ԻՆՔՆԱՆԿԱ՞Ր, ԹԵ՞ ՍԵԼՖԻ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.71
  • RUBLE
    4.27
  • 427.55
WEATHER
+11.09 oC

ԻՆՔՆԱՆԿԱ՞Ր, ԹԵ՞ ՍԵԼՖԻ

19:15 19.02.2018

Մեր օրերում անհնար է անտեսել այնպիսի մի մասշտաբային երևույթ, ինչպիսին սելֆին է: Ըստ էության, դա նույն ինքնանկարն է, որը վաղուց, որպես առանձին ժանր, գոյություն ունի թե՛ կերպարվեստում, թե՛ լուսանկարչության մեջ: Սակայն սելֆին ավանդական ինքնանկարից, այնուամենայնիվ, տարբերվում է, առաջին հերթին իր անմիջականությամբ:

Ձեզնից շատերը, հավանաբար, թեկուզ փորձելու համար, գոնե մեկ անգամ սելֆի արած կլինեն:

Սելֆի ունի անգամ Հռոմի պապը … Այո՛, այո՛, կատակ չեմ անում:

Ահա այն 

 

Սելֆիի մեծ սիրահարներ են մոդելները: Ստորև կներկայացնենք մի տեսանյութ, որտեղ նրանք հուշում են, թե ինչպես ճիշտ սելֆի անել:

Մինչ այդ՝ մի քանի պարզ, բայց կարևոր խորհուրդ գեղեցիկ սելֆի ստանալու համար.

 

 Վառ լուսավորություն

Ճիշտ լուսավորությունը հաջողված սելֆիի կարևորագույն նախապայմաններից է: Ցանկալի չէ լուսանկարվել դեղին լույսի պայմաններում: Կարելի է, օրինակ, ցերեկվա լույսին կանգնել պատուհանի մոտ և լուսանկարվել: Ցերեկային վառ լույսը կապահովի լուսանկարի հաջողության 50%-ը:



Ճիշտ ռակուրս (դիտակետ և անկյուն)

Սելֆիի համար ճիշտ ռակուրս գտնելը բավական հեշտ է: Ընդամենը պետք է փոխելով գլխի ու սմարթֆոնի դիրքերը, ընթացքում մի քանի կադր նկարել: Դրանցից ամենահաջող ստացվածը կլինի հենց ճիշտ կադրը:

 

Դիմահարդարում և աքսեսուարներ

Փոխելով դիմահարդարումը տարբեր լուսանկարներում՝ ձեր սելֆիներն ավելի հետաքրքիր ու ոչ ձանձրալի կդարձնեք, էլ չեմ ասում՝ աքսեսուարները:
Ի դեպ, շատ կարևոր աքսեսուար է ակնոցը:

 

Անկեղծություն

Փորձեք անկեղծ լինել լուսանկարում էմոցիաներն արտահայտելիս: Շատ դժվար է կեղծել իրական զգացմունքները: Կեղծ ժպիտը, ինչպես և թախիծը,  գրեթե միշտ նկատելի է լուսանկարում:

 

Գեղեցիկ ֆոն

Հաջող սելֆիի ևս մեկ կարևոր պայման է հետին պլանը: Ուշադիր եղեք, թե ինչ ֆոնի դիմաց եք լուսանկարվում՝ տհաճ հետևանքներից խուսափելու համար: Սելֆիները գեղեցիկ են ստացվում հատկապես բնության գրկում կամ քաղաքային տեսարանների ֆոնին, բայց այն պետք է շատ ակտիվ չլինի՝ ուշադրությունը ձեզնից չշեղելու համար:

 

Իսկ այժմ՝ խոստացած տեսանյութը

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քանյե Ուեսթը ցանկացել է վրեժ լուծել Քիմ Քարդաշյանից իր նոր կնոջ օգնությամբ

09:46 28.03.2024

Քանյե Ուեսթը ցանկացել է վրեժ լուծել Քիմ Քարդաշյանից իր նոր կնոջ օգնությամբ

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ցանկացել է վրեժ լուծել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանից իր նոր կնոջ՝ դիզայներ Բիանկա Սենսորիի օգնությամբ։ Այս մասին գրում է The Sun-ը։ Ըստ անանուն ինսայդերների՝ 46-ամյա երաժիշտը հիացած է Skims ապրանքանիշի հաջողություններով, որը պատկանում է իր նախկին կնոջը, այնքան, որ նա նախատեսում էր ստեղծել ներքնազգեստի սեփական ընկերությունը։ Բայց միևնույն ժամանակ նա ցանկանում է […] ...

