90-ականներին գործարաններն օտարելիս արդյունավետ ներդրող գտնելու խնդիրը չլուծեցինք. Խոսրով Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+27.09 oC

90-ականներին գործարաններն օտարելիս արդյունավետ ներդրող գտնելու խնդիրը չլուծեցինք. Խոսրով Հարությունյան

14:43 21.02.2018

Պետական գործարաններն ու արտադրությունների մասնավորեցման նպատակը արդյունավետ ներդրողներ գտնելն էր, սակայն այդ խնդիրը 1990-ական թվականներին չհաջողվեց լուծել։ Պարապուրդի մատնված գործարանների հարցի մասին նման կարծիք այսօր հայտնեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։

«1990-ական թվականներին այդպիսի սեփականատերեր մենք չունեինք օբյեկտիվ պատճառներով, որովհետև մեզանում արտադրության ոլորտում մասնավոր նախաձեռնությամբ հանդես գալու համար փորձառություն, հմտություն ունեցող, կապիտալ, որ կարող եք ներդնել և արտադրական կարողությունները կամ ժամանակակից տեխնոլոգիաների արտադրություն կազմակերպել, այդպիսի փորձառություն ունեցող մարդկանց թվաքանակը շատ քիչ էր կամ իսպառ բացակայում էր»,– նշեց հանձնաժողովի նախագահը։

Իշխանությունները, ըստ Հարությունյանի, փորձեցին հանրային սեփականությունը հանրությանը բաշխել վաուչերների տեսքով, սակայն դրանք էլ վերավաճառքի արդյունքում շատ շուտ հայտնվեցին հաշված մարդկանց ձեռքում, իսկ գործարաններն այդպես էլ պատշաճ չաշխատեցին։

Սակայն այսօր նույնպես անհրաժեշտ է գտնել արդյունավետ սեփականատերերի կամ ներդրողների, որոնք կարող են վերագործարկել այդ արտադրությունները։ Դրա համար պետք է տնտեսական գործիքներով դրդել, որ ներկա սեփականատերերը կա՛մ աշխատացնեն իրենց այդ սեփականությունը, կա՛մ հրաժարվեն դրանցից ու վաճառեն։ Հարությունյանի խոսքով՝ իշխանության ներսում ներկայում տարբերակներ են քննարկվում այդ գործընթացի վրա ազդելու համար։

«Լուծումները պետք է լինեն այնպես, որ մարդուն խթանեն՝ կա՛մ դուք պետք է շարունակեք պահպանել այս գույքը որպես անշարժ գույք՝ ոչինչ չտվող, ոչ մի եկամուտ չբերող, բայց ձեզ համար ծախսեր ենթադրող (որովհետև դուք պետք է գույքահարկ վճարեք), կա՛մ այնպիսի մի միջոցառում ձեռնարկեք, որ ձեզ ձեռնտու չլինի այդ վիճակում այդ գույքը պահելը, օտարելն այդ դեպքում դառնա ձեզ համար ամենանպատակահարմար կամ ամենանախընտրելի տարբերակը», – նշեց Հարությունյանը։

Սրա լուծման համար տարբերակներից մեկը արտադրական կարևորության, բայց չօգտագործվող գույքի գույքահարկը բարձրացնելն է՝ ըստ Հարությունյանի։ Դա սեփականատերերին կդրդի կա՛մ աշխատեցնել գործարանը, կա՛մ վաճառել այն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին

17:16 25.04.2024

էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին

էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև Հայաստանում ՌԴ առևտրական ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։ Քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, արտահանումների արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։ […] ...

Աշտարակցի երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ կար

17:11 25.04.2024

Աշտարակցի երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ կար

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Արագածոտնի մարզի պարեկները ապրիլի 24-ի ժամը 20.50-ին Աշտարակ քաղաքի Գեղազնիկի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-21015» մակնիշի մի մեքենա: Աշտարակցի 37-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել թմբուկավոր ատրճանակ: Նա ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվել է, որ ատրճանակը գազային է՝ լիցքավորված 6 փամփուշտով: Երիտասարդը և կազմված […] ...

Քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2023 թ. գործունեությանը վերաբերող տարեկան հաղորդումը

17:03 25.04.2024

Քննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2023 թ. գործունեությանը վերաբերող տարեկան հաղորդումը

2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է ՄԻՊ-ին ուղղված դիմումների թիվը, շեշտակի աճել է նաեւ դրական լուծում ստացած գործերի թիվը. 2022 թվականին ունեցել ենք 1282 դրական լուծում ստացած գործ, իսկ 2023 թվականին` 1922. այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 25-ի նիստում ՀՀ […] ...

Սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարներն այսուհետ կվերադարձվեն ավտոմատ համակարգի միջոցով. ՊԵԿ

16:48 25.04.2024

Սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարներն այսուհետ կվերադարձվեն ավտոմատ համակարգի միջոցով. ՊԵԿ

Սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարներն այսուհետ կվերադարձվեն ավտոմատ համակարգի միջոցով։ Ի՞նչ պետք է իմանալ սոցիալական վճարի վերադարձի մասին Մի քանի աղբյուրից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները ֆիզիկական անձանց վերադարձվում են ինքնաշխատ եղանակով և հարկային մարմին դիմելու անհրաժեշտություն չկա: Ավտոմատ համակարգի միջոցով Կենտրոնական բանկը Պետական եկամուտների կոմիտեին տրամադրում է ֆիզիկական անձին […] ...

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

16:33 25.04.2024

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը: «Սիրիացի ժողովուրդն ավելի քան մեկ դար առաջ ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին: Հատկանշական է, որ ձեր այցն այն օրերին է, երբ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը»,- ողջունելով պատվիրակությանը` նշել է […] ...

Հայաստանում կամրապնդվի հանրային տարածքների անվտանգությունը

16:25 25.04.2024

Հայաստանում կամրապնդվի հանրային տարածքների անվտանգությունը

Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Նախագծերի ընդունման արդյունքում Ոստիկանությունը անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել և ստանալ վերոգրյալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաև ունենալ հասանելիություն այդ համակարգերին՝ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով՝ ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով: Նախագծերի ընդունման արդյունքում նաև կամրապնդվի Հայաստանի Հանրապետությունում […] ...

BACK_TO_TOP