Ի՞նչ փոփոխություններ է նախատեսում Հարկային օրենսգիրքը մի շարք հարկատեսակների մասով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    393.28
  • RUBLE
    4.26
  • 424.11
WEATHER
+16.09 oC

Ի՞նչ փոփոխություններ է նախատեսում Հարկային օրենսգիրքը մի շարք հարկատեսակների մասով

13:35 20.02.2018

Ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման մասին վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ է խոսվել, քանի որ հունվարի 1-ից այդ դրույթի կիրառման արդյունքում նկատելի գնաճ արձանագրվեց մի շարք ապրանքատեսակների մասով՝ բենզին, դիզվառելիք, սեղմած գազ, ծխախոտ, մասամբ՝ նաև ալկոհոլային խմիչքներ: 

Սակայն ակցիզային հարկի մասին կարգավորումները Հարկային օրենսգրքում միայն որոշ ապրանքատեսակների գծով բարձրացումներով չեն սահմանափակվում, կան նաև ուղղություններ, որտեղ էական փոփոխություններ են կատարվել հօգուտ տնտեսվարողների: 

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն այսօր մի քանի այդպիսի օրինակ է ներկայացրել՝ մասնավորապես նշելով, որ եթե նախկինում ակցիզային դրոշմանիշները և դրոշմապիտակները ձեռք էին բերվում դրանց դիմաց որոշակի վճարումներ կատարելով, ներկայումս «դա ամբողջությամբ վերացել է»:

Հարկային օրենսգրքում էական փոփոխություններ ու կարգավորումներ կան նաև շահութահարկի մասով: Մասնավորապես, կառավարության հավանությանն արժանացած բոլոր ներդրումային ծրագրերի համար շահութահարկի ամորտիզացիոն ժամկետները հարկ վճարողների հայեցողությամբ կարող են սահմանվել մինչև մեկ տարի: 

Շահութահարկից ազատվել են նաև ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժեթղթերի օտարման գործարքները, ինչը էականորեն կխթանի արժեթղթերի առք ու վաճառքի շուկան, ինչու չէ, Վախթանգ Միրումյանի համոզմամբ, նաև կնպաստի պոտենցիալ նոր ներդրողների ի հայտ գալուն: 

Նոր Հարկային օրենսգրքով ներդրվել է նաև շահութահարկի կանխավճարային մեխանիզմը, ինչը հնարավորություն կտա տնտեսվարողին շահութահարկի կանխավճարները կատարել իր իրացման տոկոսի չափով:

Բացի այդ, էականորեն նվազեցվել է եկամտահարկի դրույքաչափն անհատ ձեռնարկատերերի համար:  

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրապարակվել է 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

18:12 29.03.2024

Հրապարակվել է 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը

Հրապարակվել է ՀՀ 2024 թվականի հունվար-փետրվար ամիսների պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը ✔️2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 324.4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 8%‑ով կամ 23.9 մլրդ դրամով: ✔️2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 320.7 մլրդ դրամ: Նախորդ տարվա […] ...

Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ աճել է առավել քան 21%-ով․ Էկոնոմիկայի նախարարը՝ Չինաստանի դեսպանին

13:07 29.03.2024

Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ աճել է առավել քան 21%-ով․ Էկոնոմիկայի նախարարը՝ Չինաստանի դեսպանին

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 29-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոնգ Ֆանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանի առևտրաշրջանառությունը Չինաստանի հետ, 2023 թվականին ըստ ծագման երկրի հատկանիշի կազմել է 2127․1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է առավել քան 21%-ով։ Միաժամանակ նախարարն […] ...

Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության

12:40 29.03.2024

Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի (այդ թվում նաև անձնական օգտագործման ապրանքներ, որոնք առաքվում են փոխադրողի կողմից) արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության: Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի […] ...

Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեության կասեցումը

11:03 29.03.2024

Վերացվել է կաթնամթերքի արտադրության գործունեության կասեցումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները Անահիտ Հակոբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց ձոր, ք․ Եղեգնաձոր) իրականացրել են վերստուգում և արձանագրել, որ այնտեղ վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին

10:47 29.03.2024

Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 394 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 426 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,19 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.29 դրամ: ...

Քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում

10:41 29.03.2024

Քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը՝ հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Քննարկվել են համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ թափոնների կառավարման, պլաստիկի վերամշակման, քամու, արևային էներգիայի արտադրության և կանաչ […] ...

BACK_TO_TOP