Տիգրան Բալայանն արձագանքել է Հասանովի հայտարարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    394.07
  • RUBLE
    4.19
  • 420.75
WEATHER
+25.09 oC

Տիգրան Բալայանն արձագանքել է Հասանովի հայտարարությանը

10:32 20.02.2018

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին հայտարարության վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի բացակայությունը խրախուսել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին կրկին ուժի կիրառման սպառնալիքով հանդես գալ: Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը հայտարարել էր «ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի անարդյունավետության» մասին:

Նա նշել էր, որ երկու զինված բանակները շփման գծում կանգնած են դեմ-դիմաց. ադրբեջանցի նախարարը չէր բացառել պատերազմի վերսկսումը ցանկացած պահի: 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հետաքննելու փոխարեն, լավ կլիներ, որ միջազգային կառույցները ջանքեր գործադրեին դրա առաջացման պատճառների վերացման գործում՝ հակամարտության ամբողջական կարգավորման նպատակով»,- հայտարարել էր Հասանովը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը պատասխանում է Հաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած առարկություններին

12:15 19.04.2024

Հայաստանը պատասխանում է Հաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած առարկություններին

2-րդ փուլ. ՄԱԿ-ի արդարադատության դատարանում Հայաստանը պատասխանում է Հաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած առարկություններին: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը՝ կից ներկայացնելով տեսանյութի հղումը։     ...

Իրավիճակը Թուրքիայում ուժեղ երկրաշարժի պահին և դրանից հետո. հրապարակվել են կադրեր և լուսանկարներ

11:21 19.04.2024

Իրավիճակը Թուրքիայում ուժեղ երկրաշարժի պահին և դրանից հետո. հրապարակվել են կադրեր և լուսանկարներ

Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնում է, որ ապրիլի 18-ի երեկոյան երկրի արևելյան հատվածում հերթական երկրաշարժն է գրանցվել: Նշվում է, որ այն կրկին տեղի է ունեցել Թոքաթ նահանգի Սուլուսարայ շրջանում, սակայն այս անգամ ավելի ուժեղ, փոխանցում է «Էրմենիհաբերը»: Էպիկենտրոնում 6կմ խորությամբ գրանցված երկրաշաժի ուժգնությունը կազմել է 5.6 մանգիտուդ: Այն զգացվել է հարակից […] ...

Իսրայելը հակահարված է հասցրել Իրանին. Սպահանում անօդաչու թռչող սարքեր են խոցվել

09:09 19.04.2024

Իսրայելը հակահարված է հասցրել Իրանին. Սպահանում անօդաչու թռչող սարքեր են խոցվել

Իրանի ՀՕՊ համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում է IRIB գործակալությունը։ Ավելի վաղ ամերիկյան ABC News հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելը «հրթիռային հարձակում» է իրականացրել Իրանում գտնվող օբյեկտի վրա։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյուններ են տեղի ունեցել Սպահան քաղաքի օդանավակայանի և Իրանի ռազմաօդային ուժերի 8-րդ բազայի […] ...

Թուրքիայում այսօր երկրորդ անգամ երկրաշարժ է գրանցվել

23:25 18.04.2024

Թուրքիայում այսօր երկրորդ անգամ երկրաշարժ է գրանցվել

4,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Թոքաթ նահանգում։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 18.11-ի սահմաններում, երկրաշարժի օջախը գտնվել է Սուլուսարայ քաղաքի մոտ՝ 6 կիլոմետր խորության վրա։ ...

Իրանի պատասխան գործողություններն ավարտվել են․ Աբդոլահիան

23:11 18.04.2024

Իրանի պատասխան գործողություններն ավարտվել են․ Աբդոլահիան

Իրանի պատասխան գործողություններն ավարտվել են, և այժմ պետք է քայլեր ձեռնարկվեն Իսրայելին հետագա էսկալացիայից հետ պահելու համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ «Այժմ ավարտվել են Իրանի օրինական պաշտպանության, նրա փոխադարձ ու համաչափ գործողությունները, այս առումով անհրաժեշտ է զսպել Իսրայելի ռեժիմը Իրանի շահերի դեմ ուղղված հետագա արկածախնդրությունից»,- ասել է […] ...

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

22:38 18.04.2024

Արդյո՞ք Ռուսաստանից հետո նաև Թուրքիան կհանի իր զինվորականներին Արցախից

Արցախում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը լուծարվելու է: Տեղեկությունն այդ մասին հաստատվել է պաշտոնապես: Ինչո՞ւ է այն ժամանակից շուտ լուծարվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Մի քանի օր առաջ հաստատվեց լուրն այն մասին, որ ռուս խաղաղապահները ժամանակից շուտ լքելու են Արցախը, մարտին, ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, կայացավ ադրբեջանառուսական բանակցությությունների վճռորոշ փուլը՝ ռուս խաղաղապահների […] ...

BACK_TO_TOP