Գարուի հայկական արմատները և ճիշտ պահին ճիշտ վայրում հայտնվելու կարողությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+9.09 oC

Գարուի հայկական արմատները և ճիշտ պահին ճիշտ վայրում հայտնվելու կարողությունը

19:15 21.02.2018

Միլիոնավոր մարդիկ ճանաչում և սիրում են կանադացի ֆրանսալեզու երգիչ Գարուին, սակայն քչերը գիտեն, որ նա արմատներով հայ է, և իսկական անուն ազգանունը Պիեր Գարանյան է:

Գարուն կամ Պիեր Գարանյանը ծնվել է 1972-ին էթնիկ հայերի ընտանիքում՝ Շերբուկ քաղաքում, որը գտնվում է Կանադայի հյուսիսում:

«Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էր տատիկս ինձ հայերեն խոսել սովորեցնում: Ինձ ասում էր, փոքրի՛կ, իմ հետևից կրկնի՛ր «Բարև ձեզ, ինչպե՞ս եք»: Այս խոսքերը ես միշտ եմ հիշում»,- հարցազրույցներից մեկում պատմել է Գարուն և ասել է, որ երգել հենց իր տատն է սովորեցրել:

Երբ Գարուն ընդամենը 3 տարեկան է եղել, ծնողները նրան կիթառ են նվիրել, իսկ երկու տարի անց նա սկսել է արդեն դաշնամուրի նոտաները սովորել: Շատ զարմանալի է, բայց մանուկ հասակում Գարուն երազում էր հնագետ դառնալ, որպեսզի նոր բացահայտումներ աներ: Մինչև 14 տարեկանը նա դպրոցի լավագույն և օրինակելի աշակերտներից մեկն էր, սակայն անհասկանալի կերպով ամեն ինչ փոխվել է, և նույնիսկ ծնողները այդ տարիքում չեն կարողացել իր հետ լեզու գտնել:

1987-ին Գարուն իր դասընկերների հետ հիմնում է The Windows and Doors ռոք խումբը և նա դառնում է խմբի կիթառահարը: Նրանք առաջին անգամ ելույթ են ունենում դպրոցի մեծ դահլիճում:

15 տարեկանում երաժիշտ սիրահարվում է մոնրեալցի պարուհի Սոֆի Բալմոնդին: Նա բաց չէր թողնում պարուհու ներկայացումները և ամեն անգամ փորձում էր ինչ-որ մի կերպ հասնել Սոֆիի հանդերձարան: Սոֆին ամեն անգամ հնարավորություն էր տալիս երիտասարդին իր կողքին լինել և ամեն անգամ զարմանալով հարցնում էր.

-Դու այդ ինչպե՞ս ես կարողանում թիկնապահներին հիմարացնել և հասնել հանդերձարան:

Գարուն պատասխանում էր.

-Դա նրանից է, որ ես հրեշ եմ: Գարու թարգամանաբար նշանակում է «հրեշ»:

Հրեշ մականունը դարձավ նրա այցեքարտը մի որոշ ժամանակ, և երեկույթներից մեկի ժամանակ Սոֆին նրան ծանոթացրեց Սելին Դիոնի և նրա ամուսին Ռենեի հետ.

-Ծանոթացի՛ր, նա Ռենեն է, իսկ նա Գարուն՝ իմ փոքրիկ, տաղանդավոր հրեշը,- ահա այսպես Սոֆին առաջին անգամ ներկայացրեց Գարուին:

Երբ Ռենե Անժելիլը Գարուին առաջարկել էր ինչ-որ մի երգ երգել, նա միանգամից թռել էր սեղանի վրա և հայկական երգերից մեկը կատարել: Հանկարծակի ամբողջ սրահը քարացել էր, իսկ Գարուն կանշկանդվել է այդ արձագանքից և հենց վերջացրել է երգը, բոլորը միաձայն ծափահարել էին: Բոլորից բարձր ծափահարել էր Ռենեն և Գարուին ասել էր.

-Օրերից մի օր դու մեծ աստղ կդառնաս»:

Այս խոսքերին Գարուն առանց մտածելու պատասխանել էր.

