13:48 21.02.2018
ՀՀ կառավարությանը կներկայացվի գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագիր, որի ավարտման ժամկետը սահմանվելու է 2018 թվականի հուլիսի 1-ը:
Համապատասխան նախագծում նշվում է, որ դիզելային վառելիքի պահանջարկը բավարարելու և 2018 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում աջակցելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել մինչև 6 մլն լիտր դիզելային վառելիք՝ ՀՀ մարզերի հողօգտագործողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմակերպություններին և ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի գիտական կենտրոններին շուկայականից ավելի մատչելի գներով վաճառելու համար:
Ծրագիրն իրականացնելու համար նախատեսվում է Գյուղատնտեսության նախարարությանը 2018 թվականին կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել մինչև 360 մլն դրամ: Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2012, 2013, 2014, 2015, 2016 և 2017 թվականներին իրականացվել են ՀՀ հողօգտագործողներին դիզելային վառելիքի և պարարտանյութերի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության 16 ծրագիր:
Ինչպես հայտնի է՝ 2018 թվականի պետական բյուջեով կառավարությունը դիզելային վառելիքի համար սուբսիդավորում չէր նախատեսում, սակայն հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո դիզելային վառելիքի գինը բարձրացավ: Մասնավորապես, դրան նպաստեց ակցիզային հարկի բարձրացումը: Հետևաբար գործադիրը որոշել է կրկին սուբսիդավորում իրականացնել:
16:30 18.04.2024
Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 11-17-ը16:12 18.04.2024
Կներդրվի «Ավիաօդերևութաբանություն» մագիստրոսական ծրագիրը. ՇՄՆ15:44 18.04.2024
Աջակցություն՝ փախստականների հրատապ կարիքները հոգալու նպատակով14:55 18.04.2024
Միաբանների նշանակումներ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում14:50 18.04.2024
Յան Նեպոմնյաշչին՝ հավակնորդների մրցաշարի միանձնյա առաջատար14:27 18.04.2024
3 հայ մարմնամարզիկներ եզրափակչում են. Աշխարհի գավաթ14:15 18.04.2024
Մեկ օրում գրանցվել է 16 ՃՏՊ, 28 մարդ ստացել է վնասվածքներ14:09 18.04.2024
Հայտնի դարձան ՉԼ կիսաեզրափակչի զույգերը13:23 18.04.2024
ՃՏՊ Արգել գյուղում․ կա զոհ13:04 18.04.2024
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսումը12:59 18.04.2024
16-ամյա պատանին դանակահարել էր 45-ամյա համաքաղաքացուն12:28 18.04.2024
Տարոնի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպք12:12 18.04.2024
ԲՏԱ նախարարի տեղակալն այցելել է «Ինժեներական քաղաք»11:49 18.04.2024
Մահվան ելքով վրաերթ կատարած վարորդը հայտնաբերվել է11:43 18.04.2024
Վաշինգտոնը Թբիլիսիին կոչ է անում չանտեսել նախազգուշացումները10:40 18.04.2024
Գագիկ Սուրենյանը՝ ցուրտ մարտի և շոգ ապրիլի մասին10:31 18.04.2024
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ին10:09 18.04.2024
Բժիշկը թվարկել է հայտնի տնական ուտեստի օգուտները09:48 18.04.2024
Էնդոկրինոլոգը թվարկել է շաքարավազ և ճարպ պարունակող մթերքներ09:30 18.04.2024
Ոսկու գինը նվազել է09:17 18.04.2024
Ինդոնեզիայում Ռուանգ հրաբխի հզոր ժայթքում է տեղի ունեցել09:00 18.04.2024
Կոլումբիան ցանկություն է հայտնել միանալ BRICS-ին08:41 18.04.2024
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժել է առնվազն ութ մարդ08:23 18.04.2024
Հրդեհ ավտոմեքենայում08:05 18.04.2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ22:49 17.04.2024
Սիրտը կանգ է առել․ հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսի մահով22:27 17.04.2024
Մակրոնը ԵՄ-ին խորհուրդ է տվել ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները22:16 17.04.2024
Ճապոնիայի հարավ-արևմուտքում 6,4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել22:07 17.04.2024
Ապրիլի 18-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի11:07 18.04.2024
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Ուորեն Վիլսոնին։ Հարությունյանն ընդգծել է հանքարդյունաբերության կարևորությունը ՀՀ կառավարության համար և շնորհակալություն հայտնել հյուրին այդ ոլորտում համագործակցության ԱՄՆ պատրաստակամության համար։ Նախարարի տեղակալը նաև շեշտել է Հայաստանում ընդերքօգտագործման ոլորտում ամերիկյան կապիտալի ներգրավվածության հանգամանքը և կարևորել հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի հետ փորձի փոխանակման […] ...
10:58 18.04.2024
Տեղի է ունեցել քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների շուրջՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի շուրջ։ Ներկաներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել օրենքի նախագծի առանձին դրույթների վերաբերյալ: Առաջարկվող օրենսդրական նոր փոփոխությունների արդյունքում վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության, հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի […] ...
10:31 18.04.2024
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 395 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 418 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,13 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.2 դրամ: ...
09:37 18.04.2024
Այսօրվա վճարած հարկերը կառուցում են վաղվա Հայաստանը. ապրիլի 19-ը հարկ վճարողի օրն էՀՀ պետեկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ապրիլի 19-ը հարկ վճարողի օրն է, իսկ այսօրվա վճարած հարկերը կառուցում են վաղվա Հայաստանը։ «Ես վճարում եմ հարկերը, որպեսզի ունենանք զարգացած ենթակառուցվածքներ, բարձրակարգ, որակյալ առողջապահություն»,-կարծում են հարկ վճարողները: Մանրամասները՝ ՊԵԿ տեղեկատվական հոլովակում: ...
09:30 18.04.2024
Ոսկու գինը նվազել էNYMEX բորսայի ապրիլի 17-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի գները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ոսկու գինը նվազել է 0.36%-ով և կազմել 2389.50 դոլար, արծաթի գինն աճել է 0.89%-ով և կազմել 28.48 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.40%-ով և կազմել 950.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): ...
15:17 17.04.2024
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումըՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում հայտնաբերվել է դեղորայքի անօրինական տեղափոխման նոր դեպք: Օրերս մաքսային կետ-բաժին է ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային հսկողության գոտում Վ.Ա.-ն մաքսային ծառայողին ասել է, որ մեքենայում հայտարարագրման ենթակա ապրանքներ չկան: Սակայն տեսազննման ժամանակ նկատելի է դարձել, որ վարորդի կողքի ուղևորի հատակը սովորականից բարձր է: […] ...