինե Հարությունյանը: Այս տարիքային խմբի առաջնությունն անցկացվել է 7 մրցափուլով, մասնակիցների քիչ լինելու պատճառով: Մյուս տարիքային խմբերի առաջնությունները կավարտվեն ապրիլի 21-ին: ...

Ակումբային ԱԱ-2025. Հայտնի են Եվրոպայի բոլոր մասնակից ակումբները

21:57 19.04.2024

Ակումբային ԱԱ-2025. Հայտնի են Եվրոպայի բոլոր մասնակից ակումբները

Հայտնի են դարձել ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության 2025 թվականի խաղարկության բոլոր մասնակիցները Եվրոպայից: Եվրոպական գոտուց 12-րդ ուղեգիրը բաժին է հասել ավստրիական «Զալցբուրգին»: Վերջին ուղեգրի ճակատագիրը վճռվել է այն բանից հետո, երբ Լոնդոնի «Արսենալը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում պարտվել է Մյունխենի «Բավարիային»: Այսօրվա դրությամբ ԱԱ-2025-ի ուղեգիր նվաճած թիմերն են. Եվրոպա. «Չելսի», «Ռեալ», «Մանչեսթեր Սիթի», «Բավարիա», ՊՍԺ, […] ...

Մխիթարյանը կրկին առանցքային դեր կունենա միլանյան դերբիում. La Gazzetta dello Sport-ի անդրադարձը

21:37 19.04.2024

Մխիթարյանը կրկին առանցքային դեր կունենա միլանյան դերբիում. La Gazzetta dello Sport-ի անդրադարձը

«Հենրիխ Մխիթարյանը կրկին առանցքային դեր կունենա միլանյան դերբիում հաղթելու գործում». այսպիսի վերնագրով հեղինակավոր La Gazzetta dello Sport պարբերականն անդրադարձել է ապրիլի 22-ին կայանալիք խաղին: Պարբերականը հիշեցրել է, որ Մխիթարյանի դուբլն ու երկու գոլային փոխանցումներն Իտալիայի առաջնության առաջին շրջանի խաղում «Ինտերին» օգնել էին 5-1 հաշվով հաղթել «Միլանին»: Ի դեպ, 35-ամյա կիսապաշտպանն Իտալիայի ընթացիկ առաջնությունում գրավել է […] ...

BACK_TO_TOP