Յուրաքանչյուր 5-րդ իսլանդացին ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմս է գնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+18.09 oC

Յուրաքանչյուր 5-րդ իսլանդացին ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմս է գնել

13:58 21.02.2018

Իսլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականը անցած աշնանը, իր պատմության ընթացքում առաջին անգամ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիր նվաճեց: 

Պատկերացրեք մի պահ ինչ կլիներ, եթե աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը: Բանն այն է, որ Իսլանդիայի բնակչությունը ընդամենը 350 հազար է, այսինքն` մոտավորապես Երևանի բնակչության 1/3-ը: Ու հիմա պարզվել է, որ շուրջ 70 հազար իսլանադացիներ, կամ այս երկրի բնակչության 20 տոկոսը արդեն աշխարհի առաջնության խաղերի տոմս է գնել: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր 5-րդ իսլանադացին մեկնելու է Ռուսաստան և դիտելու է աշխարհի առաջնության խաղերը: Ի դեպ երկու տարի առաջ էլ իսլանդացիները սենսացիա մատուցեցին: Եվրոպայի առաջնությունում Լարս Լագերբեկի թիմը փայլուն հանդես եկավ և Անգլիայի հավաքականին հաղթելով` հասավ մինչև քառորդ եզրափակիչ: Այդ խաղին ներկա էր մոտ 35 հազար իսլանդացի, կամ բնակչության 10 տոկոսը: Իսկ Եվրո-2016-ի վճռորոշ խաղը Ավստրիայի հետ, հեռուստացույցների առջև դիտել է իսլանդացիների 99.8 տոկոսը: Վիճակագիրները փաստում են, որ այդ խաղից ուղիղ 9 ամիս անց Իսլանդիայում ծնելիության շեշտակի աճ գրանցվեց:  

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կրիշտիանուն մոլորակի լավագույն հարձակվողն է. Ռոսսի

20:50 24.04.2024

Կրիշտիանուն մոլորակի լավագույն հարձակվողն է. Ռոսսի

Ջուզեպե Ռոսին ընտրություն է կատարել Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև։ «Նրանք շատ տարբեր են, ուստի, նրանց համեմատելը շատ դժվար է: Ռոնալդուն եզրային հարձակվողից դարձել է մոլորակի լավագույն հարձակվող, և նրան միայն գոլերն են հետաքրքրում: Մեսսին գոլի հեղինակ է, բայց նա շփվում է թիմակիցների հետ, և ես գնահատում եմ նրան որպես խաղացողի, ով սիրում է […] ...

ՊՍԺ-ն պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Լամին Յամալի համար

18:16 24.04.2024

ՊՍԺ-ն պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Լամին Յամալի համար

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալին: Փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ցանկանում է հենց 16-ամյա ֆուտբոլիստի միջոցով փոխարինել ակումբից հեռացող Կիլիան Մբապեին։ Այս մասին գրում է Le Parisien-ը: ՊՍԺ-ն Յամալին կդարձնի իր տրանսֆերային գլխավոր նպատակը և պատրաստ կլինի նրա համար 200 միլիոն եվրո վճարել, եթե պատանի […] ...

Չավին շատ շուտ հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին․ Վենգեր

17:47 24.04.2024

Չավին շատ շուտ հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու մասին․ Վենգեր

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Չավիի` «Բարսելոնայից» հեռանալու որոշման մասին։ «Կարծում եմ` Չավին հիանալի աշխատանք է կատարում «Բարսելոնայում»։ Ըստ իս` նա շատ շուտ հայտարարեց ակումբից հեռանալու մասին։ Նրա բախտը չբերեց ո՛չ ՊՍԺ-ի, ո՛չ էլ «Ռեալի» դեմ խաղերում, բայց «Բարսելոնան» ցույց է տալիս, որ որպես թիմ առաջընթաց է գրանցել»,- մեջբերում է Sport.es-ը։ […] ...

Բայրամյանը ցանկանում է կարիերան ավարտել «Ռոստովի» կազմում

17:22 24.04.2024

Բայրամյանը ցանկանում է կարիերան ավարտել «Ռոստովի» կազմում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հայտնել է, որ պատրաստ է կարիերան ավարտել «Ռոստովի» կազմում: «Այժմ ամեն ինչ ընթանում է այնպես, որ ես կարիերաս կավարտեմ «Ռոստովի» կազմում, բայց թե ինչ կլինի հետագայում, չեմ կարող ասել։ Այժմ ես խաղում եմ «Ռոստովում» և պաշտպանում եմ իմ սիրելի ակումբի գույներն ու դրոշը։ Դեռ 1,5 տարվա պայմանագիր ունեմ ակումբի հետ։ […] ...

Հայտնի են Եվրո-2024-ը սպասարկող մրցավարները

17:00 24.04.2024

Հայտնի են Եվրո-2024-ը սպասարկող մրցավարները

ՈւԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն հրապարակել է այն 18 մրցավարների անունները, որոնք սպասարկելու են Եվրո-2024-ի հանդիպումները: Ցուցակում տեղ են գտել Արտուր Սոարեշ Դիաշը (Պորտուգալիա), Խեսուս Խիլ Մանսանոն (Իսպանիա), Մարկո Գուիդան (Իտալիա), Դանիելե Օրսատոն (Իտալիա), Իշտվան Կովաչը (Ռումինիա), Իվան Կռուժլյակը (Սլովակիա), Ֆրանսուա Լետեքսյեն (Ֆրանսիա), Կլեման Տյուրպենը (Ֆրանսիա), Դանի Մակկելին (Նիդերլանդներ), Շիմոն Մարչինյակը (Լեհաստան), Հալիլ Մելերը (Թուրքիա), Գլեն Նյուբերգը […] ...

Մխիթարյանից հետո Սպերցյանը հայ լավագույն ֆուտբոլիստն է․ Դավիդ Յուրչենկո

16:36 24.04.2024

Մխիթարյանից հետո Սպերցյանը հայ լավագույն ֆուտբոլիստն է․ Դավիդ Յուրչենկո

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Դավիդ Յուրչենկոն կարծիք է հայտնել Էդուարդ Սպերցյանի մասին: «Էդուարդը խելացի և աշխատասեր ֆուտբոլիստ է, ինչպես նաև լավ մարդ: Հայաստանի հավաքականի ներկայիս սերնդից նա Մխիթարյանից հետո լավագույն խաղացողն է: Սպերցյանը մեր լուսավոր կետն է, նա շատ նվաճումների կարող է հասնել»,- matchtv.ru-ի հետ զրույցում ասել է Դավիդ Յուրչենկոն: Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 25 […] ...

BACK_TO_TOP