Ինչո՞ւ է «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկների միջև վիճաբանություն և ծեծկռտուք ծագել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.71
  • RUBLE
    4.27
  • 427.55
WEATHER
+10.09 oC

Ինչո՞ւ է «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկների միջև վիճաբանություն և ծեծկռտուք ծագել

18:15 19.02.2018

«Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկների միջև վիճաբանության և ծեծկռտուքի պատճառները հիվանդանոցում փորձում են պարզել վիճաբանության մասնակիցների պնդումները համադրելով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, փետրվարի 17-ին ոստիկանության Կումայրի բաժինը հաղորդում էր ստացել այն մասին, որ բժշկական կենտրոնի բժիշկների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:

Վիրաբուժական բաժանմունքի բժիշկներ Կարեն Գևորգյանը և Արթուր Նասիբյանը վիճել են նույն բաժանմունքի բժիշկներ Արման և Արտակ Սարգսյանների հետ, նրանցից մեկին ծեծել: Ավելի ուշ «Գյումրի» բժշկական կենտրոնի ամբուլատոր ծառայության բուժքույր Աննա Ադամյանը ոստիկանության Կումայրի բաժին հաղորդում է տվել այն մասին, որ բժիշկներ Արթուր և Արմեն Նասիբյան եղբայրները ոտքերով հարվածել են իր աշխատասեղանին և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել իր հասցեին: Աննա Ադամյանը պնդում է, որ այս պատմության մեջ տուժող է:

Այսօր վիճաբանության մասնակիցներն աշխատանքի են ներկայացել համապատասխան զեկուցագիր-բացատրագրերով: «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկների աշխատանքային օրն այսօր սկսվել էր խորհրդակցությամբ, որը հրավիրել էր Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը: Թեման հիվանդանոցում տեղի ունեցած միջադեպն էր: Թե ինչու են բժիշկներն իրար ծեծել, հարցի պատասխանը բժշկական կենտրոնում դեռ չունեն:

Առողջապահության վարչության պետը նշեց, որ հիվանդանոց է եկել ոչ թե վիճաբանող կողմերին հանդիպելու, այլ հստակ ցուցում տալու: Իսկ այն, որ վիճաբանությունը մասնագիտական հարթությունում է եղել, հաստատեց բժշկական կենտրոնի տնօրենը: Նասիբյան և Սարգսյան եղբայրները նույն վիրաբուժական բաժանմունքի բժիշկներ են: Մասնագիտական քննարկումն էլ, ըստ տնօրենի, վերաճել է վիճաբանության:
Վիճաբանության կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել նաև խորհրդակցության ժամանակ, իսկ վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արմեն Նասիբյանը շտապեց հերքել տեղեկությունները, թե ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկել իրեն հայտնաբերելու ուղղությամբ:

Բժիշկների ու բուժքրոջ պահվածքն ու վիճաբանության պատճառները վաղը քննելու է «Գյումրի» բժշկական կենտրոնի էթիկայի հանձնաժողովը, որի կազմում հիվանդանոցի բժիշկներն են: Այդ հանձնաժողովի եզրակացությունից է կախված, թե վիճաբանության մասնակիցներից ով է մեղավոր: Իսկ պատիժը նման դեպքերում սահմանվում է մինչև աշխատանքից ազատում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սննդային հավելումներ ընդունելուց հետո Ճապոնիայում արձանագրվել է մահվան ևս երկու և հոսպիտալավման 106 դեպք

10:53 28.03.2024

Սննդային հավելումներ ընդունելուց հետո Ճապոնիայում արձանագրվել է մահվան ևս երկու և հոսպիտալավման 106 դեպք

Ճապոնական Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերությունը հայտնել է ևս երկու մարդու մահվան մասին, ովքեր նախկինում ընդունել են իր արտադրած սննդային հավելումը: «Երեկ (մարտի 27-ին) լուր ստացանք երիկամների հիվանդության պատճառով մահացած մարդու ընտանիքից, ով ընդունել է Beni-koji Cholesterol Help հավելումը, ինչպես նաև մարտի 27-ին հարազատներից հայտնի դարձավ մեկ այլ անձի մահվան մասին, ով հավելումն օգտագործում է 2021 […] ...

Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել

10:10 28.03.2024

Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել

Գիտնականներն առաջարկել են կրծքագեղձի ագրեսիվ և դժվար բուժվող քաղցկեղի դեմ պայքարի նոր միջոց։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում: Հետազոտության հիմքում ընկած է այն միտքը, որ կրծքագեղձի եռակի բացասական ուռուցքների կողմից արտադրվող նյութերը կարող են օգտագործվել նույն այդ ուռուցքների դեմ պայքարելու համար։ Փորձագետները վերլուծել են այս տեսակի քաղցկեղի մետաբոլոմիկան (մետաբոլիտների ամբողջությունը) և հայտնաբերել […] ...

Հայտնի են դարձել դեղամիջոցներ, որոնք կարող են մեծացնել աուտիզմի վտանգը

09:37 28.03.2024

Հայտնի են դարձել դեղամիջոցներ, որոնք կարող են մեծացնել աուտիզմի վտանգը

Աուտիզմի վտանգը կարող է մեծանալ հակացնցումային (էպիլեպսիկ նոպաների դեմ) դեղամիջոցների նախածննդյան ազդեցության դեպքում: Այս մասին հայտնում է Healthday-ը։ Օգտագործելով բժշկական գրառումներից ստացված դեղատոմսերի տվյալները՝ հետազոտողները հայտնաբերել են հղի կանանց, ովքեր նոպաների դեմ դեղեր են ընդունել: Նրանց երեխաների շրջանում աուտիզմի տարածվածությունը համեմատվել է այն մայրերի երեխաների հետ, որոնք հակաջղաձգային դեղամիջոցներ չեն ընդունել: Ութ տարեկանում աուտիզմի սպեկտրի […] ...

Ավելորդ քաշի գենետիկորեն հակված մարդկանց ասվել է նիհարելու ճիշտ եղանակը

00:00 28.03.2024

Ավելորդ քաշի գենետիկորեն հակված մարդկանց ասվել է նիհարելու ճիշտ եղանակը

Քեմբրիջի համալսարանի գենետիկ և ճարպակալման հետազոտող Ջայլս Յեոն ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար առաջարկել է քաշը վերահսկողության տակ պահելու միակ վստահելի միջոցը: Նրա խոսքերը մեջբերում է CNN-ը։ Յեոն ասել է, որ գիրության իրական պատճառը ուղեղի մեջ է և նրա անկարողությունը ճիշտ ճանաչել սովի և հագեցվածության զգացումները: Նրա խոսքով՝ նման խանգարումների պատճառը հաճախ գենետիկան է։ Բացի […] ...

Անվանվել է ականջները մաքրելու միջոց՝ առանց խլության վտանգի

23:49 27.03.2024

Անվանվել է ականջները մաքրելու միջոց՝ առանց խլության վտանգի

Ականջները մաքրելիս պետք չէ փորձել դրանցից ամբողջ ծծումբը լվանալ, զգուշացրել է թերապևտ Օլգա Չիրկովան։ NEWS.ru-ի հետ զրույցում նա նշել է ականջները մաքրելու միջոց՝ առանց խլանալու ռիսկի։ Չիրկովայի խոսքով՝ ականջի խոռոչը և արտաքին լսողական անցքը պետք է լվանալ այնպես, ինչպես դեմքը՝ առանց ներս խորանալու։ «Ծծումբը պաշտպանում է ականջը փոշուց, պաթոգեններից և վնասվածքներից: Առողջ մարդու մոտ այն […] ...

Անվանվել է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը

23:26 27.03.2024

Անվանվել է առավոտյան արթնանալու օպտիմալ ժամանակը

Առավոտյան արթնանալու իդեալական ժամանակը 06:00-ից 07:30-ն է, ասում է էնդոկրինոլոգ, դիետոլոգ Լարիսա Պոլույանցևան։ Նա gazeta.ru-ի հետ զրույցում նշել է առողջ քնի այլ կանոններ։ Առավոտյան արթնանալը հեշտացնելու համար Պոլույանցևան խորհուրդ է տվել արթնանալուց անմիջապես հետո բացել վարագույրները և թույլ տալ, որ արևի լույսը ներթափանցի ննջարան։ Բժիշկը նշել է, որ քնելու օպտիմալ ժամանակի վերաբերյալ կոնսենսուս չկա. որոշ […] ...

BACK_TO_TOP