Ինչպե՞ս բանակցել մի երկրի հետ, որի ղեկավարի նպատակն է քո երկիրը գրավելը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2024
  • $
    395.24
  • RUBLE
    4.20
  • 419.98
WEATHER
+22.09 oC

Ինչպե՞ս բանակցել մի երկրի հետ, որի ղեկավարի նպատակն է քո երկիրը գրավելը

19:11 20.02.2018

ԵԱՀԿ միջնորդները նշում են, որ հնարավոր չէ բանակցային գործընթացում առաջընթաց գրանցել, եթե երկու կողմերը չեն վստահում միմյանց։ Իսկ վստահություն ստեղծելու համար անհրաժեշտ է մասնավորապես հրաժարվել ռազմատենչ հայտարարություններից, ինչպիսիք են Ադրբեջանի նախագահի խոսքերը՝ իրենց՝ Երևան վերադառնալու մտադրության մասին։ Այս մասին նշեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարին տված հարցազրույցում։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կենտրոնացել են երկու բանի վրա, այն է՝ մշտադիտարկման խմբի կարողությունների ավելացում և երկրորդը, ինչը շատ կարևոր է, հետաքննությունների մեխանիզմի ներդրում։ Մի մեխանիզմ, որը Ադրբեջանի միջազգային պարտավորությունն է դեռևս 1995 թվականին ստորագրված պայմանագրով՝ եռակողմ՝ Արցախն է ստորագրել, Հայաստանը և Ադրբեջանը», – նշեց փոխնախարարը։

Այսքան տարի Ադրբեջանը չի կատարում իր այս պարտավորությունը։ Ահա թե ինչու անհնար է վստահության մթնոլորտ ապահովել կողմերի միջև։

Շավարշ Քոչարյանի հետ հարցազրույցի ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ

15:40 16.04.2024

ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Կոնստանտինոս Սալոնիդիսը «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում անդրադարձավ Ադրբեջանի այն փաստարկին, թե իբր Հայաստանը չի կատարել քննարկվող գործով Ադրբեջանի հետ բանակցելու նախապայմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սալոնիդիսը ներկայացրեց, թե ինչո՞ւ է Ադրբեջանի նախնական առարկությունը ենթակա մերժման։ «Ադրբեջանի առաջին փաստարկն այն է, թե իբրև կողմերը երբևէ բանակցություններ չեն իրականացրել։ Չի վիճարկվում […] ...

Քննարկվել են հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր

15:32 16.04.2024

Քննարկվել են հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հինգերորդ նիստը: Նիստում քննարկվել են Երևան քաղաքի, ՀՀ Արագածոտնի, Սյունիքի, Լոռու մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 6 էսքիզային նախագծեր: Օրակարգում ընդգրկված հարցերից Երևանի Էրեբունի վարչական շրջան, Սասունցի Դավիթ 1 հասցեում գտնվող Երևանի Երկաթուղային կայարանի շենքի առաջին հարկում արվեստի կենտրոնի կազմակերպման, […] ...

ՍԴ դատավորի կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ. ԱԺ-ն ընդունել է օրենքի նախագիծը

15:15 16.04.2024

ՍԴ դատավորի կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ. ԱԺ-ն ընդունել է օրենքի նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է ««Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագիծը: Նախագծով առաջարկվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում նշանակված դատավորի համար կենսաթոշակի չափը հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափից ու հավելավճարի ընդհանուր գումարից: Փոփոխություններն ունեն նաև հետադարձ ուժ, որի արդյունքում օրենքի ազդեցությունը […] ...

«Կասկադը» կբերվի վերջնական տեսքի. «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամը տարածք կնվիրաբերի Երևանին

14:37 16.04.2024

«Կասկադը» կբերվի վերջնական տեսքի. «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամը տարածք կնվիրաբերի Երևանին

Երևանի քաղաքապետարանը «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամից որպես նվիրատվություն կընդունի սեփականության իրավունքով իրեն պատկանող Անտառային փողոցի 1, 1Ա, 13, 139, Ջրաշատ փողոցի 27, Սարմենի փողոցի 19 և 29 հասցեներում գտնվող ընդհանուր 5105 քառակուսի մակերեսով հողամասերը և դրանցում առկա շինությունները:  «Գաֆեսճյան» թանգարան-հիմնադրամի տնօրենը Երևանի քաղաքապետին հասցեագրած դիմումով հայտնել է հիմնադրամի պատրաստակամությունը՝ նշված հասցեներում գտնվող անշարժ գույքեր նվիրաբերել համայնքին՝ պայմանով, […] ...

ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննությանը հետևել է Սուրեն Պապիկյանը

14:22 16.04.2024

ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննությանը հետևել է Սուրեն Պապիկյանը

Ապրիլի 16-ին ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը ներգրավված զինծառայողները ֆիզիկական պատրաստություն առարկայի քննության շրջանակում ստուգարք են հանձնել մեկ կիլոմետր վազք վարժաձևից։ Քննության ընթացքին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ատեստավորման հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ ...

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

14:03 16.04.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ցինիկ ու անլուրջ է որակել ադրբեջանական կողմի քայլերը, որը փորձում է Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ընթացքում հավասարության նշան դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արդարադատության միջազգային դատարանում լսումների ընթացքում ունեցած ելույթում Եղիշե Կիրակոսյանը հիշեցրեց, որ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ է հարուցել […] ...

BACK_TO_TOP