Հարկային տեսուչը փաստաթղթեր է յուրացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+21.09 oC

Հարկային տեսուչը փաստաթղթեր է յուրացրել

14:50 19.02.2018

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության աշխատակցի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի և քաղաքացի Տ. Վ.-ի հաղորդման առթիվ:

ՀՔՇ-ից հայտնում են, որ Տ. Վ.-ն հաղորդում է տվել, որ իր ընկերության կողմից օրենսդրությամբ նախատեսված հարկային պարտավորությունների կատարման ճշտության ստուգման ընթացքում ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը 2017 թվականի հոկտեմբերի սկզբներին ընկերությունից, ի թիվս այլ փաստաթղթերի, պահանջել և ստացել է 2013-2015թթ.-ին իրականացված հաշվապահական հաշվառմանը վերաբերող փաստաթղթերը: Ըստ Տ. Վ.-ի`  հարկային տեսուչը, խախտելով օրենսդրական պահանջները, նշված փաստաթղթերը ժամանակավորապես վերցնելու վերաբերյալ արձանագրություն չի կազմել, իսկ հետագայում հրաժարվել է դրանք ետ վերադարձնել`պատճառաբանելով, որ ինքը դրանք չի վերցրել: 

2017թ.-ի նոյեմբերի 13-ին գլխավոր հարկային տեսուչների կողմից կազմված ստուգման ակտով հիշյալ կազմակերպությանն առաջադրվել մոտ 7 մլն  դրամի չափով չկատարած հարկային պարտավորություններ, ընդ որում նաև` 2013-2015թթ.-ի շահութահարկի և ավելացված արժեքի հարկի մասով:  Տ. Վ.-ի վստահեցմամբ՝ փաստաթղթերի բացակայության պայմաններում ստուգվող կազմակերպության ներկայացուցիչները հնարավորություն չեն ունեցել օգտվել ստուգման ակտում արձանագրված դրույթների վերաբերյալ հիմնավորված հակափաստարկներ և առարկություններ ներկայացնելու`օրենքով իրենց վերապահված իրավունքից:

 

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տավուշում զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

19:52 25.04.2024

Տավուշում զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Տավուշում ականապայթյունային վնասվածք է ստացել զինծառայող, այս մասին Radar Armenia-ն տեղեկացել է ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Գերատեսչության տվյալներով՝ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար։ ...

Կոտայքի մարզում բախվել են «Mazda»-ն, «Opel Zafira»-ն ու մեկ այլ «Opel»

18:49 25.04.2024

Կոտայքի մարզում բախվել են «Mazda»-ն, «Opel Zafira»-ն ու մեկ այլ «Opel»

Այսօր՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Աշտարակի խճուղում բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա Ռաֆիկ Դավթյանի վարած «Mazda», Շիրակի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Մաթևոսյանի վարած «Opel» և Գեղարքունիքի մարզի բնակիչ 62-ամյա Ռուբիկ Կնյազյանի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախանական տեղեկությունների, տուժածներ […] ...

Տյումենի մոտ ջրի մակարդակի նոր բարձրացում է սպասվում

11:38 25.04.2024

Տյումենի մոտ ջրի մակարդակի նոր բարձրացում է սպասվում

Երկու օրվա ընթացքում ջրի մակարդակի նոր բարձրացում է սպասվում Իշիմ քաղաքում, ինչպես նաև Տյումենի մարզի Կազան և Իշիմ շրջաններում, իր Telegram ալիքում հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Մուրը։ «Իշիմի, Կազանի շրջաններում ջրաբանները կանխատեսում են նոր բարձրացում երկու օրվա ընթացքում: Ներկայիս ջրհեղեղը ժամանակի ընթացքում շատ կերկարաձգվի», – գրել է Մուրը: ...

Սիլիկյան նոր խճուղում մոտոցիկլները շրջվել են. 22-ամյա մոտոցիկլավարի կյանքը փրկել չի հաջողվել

11:14 25.04.2024

Սիլիկյան նոր խճուղում մոտոցիկլները շրջվել են. 22-ամյա մոտոցիկլավարի կյանքը փրկել չի հաջողվել

Ապրիլի 24-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Սիլիկյան Նոր խճուղում, ըստ նախնական տեղեկությունների, կողաշրջված վիճակում Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Hayasa» մակնիշի և «Vortex 50» մակնիշի մոտոցիկլներ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները: Մինչ տարածքը սահմանազատել էին պարեկները, «Արմենիա» բժշկական կենտրոնից […] ...

Կամո գյուղում հրդեհ է բռնկվել

18:35 24.04.2024

Կամո գյուղում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 24-ին՝ ժամը 15:05-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են տուն և անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կամո գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիքում […] ...

Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. կան վիրավորներ

17:07 24.04.2024

Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան փողոցում բախվել են «Mercedes», «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներն ու կայանված տրակտորը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Նոր Հաճնի ամբուլատոր կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Երևանի «Իզմիրլյան» և […] ...

BACK_TO_TOP