-Գիտեմ, իմ տատիկը ինձ միշտ այդ մասին ասել է:

Այս դեպքերից երկու տարի անց կոմպոզիտոր Լուկ Պլամոնդոն քասթինգ է անցկանցնում իր Notre-Dame de Paris նոր մյուզիքլի համար: Քասթինգի ժամանակ կոմպոզիտորին հիացրել է արտիստներից մեկի ձայնը, որը մինչև նրա սենյակ գալը, միջանցքում բարձր ձայնով երգել է: Պլամոնդոնը արտիստին կանչել է իր սենյակ, որտեղ քասթինգը անցկացնոներից մեկն էլ եղել է հենց Ռենե Անժելիլը:

Կոմպոզիտորը Գարուին հարցրել է, թե արդյո՞ք նա կուզենար ներկայացումում խաղալ Ֆրոլլոյին: Այդ պահին Ռենե Անժելիլը ընդհատել է խոսակցությունը և ասել.

-Այս անունով և ձայնով մարդը պետք միայն խաղա Քվազիմոդո:

Այդ պահին կյանքը ժպտաց Գարուին, քանի որ նա ճիշտ պահին  ճիշտ տեղում էր հայտնվել: Քասթինգից երեք ամիս անց քաղաքի ամեն անկյունում Notre-Dame de Paris մյուզիքլի պաստառներն էին, որոնց վրա ծագող աստղ Գարուի լուսանկարներն էին՝ Քվազիմոդոյի դերում:

Այդ դերում Գարուն ուղղակի փայլում էր: Քվազիմոդոն նրան մեծ ճանաչում բերեց: Նա շրջագայեց աշխարհում՝ Փարիզ, Լոնդոն, Բրյուսել և ճանաչում ապահովեցին:

1999-ին նա ստացավ World Music Award մրցանակը Belle երգի համար, որը 33 շաբաթ շարունակ գլխավորում էր ֆրանսիական հիթ շքերթները և համարվում էր լավագույն երգերից մեկը:

Ճնաաչումը իր հետ բերեց նոր հնարավորություններ և նոր համագործակցություններ: Գարուն դուետով հանդես եկավ Սելին Դիոնի հետ և ոչ մեկ անգամ, ինչպես նաև համերգներով հանդես եկավ:

Գարուի առաջին Seul ալբոմը 2 միլիոնից ավելի օրiնակով վաճառվեց, 2001թ-ին 80-ից ավելի համերգներ ունեցավ:

Հաջողակ կարիերային զուգահեռ՝ նրա ընտանեկան կյանք այնքան էլ անհարթ չէ: Գարուն միշտ է սիրված է եղել կանանց կողմից, սակայն զբաղվածությունը, համերգները և ստեղծագործական կյանքը ժամանակ չեն թողել անձնական կյանքի համար: Թերևս հենց դա էր պատճառը, որ նա թողեց է իր կնոջը՝ Ուլրիկեին և դստերը՝ Էմիլիին:

«Իմ անձնական կյանքում միշտ ամեն ինչ խառն է եղել, և ես համարյա միշտ ինձ միայնակ եմ զգացել այդ խառնաշփոթի մեջ»,- ասել է Գարուն:

Երգիչը իր հարցազրույցերից մեկում ասել է, որ նա շատ աշխատասեր է, և իրեն միշտ դուր է եկել հյուրախաղային եռուզեռը, անընդհատ աշխատանքը:

«Ֆրանսիայում բոլոր փաստաթղթային հարցերով ես էի զբաղվում և գործակալ չունեի: Ես էի պատասխանում զանազան գործակալությունների հարցերին ու առաջարկներին: Ցերեկը ես իսկական գործարար մարդ եմ, իսկ այ երբ գալիս է գիշերը՝ սկսվում են իմ ամենասիրելի ժամերը, քանի որ ես սկսում եմ երգել և այցելում եմ զանազան երեկույթների»:

Գարուն սիրում է աղմկոտ ու արկածներով լի կյանքը: Նա չի կարողանում երկար ժամանակ հանգստանալ և հեռու լինել երաժշտական իրադարձություններից:

