Քաղաքացիները նախընտրում են ոչ թե ներդրում անել, այլ ավանդ դնել իրենց կապիտալը․ Խոսրով Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+26.09 oC

Քաղաքացիները նախընտրում են ոչ թե ներդրում անել, այլ ավանդ դնել իրենց կապիտալը․ Խոսրով Հարությունյան

14:31 21.02.2018

Հայաստանում կա ներդրում անելու համար անհրաժեշտ կապիտալ՝ պարապուրդի մատնված արտադրական հզորությունները վերագործարկելու համար, սակայն մարդիկ նախընտրում են իրենց գումարը ոչ թե ներդնել որևէ արտադրությունում, այլ որպես ավանդ դնել բանկերում։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։

«Մենք ունենք ավանդների սարսափելի աճ։ Ստացվում է, որ ես՝ խնայող քաղաքացիս, խնայողություն եմ անում, բայց ոչ թե փորձում եմ դնել ներդրումների տեսքով որևէ տնտեսության մեջ, այլ գերադասում եմ բանկը։ Հետևաբար մեր խնդիրն է փորձել քաղաքացուն խթանել, շահագրգռել, որպեսզի նա իր խնայողություններն օգտագործի այս նպատակով», – նշեց Հարությունյանը։

Պատգամավորի խոսքով՝ սա դժվար հասանելի լուծում պահանջող խնդիր է, քանի որ պակասը ոչ թե հետաքրքրվածության, այլ վստահության մեջ է։ Բանկային համակարգին մարդիկ ավելի շատ են վստահում, քան տնտեսական համակարգին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք

16:54 18.04.2024

Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է խմբի կողմից, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը։ 2024թ․ մարտի 15-ին, ապօրինի թմրամիջոցներ ներմուծելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Սյունիքի մարզի Քաջարան-Կապան ավտոճանապարհից ձերբակալվել էին 42-ամյա կին ու 27-ամյա երիտասարդ։ Վերջինիս վարած ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել […] ...

Տեղի է ունեցել «Բարեփոխումները անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը

16:46 18.04.2024

Տեղի է ունեցել «Բարեփոխումները անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը

Ապրիլի 13-ին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակազմի մասնակցությամբ տեղի է ունեցել «Բարեփոխումները անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով։ Նպատակը ՀՀ-ում միգրացիայի կառավարման ոլորտում նախաձեռնված բարեփոխումների շրջանակում՝ անձը հաստատող փաստաթղթերի, մասնավորապես՝ միգրացիայի և անձնագրի կապի, նորաստեղծ կառուցվածքային միավորների, դրանց ինստիտուցիոնալ հիմքերի քննարկումն էր։ Մասնակցում էր նաև ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության ղեկավար անձնակազմը: Քննարկվել են անձը […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 11-17-ը

16:30 18.04.2024

Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 11-17-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 11-17-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ ապրիլի 13-ին և 14-ին, Արաբկիրում չի գերազացնել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոնում՝ ապրիլի 11-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի […] ...

Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի պատվիրակությանը

16:23 18.04.2024

Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի պատվիրակությանը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 17-ին ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին: Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն անդրադարձել է մարդու իրավունքների կրթության բնագավառում առկա խնդիրներին, սոցիալ-տնտեսական իրավունքների, քրեական վարույթի շրջանակներում իրավունքների պաշտպանությանը, իրավահավասարությանը, խտրականության արգելքին և հանդուրժողականությանն առնչվող մի շարք […] ...

Կներդրվի «Ավիաօդերևութաբանություն» մագիստրոսական ծրագիրը. ՇՄՆ

16:12 18.04.2024

Կներդրվի «Ավիաօդերևութաբանություն» մագիստրոսական ծրագիրը. ՇՄՆ

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորման, ամրապնդման, համալսարան-աշխատաշուկա համագործակցության ընդլայնման, ինչպես նաև հետազոտական աշխատանքներին և ոլորտում հանրային քաղաքականության մշակման գործընթացին աջակցության անհրաժեշտությունն ու հիմք ընդունելով կողմերի գիտատեխնիկական ներուժի միջոցով համատեղ հետազոտական ծրագրերի և նախագծերի իրականացման անհրաժեշտությունն, այսօր ՇՄՆ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ն՝ ի դեմս տնօրեն Թաթուլ Հայրապետյանի և Երևանի […] ...

Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ծրագրի հետ կապված մանրամասներ

16:00 18.04.2024

Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ծրագրի հետ կապված մանրամասներ

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը հանդիպել են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ։ Նշենք‚ որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվում է Հյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ծրագիրը։ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչներն այս շաբաթ այցելել էին […] ...

BACK_TO_TOP