ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է ԱԱՀ-ի վերադարձի նոր մեխանիզմները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    391.44
  • RUBLE
    4.20
  • 416.84
WEATHER
+23.09 oC

ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է ԱԱՀ-ի վերադարձի նոր մեխանիզմները

12:03 20.02.2018

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն այսօր՝ փետրվարի 20-ին, հրավիրած մամուլի ասուլիսում ներկայացրել է 2018թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի այն դրույթները, որոնց կիրառությունը, Միրումյանի համոզմամբ, էականորեն կբարելավի գործարար միջավայրը Հայաստանում:

Գլխավոր փոփոխություններից մեկն, ըստ Միրումյանի, ավելացված արժեքի հարկի վերադարձի մեխանիզմի ներդրումն է, որը լայնորեն կիրառվում է միջազգային պրակտիկայում:

ԱԱՀ-ի մասով փոփոխությունները վերաբերում են ոչ միայն արտահանողներին, այլև ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող անձանց: Հատկանշական է, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, մոտ 20 օրվա ընթացքում ՊԵԿ-ն արդեն իսկ ստացել է ավելացված արժեքի հարկի վերադարձի՝ 1.4 միլիարդ դրամ կազմող 14 հայտ: 

Հունվարի 1-ից սահմանին ավելացված արժեքի հարկ չի գանձվել նաև Հայաստան ներկրված արտադրական նշանակության մեքենաների, սարքավորումների և հումքի համար:  

  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ

12:31 23.04.2024

Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանի և ՌԴ անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև ս․թ․ ապրիլի 22 ին տեղի են ունեցել բանակցություններ երկու երկրների գործարար և առևտրային հարաբերությունների շուրջ։ Արդյունքում, վերսկսվել է կաթնամթերք արտադրող հայկական ևս 4 կազմակերպությունների՝ «Լուլա» ՍՊԸ, «Էկոտավուշ» ՍՊԸ, «Էրփին» գյուղատնտեսական կոոպերատիվ և «Գոլդեն Գոութ» […] ...

Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ

12:07 23.04.2024

Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է Հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության կողմից 2024թ․ մարտ ամսվա ընթացքում իրականացված հսկողական աշխատանքների արդյունքների վերաբերյալ տեղեկություն։ Ապրանքների բացթողումից հետո, ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչության աշխատակիցների կողմից իրականացված կամերալ և արտագնա մաքսային ստուգումների արդյունքներով հայտնաբերվել են ՀՀ մաքսային օրենսդրության խախտման դեպքեր, որոնց արդյունքում պակաս հաշվարկված և չվճարված մաքսային վճարների […] ...

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ին

10:30 23.04.2024

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391,5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 419 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,14 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.23 դրամ: ...

Քննարկվել են Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

19:22 22.04.2024

Քննարկվել են Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գլխավոր քարտուղար Կազուհիկո Կոգուչիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը, ինչպես նաև այլ ներկայացուցիչներ: Կողմերը քննարկել են մայիսի 14-ից 16-ը Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները: ...

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 22-ին

11:28 22.04.2024

Տարադրամի փոխարժեքները ապրիլի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 415 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 421 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4,16 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.24 դրամ: ...

Մայրաքաղաքում ապօրինի առևտրով զբաղվող անձանց ապրանքները առգրավում են, կիրառում վարչական տուգանքներ

21:32 19.04.2024

Մայրաքաղաքում ապօրինի առևտրով զբաղվող անձանց ապրանքները առգրավում են, կիրառում վարչական տուգանքներ

Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը և հավելում, որ ապօրինի առևտրով զբաղվող անձանց ապրանքները առգրավում են, կիրառվում է վարչական տուգանքներ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP