Գերմանիան արտաքսել է Վրաստանի տասնյակ քաղաքացիների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    392.60
  • RUBLE
    4.21
  • 418.04
WEATHER
+19.09 oC

Գերմանիան արտաքսել է Վրաստանի տասնյակ քաղաքացիների

14:43 22.02.2018

Գերմանիան  արտաքսել է Վրաստանի 65 քաղաքացիների, որոնց այդ երկրի իշխանությունները հրաժարվել էին քաղաքական ապաստարան տրամադրել: Այդ մասին տեղեկացրել է Գերմանիայում Վրաստանի հյուպատոս Իոսիֆ Չխենկելին: Նրա խոսքով՝ իր հայրենակիցների արտաքսումը տեղի է ունեցել ռեադմիսիայի շրջանակներում, թեև Գերմանիայից արտաքսված Վրաստանի քաղաքացիների մասին իրենք բողոք չեն ստացել:

Ավելի վաղ Գերմանիան, Իսլանդիան և Շվեդիան մտահոգություն էին հայտնել ԵՄ-ի կողմից Վրաստանի համար 2017թ. մարտին մուտքի արտոնագրի պարզեցումից հետո այդ երկրներում քաղաքական ապաստան խնդրող վրացիների աճող թվի առնչությամբ: Ըստ վիճակագրության՝ 2017-ի մարտից ի վեր այդ երկրներ են այցելել Վրաստանի 220 հազար քաղաքացիներ:

«Ռուսթավի-2» ՀԸ-ի հաղորդմամբ՝ Գերմանիայից իրենց հայրենակիցներին արտաքսել են առանց նախազգուշացնելու: Գիշերը նրանց բնակարաններ են ներխուժել ոստիկանները և առանց բացատրության տարել  օդանավակայան և արտաքսել:

Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը խոսել էր Վրաստանի և ԵՄ միջև վիզային ռեժիմի կասեցման հնարավորության մասին, եթե ապաստան հայցողների թիվը շարունակի աճել:

ԵՄ-ում Վրաստանի դեսպան Նատալյա Սաբանաձեն բացառել է ԵՄ-ի հետ Վրաստանի  մուտքի արտոնագրի ռեժիմը դադարեցնելու հնարավորությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

18:10 19.04.2024

Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի աշխատանքի ուղղությունները՝ այս համատեքստում անդրադառնալով Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների, այդ թվում՝ իրանցիների իրավունքների պաշտպանությանը: Պաշտպանը նշել է, որ վերոնշյալ անձանց իրավունքների պաշտպանության հարցերը գտնվում են անձամբ […] ...

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

17:42 19.04.2024

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց – Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովներն այսօր ունեցած հանդիպումից հետո համատեղ մամլո հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ նախնական համաձայնեցվել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի […] ...

Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

17:18 19.04.2024

Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳ […] ...

Կրեմլում հայտնել են, թե ինչ են քննարկելու Պուտինը և Ալիևը

17:00 19.04.2024

Կրեմլում հայտնել են, թե ինչ են քննարկելու Պուտինը և Ալիևը

Ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ապրիլի 22-ին Մոսկվայում կկայանան բանակցություններ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև, ով աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում։ Նախատեսվում է դիտարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային […] ...

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը

16:40 19.04.2024

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը

Ռուբեն Վարդանյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը: «Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Հացադուլը […] ...

G7-ի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին

15:49 19.04.2024

G7-ի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին

«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ ուժի չկիրառման և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա հիմնված խաղաղ գործընթացին, ասվում է G7-ի հայտարարության մեջ։ «Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և տեւական խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների […] ...

BACK_TO_TOP