Կառավարությունն կվավերացնի հերթական վարկային համաձայնագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    392.60
  • RUBLE
    4.21
  • 418.04
WEATHER
+16.09 oC

Կառավարությունն կվավերացնի հերթական վարկային համաձայնագիրը

10:40 21.02.2018

SHANTNEWS. am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ կառավարությունը պատրաստվում է վավերացնել ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի մի­ջև անցած տարվա նոյեմբերի 20-ին ստորագրված «Ոռոգման համակար­գերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկա­յին համաձայնագիրը:  Հայտնի է, որ վարկի գումարը լինելու է 2 մլն դոլար: «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» լրացուցիչ ֆինանսավորումը փոփոխական սփրեդով Վերակառուցման զարգացման միջազգային բանկի վարկ է, որն ունի 14.5 տարվա արտոնյալ և 25 տարվա մարման ժամկետ: Մայր գումարի վճարումը սկսվելու է 2032 թվականի մայիսի 15-ից մինչև 2042 թվականի նոյեմբերի 15-ը: Նախագծի մեջ նշվում է, որ այս գումարի ձեռք բերման նպատակը լրացուցիչ ֆինանսավորումն է: Նշենք նաև, որ դեռևս ամիսներ առաջ, երբ կողմերի միջև ստորագրվեց համաձայնագիրը, նշվում էր, որ սա կնպաստի ջրային ծառայության մատուցման բարելավմանը, ինչից էլ ուղղակիորեն կշահեն Հայաստանի 630-ից ավելի ֆերմերներ:

Նկատենք, որ 1992 թ. Համաշխարհային բանկին եւ 1993 թ. ՄԶԸ-ին (Միջազգային զարգացման ընկերակցություն) անդամակցելուց ի վեր՝ Հայաստանի նկատմամբ ՄԶԸ եւ ՎԶՄԲ ընդհանուր հանձնառություններն կազմել են 2.3 միլիարդ ԱՄՆ դոլար:

 

                                                 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայրաքաղաքում ապօրինի առևտրով զբաղվող անձանց ապրանքները առգրավում են, կիրառում վարչական տուգանքներ

21:32 19.04.2024

Մայրաքաղաքում ապօրինի առևտրով զբաղվող անձանց ապրանքները առգրավում են, կիրառում վարչական տուգանքներ

Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը և հավելում, որ ապօրինի առևտրով զբաղվող անձանց ապրանքները առգրավում են, կիրառվում է վարչական տուգանքներ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Այսօրվա վճարած հարկերը կառուցում են վաղվա Հայաստանը. ՊԵԿ-ի լավարկումները

18:24 19.04.2024

Այսօրվա վճարած հարկերը կառուցում են վաղվա Հայաստանը. ՊԵԿ-ի լավարկումները

«Այսօրվա վճարած հարկերը կառուցում են վաղվա Հայաստանը». ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը, կարևորելով մասնավոր և պետական ոլորտների փոխարդյունավետ համագործակցությունը, հարկային ոլորտում սպասվող բարեփոխումները ներկայացնելու և ոլորտի վերաբերյալ տարատեսակ հարցեր քննարկելու նպատակով կազմակերպել էր հանդիպում՝ նվիրված հարկ վճարողի օրվան: Հարկային օրենսգրքի բարեփոխումները և նորամուծությունները ներկայացնելիս անդրադարձ եղավ նաև կադաստրային արժեքի, չափագրումների նորմերի, շահութահարկ վճարողների նկատմամբ հարկման համակարգի լավարկումներին, […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

16:49 19.04.2024

Գևորգ Պապոյանն ընդունել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շոայբ Կասուին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանը, ադամանդագործության, ոսկեգործության ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության, մասնավորապես՝ գինեգործության ոլորտում գործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը հրավիրել է ՀԱՀ ընկերություններին մասնակցելու Հայաստանում պետական […] ...

ԵԱՏՄ-ից ամենաշատը շահում է Հայաստանը․ Լավրով

15:55 19.04.2024

ԵԱՏՄ-ից ամենաշատը շահում է Հայաստանը․ Լավրով

ԵԱՏՄ-ից ամենաշատը շահում է Հայաստանը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Համամասնորեն Հայաստանը ստանում է ամենաշատ օգուտը; Դա հաշվարկվում է։ Տնտեսության 35%-ն իրացվում է Եվրասիական տնտեսական համագործակցության հաշվին։ Եթե ​​վերցնենք անցյալ տարին, ապա Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ քսան միլիարդ դոլար, դրա երեսունյոթ տոկոսը Եվրասիական տնտեսական միությունն է, տասներեք տոկոսը՝ Եվրամիությունը, երեք տոկոսը՝ ԱՄՆ», […] ...

Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները

15:30 19.04.2024

Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլային: Քննարկվել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։ Բարձր է գնահատվել հատկապես վերջին տարիներին էմիրաթական ընկերությունների կողմից Հայաստանի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը։ Կողմերն […] ...

Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդումը

15:06 19.04.2024

Կարևորվել է ՀՀ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդումը

ՀՀ Էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը, Վարչության անդամ Արմեն Փամբուխչյանը, արտաքին կապերի պատասխանատու Նարեկ Մկրտչյանը, Վերահսկող հանձնաժողովի անդամներ Ալխաս Ղազարյանը և Լևոն Լևոնյանը հանդիպել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժունի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է այցելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավերով։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու կուսակցությունների […] ...

BACK_TO_TOP