«Լինում են պահեր, երբ ուզում եմ փախչել ամեն ինչից և ինքս ինձ գտնել: Մեկ-մեկ ստացվում է վերանալ աշխարհից, բայց ես չեմ կարող երկար ժամանակ իմ սիրած աշխարհին կողքից նայել. դա իմ ուժերից վեր է»:

Իսկ իր հայկական արմատների մասին նա միշտ հիշում է, հայ Պիեր Գարանյանը թաքնված է Գարու մականունի տակ և արթնանում է միայն ընտանիքում:

«Պիերով ինձ դիմում են ընդամենը 3 հոգի՝ բանկի աշխատողը, մայրս և քույրս»,- մի անգամ կատակով ասել է Գարուն:

Իսկ իր հաջողության համար երգիչը շնորհակալ է իր հայկական արմատներին և իր տատիկին:

«Իմ հաջողության գաղտնիքը…Մի՞թե դուք մտածում եք, որ հրեշը ձեզ կասի իր հաջողության գաղտնիքը: Բայց ես մի բան հաստատ կարող եմ ասել. իմ տատիկը ինձ միշտ ասել է, որ ես զիլ եմ և տաղանդավոր…»:

 

                                                                                                                               Պատրաստեց Լիլիթ Խաչատրյանը 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայաստանի պատմության թանգարան

22:55 28.03.2024

Վրաստանից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայաստանի պատմության թանգարան

Հայաստանի պատմության թանգարանում այսօր հյուրընկալվել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի և թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանում, ծանոթացան գործող ցուցադրություններին։ Հանդիպման ավարտին Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն տպավորությունների […] ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

17:46 28.03.2024

Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն: Նախարարը և տեղակալը թատրոնում դիտել են «Լռակյաց հիվանդը» ներկայացումը: «Լռակյաց հիվանդը» յուրահատուկ տեղ է զբաղեցնում թատրոնի խաղացանկում: Ներկայացման ռեժիսոր Աննա Պողոսյանի բեմադրությունը ստեղծվել է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» բեսթսելլեր գրքի հիման վրա: Ներկայացման մեջ ներգրավված […] ...

Հատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը

15:36 28.03.2024

Հատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը

ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու նպատակով: Ըստ այդմ՝ hատկացված 1 մլրդ 393 մլն 405.8 հազար դրամ գումարը կուղղվի անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի և Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնիե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը: Սերգեյ Փարաջանովի և Շառլ […] ...

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը հանդես է եկել «Մշակութային երկամսյակի» շրջանակում

15:11 27.03.2024

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը հանդես է եկել «Մշակութային երկամսյակի» շրջանակում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ իրականացնում է «Մշակութային երկամսյակ» նախաձեռնությունը: Երկամսյակի ընթացքում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում և մարզի այլ մշակութային հարթակներում հանդես կգան նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունները։ Օրերս Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես է եկել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը՝ ֆրանսահայ գրող […] ...

Երևանի մշակութային կյանքում թատրոններն առանցքային տեղ են զբաղեցնում․ Ավինյան

12:44 27.03.2024

Երևանի մշակութային կյանքում թատրոններն առանցքային տեղ են զբաղեցնում․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ․ Սիրելի՛ երևանցիներ, թատերաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ: Վստահաբար կարելի է ասել, որ Երևանի մշակութային կյանքում թատրոններն առանցքային տեղ են զբաղեցնում: Այդ երևանցիներն ու մեր քաղաքի հյուրերն են, նշանավոր դերասաններն ու բեմադրիչներն են, հանդերձապահներն ու տեխնիկական մասի պատասխանատուներն են […] ...

ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

10:30 27.03.2024

ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ. «Թատերական աշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, հարգելի՛ թատերասերներ, ջերմորեն շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մշակութային կյանքի, թատերասեր հանրության համար կարևոր իրադարձություն է՝ ևս մեկ անգամ ընդգծելու թատրոնի անփոխարինելի դերը բոլոր ժամանակներում։ Թատրոնն այն հայելին է, որում արտացոլվում է հասարակությունը՝ իր վարքականոններով, կենցաղավարությամբ, […] ...

BACK_TO_TOP