Չաշխատող գործարանների համար պետք է գտնենք արդյունավետ սեփականատեր․ Խոսրով Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+13.09 oC

Չաշխատող գործարանների համար պետք է գտնենք արդյունավետ սեփականատեր․ Խոսրով Հարությունյան

11:06 21.02.2018

Եթե մենք չօգտագործվող արտադրական ձեռնարկությունների ու տարածքների վրա գույքահարկի դրույքները բարձրացնենք, սեփականատերերը ստիպված կլինեն կա՛մ պատշաճ կազմակերպել արտադրությունները՝ շահույթ ստանալու համար, կա՛մ պետք է որպես անշարժ գույք պահեն՝ վճարելով բարձր գին։ Չաշխատող գործարանների, արտադրությունների վերագործարկման համար նման տարբերակ է տեսնում ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է խթանել սեփականատերերին, որ կամ ներդրում կատարեն արտադրություններում, կամ հրաժարվեն այդ գույքից ու այն հանձնեն արդյունավետ սեփականատերերին, որոնք արդեն կարող են դրանից օգուտ ստանալ և նաև հարկ վճարել։

Գույքահարկի բարձրացումն ու այլ հարկերից մասնաբաժինները համայնքային բյուջեներ ուղղելը նույն համայնքների համար մոտիվացիա կծառայի՝ սեփականատերերին արտադրություն սկսելը խթանելու համար։

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ նման լուծում տալու դեպքում իրենք չեն նայելու, թե ով է սեփականատերն ու ինչ քաղաքական կողմնորոշում ունի։ Սեփականատերերի ով լինելը հաշվի առնելը միանգամից անարդյունավետ կդարձնի նման լուծումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 21-27-ը

18:14 28.03.2024

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 21-27-ը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 21-27-ը: Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում մարտի 22-ին, 26-ին և 27-ին, Նոր Նորքում՝ մարտի 22-ին և 25-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ ...

Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում

18:07 28.03.2024

Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում

Արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացման, կարողությունների բարելավման նպատակով այս տարվա փետրվար-մարտ ամիսներին ՆԳՆ ՓԾ Արարագծոտնի, Լոռու, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները կազմակերպել և անց են կացրել տարաբնույթ միջոցառումներ՝ ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը, աղետների կանխարգելմանը և պատրաստվածության բարձրացմանը։ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ծառայողները մարզի մի շարք ուսումնական հաստատություններում կազմակերպել և անց են կացրել սեմինարներ, գործնական պարապմունքներ՝ […] ...

Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

17:46 28.03.2024

Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն: Նախարարը և տեղակալը թատրոնում դիտել են «Լռակյաց հիվանդը» ներկայացումը: «Լռակյաց հիվանդը» յուրահատուկ տեղ է զբաղեցնում թատրոնի խաղացանկում: Ներկայացման ռեժիսոր Աննա Պողոսյանի բեմադրությունը ստեղծվել է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» բեսթսելլեր գրքի հիման վրա: Ներկայացման մեջ ներգրավված […] ...

Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք է հայտնաբերվել

17:37 28.03.2024

Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք է հայտնաբերվել

ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ապօրինի կերպով ձեռք են բերում և իրացնում զենք և զինամթերք: Մասնավորապես, Երևանի Հաղթանակ թաղամասի բնակիչ 38-ամյա տղամարդը 2023 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ապօրինի կերպով իրացրել, իսկ Վայոց ձորի մարզի Գողթանիկ գյուղի 39-ամյա բնակիչը ապօրինի կերպով ձեռք է բերել նռնակ և […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը

17:30 28.03.2024

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Հայփոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը: «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների ու զարգացման տեսլականի մասին: Նշվել է, որ ռազմավարությունը մշակվել է միջազգային փորձի ուսումնասիրության և աշխարհում փոստային ոլորտի փոփոխությունների հիման վրա: Ընդգծվել է, որ […] ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

17:12 28.03.2024

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

BACK_TO_TOP