2017 թ արդյունաբերությունն արձանագրել է 12.6 % աճ. Սուրեն Կարայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+11.09 oC

2017 թ արդյունաբերությունն արձանագրել է 12.6 % աճ. Սուրեն Կարայան

14:33 21.02.2018

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր նախագահ Սերժ Սարգսյանին է զեկուցել է նախագահից ստացած հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները, դրանց արդյունքները և նախարարության գերակա խնդիրները, 2018թ. ծրագրերը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: 

Նախարար Կարայանը զեկուցել է, որ 2017 թվականին ապրանքների արտահանման գծով արձանագրվել է 25.2 տոկոս աճ: Արտաքին շուկաներ մուտքը հայրենական արտադրողների և գործարարների համար դյուրացնելու նպատակով աշխատանքներ են իրականացվել թիրախային շուկաների վերաբերյալ տեղեկատվական հասանելիության ապահովման և վաճառքի առցանց համակարգերի գործարկման միջոցով: 

 

Սուրեն Կարայանը հայտել է, որ ավարտվել են Իրանի և Չինաստանի միջև համաձայնագրերի շուրջ բանակցային փուլերը: Սերբիայի, Իսրայելի, Հնդկաստանի, Եգիպտոսի և Սինգապուրի հետ համաձայնագրերը բանակցային տարբեր փուլերում են: Նախարարի հավաստմամբ՝  արդեն սկսվել է արտահանողների գրանցումը Եվրոպական միության GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների համակարգ» (REX) ինքնահավաստագրման էլեկտրոնային համակարգով : 

Ըստ Կարայանի՝  2017 թվականին արձանագրված 18.7% աճը թույլ է տալիս մեծ հավակնություններ ձևավորել առաջիկայի համար։ Նա նշել է, որ ոլորտի արդյունքներին էապես նպաստել են իրականացված մարքեթինգային միջոցառումները: Այդ նպատակով, դյուրացվել է սահմանային անցման գործընթացը Չինաստանի, ԱՄԷ, Քաթարի, Ճապոնիայի, Հնդկաստանի և ՌԴ քաղաքացիների համար: 

Անդրադառնալով երկրի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված բարեփոխումներին՝ նախարար Կարայանը, հայտնել է, որ 2017 թվականին  իրականացվել է 47 միջոցառում, իսկ 2018 թվականի համար նախատեսված ծրագիրը ներառում է թվով 43 միջոցառում: Նախարարն ընդգծել է, որ առաջիկա տարվա գործողությունների շարքում առանձնակի կարևորվում են շինարարական թույլտվությունների ընթացակարգերի, փոքր բաժնետերերի շահերի պաշտպանության մեխանիզմների, հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման և սնանկության ու պայմանագրերի կիրարկման ոլորտներում զգալի բարելավման աշխատանքները:

Օտարերկրյա ներդրողների պաշտպանվածության բարձրացման համար անհրաժեշտ իրավական ակտերի ուսումնասիրություն իրականացնելու և համապատասխան նախագիծ մշակելու վերաբերյալ նախագահի մեկ այլ հանձնարարականի կապակցությամբ նախարար Կարայանը զեկուցել է, որ նախարարության կողմից մշակվել է օրենքի նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը և ուղարկվել Ազգային ժողով։ 

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը նախագահ Սարգսյանին ներկայացրել է, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտու առաջին փուլի մեկնարկից հետո աշխատանքներ են տարվում երկրորդ՝ ընդլայնման փուլի իրականացման ուղղությամբ, որոնք ավարտին կհասցվեն ընթացիկ տարում: 

Ներկայացնելով արդյունաբերության ոլորտում 2017 թվականին իրականացված և ընթացիկ տարում շարունակվող աշխատանքները՝ նախարար Կարայանը նշել է, որ շարունակվել են իրագործվել տնտեսության թիրախային ոլորտների խրախուսմանն ուղղված միջոցառումներ` աջակցության գործիքակազմի կիրառմամբ: Նախարարի զեկուցմամբ, ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետների հետաձգման գործիքի ներքո, մասնավորապես, հավանության են արժանացել 27 ներդրումային ծրագրեր 220 մլրդ ՀՀ դրամ ներդրումներով։ Ապահովվել է հայկական 93 արդյունաբերական ընկերության մասնակցություն արտերկրում կայացած 10 միջազգային ցուցահանդեսի։ 

Նախարարի ներկայացրած թվերի համաձայն՝ նախորդ տարվա արդյունքներով արդյունաբերությունն արձանագրել է 12.6 % աճ, որին առավելապես նպաստել է մշակող արդյունաբերության 15.7% աճը: Վերջինիս տեմպը կրկնակի արագ է նախորդ` 2016 թվականի արդյունքից: Ընդ որում, 2017 թվականին ավելացել է նաև արդյունաբերական արտադրանքի արտահանումն իրացման նկատմամբ: 

2018 թվականին նախարարության հիմնական նպատակադրումը ձեռք բերված արդյունքների ամրապնդումն է և առանձին ոլորտներում վեր հանված խնդիրների հասցեական լուծումը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրացնել առկա ներուժը: Այս ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շարքում առանձնացվել են պղնձաձուլարանի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներին մասնակցությունը, տեքստիլ արտադրանքի արտահանման շուկաներ մուտքի ապահովման նպատակով ՄԱԱԶԿ-ի հետ ուսուցման և ծառայությունների կենտրոնի ստեղծումը, դեղագործական ոլորտում պատշաճ արտադրական գործունեության (GMP) չափանիշների ներդրմանն աջակցությունը և մի շարք այլ աշխատանքներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում

17:19 23.04.2024

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 23-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Զեկուցողը նշել է, որ Ազգային ժողովն արդեն ընդունել […] ...

Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ

12:31 23.04.2024

Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև ս․թ․ ապրիլի 22 ին տեղի են ունեցել բանակցություններ երկու երկրների գործարար և առևտրային հարաբերությունների շուրջ։ Արդյունքում, վերսկսվել է կաթնամթերք արտադրող հայկական ևս 4 կազմակերպությունների՝ «Լուլա» ՍՊԸ, «Էկոտավուշ» ՍՊԸ, «Էրփին» գյուղատնտեսական կոոպերատիվ և «Գոլդեն Գոութ» […] ...

Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ

12:07 23.04.2024

Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է Հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության կողմից 2024թ․ մարտ ամսվա ընթացքում իրականացված հսկողական աշխատանքների արդյունքների վերաբերյալ տեղեկություն։ Ապրանքների բացթողումից հետո, ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության աշխատակիցների կողմից իրականացված կամերալ և արտագնա մաքսային ստուգումների արդյունքներով հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված և չվճարված մաքսային վճարների […] ...

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ին

10:30 23.04.2024

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391,5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,14 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.23 դրամ: ...

Քննարկվել են Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

19:22 22.04.2024

Քննարկվել են Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, ինչպես նաև այլ ներկայացուցիչներ: Կողմերը քննարկել են մայիսի 14-ից 16-ը Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները: ...

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 22-ին

11:28 22.04.2024

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,16 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.24 դրամ: ...

BACK_TO_TOP