Արցախի ԱԳՆ-ն կարևորում է շփման գծում իրավիճակի կայունացման գործում իրական ներդրումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+27.09 oC

Արցախի ԱԳՆ-ն կարևորում է շփման գծում իրավիճակի կայունացման գործում իրական ներդրումը

19:55 19.02.2018

Արցախի Հանրապետությունը միշտ էլ աջակցել է կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին և բազմիցս ինքն է հանդես եկել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված տարբեր առաջարկություններով։ Այս մասին «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման իրականացմանը, որի շուրջ համաձայնության են եկել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Կրակովում:

«Մենք միշտ հիմք ենք ընդունել այն ըմբռնումը, որ այդ քայլերը չպետք է կրեն ձևական կամ հռչակագրային բնույթ, այլ պետք է իրական ներդրում ունենան շփման գծում իրավիճակի կայունացման գործում։ Նույն մոտեցումն էլ հավասարապես վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հետ կապված առաջարկությանը, որը չպետք է հանգի սոսկ աշխատակիցների հաստիքների ձևական ավելացմանը, այլ պետք է նախատեսի գրասենյակի դիտարկման կարողությունների ընդլայնում»,- ասել է արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Պաշտոնյայի դիտարկմամբ` տվյալ առաջարկության իրականացումը կդառնա ճիշտ ուղղությամբ կատարված կարևոր քայլ, սակայն միայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի աշխատակիցների հաստիքների ավելացումը և դիտարկման կարողությունների ընդլայնումը բավարար չեն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կայունության և կանխատեսելիության ապահովման համար։

«Անհրաժեշտ է կյանքի կոչել կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված նաև այլ նախաձեռնություններ, մասնավորապես, դեռևս 2011 թ․ համաձայնեցված առաջարկությունը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների վերաբերյալ»,- հավելել է Մասիս Մայիլյանը:

Նա նշեց, որ տվյալ համատեքստում կարևոր նշանակություն ունի նաև 1995թ. փետրվարի 6-ին Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև ԵԱՀԿ հովանու ներքո ձեռք բերված համաձայնագրի գործնական կիրառումը։

«Համաձայնագիրը պարունակում է ճգնաժամային իրավիճակների կայունացման համար ռազմական առումով նշանակալի միջոցառումների մի ամբողջ համալիր»,- խոսքը եզրափակել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը

15:42 25.04.2024

Երկարաձգվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել 2023 թ. ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրում. շահառուներին կտրվի մինչև 2024 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ծրագրից օգտվելու հնարավորություն: Այն կնպաստի առավել մեծ թվով մասնագետների ուսումնական հաստատություններ ներգրավելուն: Անհրաժեշտություն է առաջացել նաև ամրագրել, որ բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ուսուցիչը չի զրկվում ծրագրից կրկին օգտվելու իրավունքից: […] ...

Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին

10:58 24.04.2024

Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հարցազրույցը CNN-ին

Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի մեկնաբան Քրիստան Ամանպուրի հարցերին, որոնք վերաբերել են Ռուբեն Վարդանյանի վիճակին, որը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։ Ստորև թարգմանաբար ներկայացվում է Դավիթ Վարդանյանի հարցազրույցը. Քրիստիան […] ...

ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ Բաքուն ինքնուրույն կապահովի Ղարաբաղում անվտանգությունը

12:37 22.04.2024

ՀԱՊԿ-ը հայտարարել է, որ Բաքուն ինքնուրույն կապահովի Ղարաբաղում անվտանգությունը

Բաքուն ունի իր սեփական ուժերը Ղարաբաղում անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առկայությանը, ապա այս պահին դա Ադրբեջանի Հանրապետության տարածքն է, որն ունի իր ուժերը՝ ապահովելու անվտանգությունը, և ակնհայտ է, որ այդ հարցը միակողմանիորեն չի լուծվում։ Տարածաշրջանում կայունությունը մեծապես կախված է […] ...

Ադրբեջանցիները հիմնովին քանդել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին

22:09 19.04.2024

Ադրբեջանցիները հիմնովին քանդել են Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին

Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին այլևս չկա: Հիմնվելով իր հետազոտությունների վրա՝ ահազանգ է հնչեցրել Կոռնելի համալսարանի Caucasus Heritage Watch նախաձեռնությունը: Այդ մասին ահազանգը հրապարակված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում՝ կից արբանյակային լուսանկարներով: 4 տարի է՝ եկեղեցին իրենց ձեռքում էր: Ինչո՞ւ հենց հիմա դա արեցին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ, որ երեկ՝ ապրիլի 18-ին, ամբողջ […] ...

Պետական աջակցությամբ հրատարակվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքը

16:23 19.04.2024

Պետական աջակցությամբ հրատարակվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով հրատարակված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմի շնորհանդեսը։ Հրատարակությունը ներառում է Լեռնային Ղարաբաղի որոշ շրջանների, մասնավորապես՝ Քաշաթաղի և Սյունիքի մի շարք գավառների պատմամշակութային հուշարձանները։ Գիրքը հեղինակել են լրագրող Զոհրաբ Ըռքոյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը։ Հիշեցնենք, […] ...

Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը 1915 թվականի ցեղասպանության շարունակությունն են․ ՀՑԹԻ տնօրեն

15:43 19.04.2024

Նախիջևանում, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը 1915 թվականի ցեղասպանության շարունակությունն են․ ՀՑԹԻ տնօրեն

Երեկ՝ ապրիլի 18-ին, Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության ոգեկոչում. ճանապարհ դեպի մերօրյա տեղահանումներ» [Commemorating Armenian Genocide. The road to modern day displacement] խորագրով միջոցառումը, որին առցանց մասնակցեց նաև ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը: Իր ելույթում Էդիտա Գզոյանը հանգամանորեն ներկայացրեց ցեղասպանության պատմական հիմքը, դատական գործընթացները, որոնք հենց այդ տարիներին են եղել։ Գզոյանի խոսքով՝ Նախիջևանում, Լեռնային […] ...

BACK_TO_TOP