Роскомнадзор-ը մեկ ամիս ժամանակ է տվել Facebook-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+23.09 oC

Роскомнадзор-ը մեկ ամիս ժամանակ է տվել Facebook-ին

17:15 20.02.2018

Ռուսաստանի Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմինը ևս մեկ անգամ բարձրացրել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի Ֆեյսբուքի և Ինստագրամի էջերն արգելափակելու հարցը: Այս մասին հայտարարել է կառույցի՝ Роскомнадзор-ի փոխտնօրեն  Վադիմ Սուբոտինը, հայտնում է РИА Новости-ն: 

«Մենք հանդիպել են Facebook –ի տնօրինության հետ և բարձրացրել ենք այդ հարցը: Եվս մեկ անգամ գրավոր հարցում ենք ուղղել ընկերությանը: Նրանց մեկ ամիս ենք տվել»,- ասել է Սուբոտինը:

Սոցիալական այս կայքերում Կադիրովի էջերն արգելափակվել էին անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին: Այդ առնչությամբ Չեչնիայի նախագահն իր կոշտ դիրքորոշումն էր արտահայտել ամերիկյան ընկերությունների քաղաքականության վերաբերյալ:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

G7 երկրները կքննարկեն ապրիլի 19-ին Իրանի վրա Իսրայելի հարձակման շուրջ ստեղծված իրավիճակը

11:34 19.04.2024

G7 երկրները կքննարկեն ապրիլի 19-ին Իրանի վրա Իսրայելի հարձակման շուրջ ստեղծված իրավիճակը

«Մեծ յոթնյակի» երկրները նախատեսում են ապրիլի 19-ին Իտալիայում արտաքին գործերի նախարարության ղեկավարների և ասոցիացիայի անդամների հանդիպման ժամանակ քննարկել Իսրայելի հարձակումն Իրանի վրա։ Այս մասին Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին հայտնել է սոցիալական X ցանցի իր էջում: «Իրանում գիշերային պայթյունների մասին ինձ տեղեկացրել են Կանադայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին: Մենք […] ...

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

11:14 19.04.2024

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 18-ին մեկ րոպե լռությամբ հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղությունն ու արդարությունը, և որտեղ անցյալի վայրագությունները երբեք չեն կրկնվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «CyprusMail»-ը։ Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնակատար Զաքարիա Կուլիասն իր ելույթում նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց […] ...

Պարագվայը չի տեսնում BRICS-ին միանալու հնարավորություն

11:09 19.04.2024

Պարագվայը չի տեսնում BRICS-ին միանալու հնարավորություն

Պարագվայը չի տեսնում BRICS-ին միանալու հնարավորություն՝ Չինաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայության պատճառով, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է երկրի ֆինանսների նախարար Կառլոս Ֆերնանդես Վալդովինոսը։ «Մենք չենք կարծում, որ Պարագվայն կկարողանա միանալ խմբին: Պարագվայը դիվանագիտական ​​հարաբերություններ ունի Թայվանի հետ: Ուստի ես չեմ տեսնում, որ Չինաստանը կբացի BRICS-ի դուռը, մենք նրանց հետ դիվանագիտական ​​հարաբերություններ չունենք»,- ասել է […] ...

Հնդկաստանում մեկնարկում են աշխարհի ամենամեծ խորհրդարանական ընտրությունները

10:33 19.04.2024

Հնդկաստանում մեկնարկում են աշխարհի ամենամեծ խորհրդարանական ընտրությունները

Ուրբաթ օրը Հնդկաստանում մեկնարկում են աշխարհում ամենամեծ խորհրդարանական ընտրությունները, որտեղ քվեարկության յոթ փուլերին կմասնակցի գրանցված շուրջ 968 միլիոն ընտրող։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր գլխավոր ընտրական հանձնակատար Ռաջիվ Կումարը, Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 19-ից հունիսի 1-ը, իսկ ձայների հաշվարկը կավարտվի հունիսի 4-ին։ Քվեարկությունը տեղի կունենա Հնդկաստանի բոլոր 28 նահանգներում և 8 […] ...

Իսրայելը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ՄԱԿ-ում Պաղեստինի ընդունման վերաբերյալ բանաձևն արգելափակելու համար

09:57 19.04.2024

Իսրայելը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ՄԱԿ-ում Պաղեստինի ընդունման վերաբերյալ բանաձևն արգելափակելու համար

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը ողջունել է Միացյալ Նահանգների որոշումը՝ արգելափակել Պաղեստինի՝ ՄԱԿ-ում Պաղեստինի ընդունման մասին բանաձեւը։ Ավելի վաղ Միացյալ Նահանգները վետո էր դրել բանաձեւի վրա, որը խորհուրդ էր տալիս Գլխավոր ասամբլեային ընդունել Պաղեստինին որպես ՄԱԿ-ի անդամ: Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան ձեռնպահ են մնացել քվեարկությունից։ Խորհրդի մյուս անդամները «կողմ» են քվեարկել։ «Պաղեստինյան պետությունը ճանաչելու […] ...

Պաղեստինի վարչակազմը դատապարտել է ԱՄՆ-ին՝ Պաղեստինի՝ ՄԱԿ-ին լիիրավ անդամակցության հայտի վրա վետո դնելու համար

09:49 19.04.2024

Պաղեստինի վարչակազմը դատապարտել է ԱՄՆ-ին՝ Պաղեստինի՝ ՄԱԿ-ին լիիրավ անդամակցության հայտի վրա վետո դնելու համար

Միացյալ Նահանգները վետո է դրել բանաձեւի վրա, որը խորհուրդ էր տալիս Գլխավոր ասամբլեային ընդունել Պաղեստինին որպես ՄԱԿ-ի անդամ: Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան ձեռնպահ են մնացել քվեարկությունից։ Խորհրդի մյուս անդամները «կողմ» են քվեարկել։ Արաբական պատվիրակությունը շտապել է դուրս գալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճից, երբ ելույթ է ունեցել Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը, հայտնել է РИА Новости-ի […] ...

BACK_TO_TOP