Բժիշկները գտել են չափից շատ ուտելը դադարեցնելու միջոց

20:50 26.03.2024

Բժիշկները գտել են չափից շատ ուտելը դադարեցնելու միջոց

Թերապևտ Ելենա Մալիշևան և գաստրոէնտերոլոգ Իգոր Գորոդոկինը «Ապրիր առողջ» հաղորդաշարի եթերում բացահայտել են չափից շատ ուտելուց խուսափելու միջոց: Մալիշևան ասել է, որ ստամոքսի իրական ծավալը մեկ բաժակ է։ «Եթե չեք կարողանում հասկանալ՝ ձեր չափաբաժինը մեծ է, թե փոքր, ամեն ինչ դրեք բաժակի մեջ, ապա դրեք ափսեի մեջ, և դա ձեզ կբավականացնի»,- բացատրել է բժիշկը։ Գորոդոկինը […] ...

Թվարկվել են նշանները, որոնք ցույց են տալիս, որ չգիտեք՝ ինչպես վարվել փողի հետ

20:24 26.03.2024

Թվարկվել են նշանները, որոնք ցույց են տալիս, որ չգիտեք՝ ինչպես վարվել փողի հետ

Ֆինանսական ոլորտում համակարգային գիտելիքների և հմտությունների անբավարար քանակությունը բազում դժվարություններ է ստեղծում ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ բիզնեսում։ Ուշագրավն այն է, որ սխալներն իրենց բնույթով համակարգային են։ Տնտեսագետ Սվետլանա Պավելչուկը Газета.Ru-ին պատմել է այն նշանների մասին, որոնք ցույց են տալիս, որ դուք չգիտեք, թե ինչպես զգույշ վարվել փողի հետ։ Առաջին նշանը ձեր հնարավորությունների սահմաններում ապրելու […] ...

Հայտնի են 2024 թ.-ի դիմահարդարման և հագուստի նորաձևության միտումները

09:01 26.03.2024

Հայտնի են 2024 թ.-ի դիմահարդարման և հագուստի նորաձևության միտումները

Նորաձևության վերլուծաբանները նշել են դիմահարդարման, հագուստի և աքսեսուարների 2024 թվականի հիմնական միտումները: Ամենատարածվածը դեղձի երանգով դիմահարդարումն է, նորաձև վերնաշապիկը գլխավորում է eclectic grandpa ոճը՝ վինտաժային և հարմարավետ կտրվածքի համադրությունը: Վերլուծաբաններն իրենց դիտարկումների արդյունքներով կիսվել են «Իզվեստիա»-ի հետ։ Այսպիսով, նշվում է, որ գեղեցկության հեղինակները դեղձի երանգներով դիմահարդարման թեմայով բովանդակություն են հրապարակում 4,5 անգամ ավելի հաճախ, քան մեկ […] ...

Նշվել է քաշը կորցնելու դեղամիջոցի բնական փոխարինող միջոց

08:11 26.03.2024

Նշվել է քաշը կորցնելու դեղամիջոցի բնական փոխարինող միջոց

Խնձորի քացախի ամենօրյա չափաբաժինը կարող է աշխատել որպես բնական միջոց քաշի կորստի և շաքարախտի բուժման համար, ասում է կենսաբժշկական հետազոտությունների ուսուցիչ Դարշնա Յագնիկը: Նրա խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։ Յագնիկը խնձորի քացախն անվանել է աստղերի շրջանում տարածված Ozempic դեղամիջոցի և դրա անալոգների բնական փոխարինիչ նիհարության համար պայքարում: Իր պնդումները հաստատելու համար նա մեջբերել է վերջերս […] ...

Գիտնականները հայտնաբերել են երեխաների ավելորդ քաշի նոր հնարավոր պատճառ

08:28 22.03.2024

Գիտնականները հայտնաբերել են երեխաների ավելորդ քաշի նոր հնարավոր պատճառ

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլի համալսարանի գիտնականները պարզել են, որ երեխաները չափից շատ են ուտում, երբ ձանձրանում են։ Ձանձրույթից ուտելու այս սովորությունը կարող է ավելորդ քաշի պատճառ դառնալ։ Արդյունքները հրապարակվել են Nutrients ամսագրում: Բրիտանացի գիտնականները փորձի կիրառել են չորսից հինգ տարեկան երեխաներ ունեցող 119 ընտանիքի շրջանում։ Ծնողներին խնդրել են նկարագրել իրենց երեխաների բնավորությունը և ուտելու սովորությունները: Հետո […] ...

BACK_TO_TOP