Բրազիլիայում հանդիպումն ընդհատվել է, երբ թիմերից մեկից հեռացվել են 5 ֆուտբոլիստներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+19.09 oC

Բրազիլիայում հանդիպումն ընդհատվել է, երբ թիմերից մեկից հեռացվել են 5 ֆուտբոլիստներ

15:30 19.02.2018

Բրազիլիայի Բայա նահանգի առաջնության «Վիտորիա» և «Բայա» թիմերի մասնակցությամբ խաղը անավարտ է մնացել  1: 1 հաշվի ժանանակ, քանի որ  երկու թիմերից հեռացվել են 9 խաղացողներ:

Երկրորդ խաղակեսի սկզբում, «Բայայի» խաղացողը հավասարեցրել է հաշիվը 11 մետրանոց հարվածով, որից հետո՝  գոլը տոնելիս անպարկեշտ շարժում էր արել՝ հասցեագրված հակառակորդ թիմի երկրպագուներին: Դրա պատճառով  ծեծկռտուք է սկսվել երկու թիմերի խաղացողների միջև: Արդյունքում  դատավորը հեռացրել է դաշտի  տերերի երկու և հյուրերի  երեք խաղացողների: Երկու րոպե անց մրցավարը թիմերից հեռացրել է ևս մեկական ֆուտբոլիստների:

 

77-րդ րոպեին մրցավարը «Վիտորիայից» ևս երկու ֆուտբոլիստների հեռացրել է դաշտից, ինչի հետևանքով դաշտի տերերի կազմում մնացել են  6 ֆուտբոլիստներ:

Համաձայն ֆուտբոլի կանոնների` խաղը չի կարող շարունակվել, եթե թիմերից մեկի կազմում 7 հոգուց քիչ խաղացողներ կան, և խաղն ընդհատվել է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նա լավ գիտի այդ ակումբը. Անչելոտին արձագանքել է Չավիի որոշմանը

23:49 25.04.2024

Նա լավ գիտի այդ ակումբը. Անչելոտին արձագանքել է Չավիի որոշմանը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է Չավի Էրնանդեսի՝ կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում մնալու որոշմանը։ «Նա լավ աշխատանք է կատարում «Բարսելոնայում» և լավ գիտի այդ ակումբը։ Ինձ թվում է, որ նա ճիշտ որոշում է կայացրել»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է AS-ը։ Հիշեցնենք, որ 44-ամյա մարզիչը 2021 թվականի նոյեմբերից է գլխավորում կատալոնական ակումբը։ «Բարսելոնայի» […] ...

Նադալն առաջին շրջանում հաղթել է 16-ամյա մրցակցին. Մադրիդ

23:16 25.04.2024

Նադալն առաջին շրջանում հաղթել է 16-ամյա մրցակցին. Մադրիդ

Իսպանացի լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալը Մադրիդում մեկնարկած «Մասթերս» շարքի մրցաշարի առաջին շրջանում հաղթել է ամերիկացի Դարվին Բլանչին: 37-ամյա Նադալը 16-ամյա մրցակցին հաղթել է երկու սեթում՝ 6-1, 6-0 հաշվով: «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթողն այսօրվա դրությամբ աշխարհի 512-րդ ռակետն է, իսկ Բլանչը՝ 1028-րդը: Նադալը հայտարարել էր, որ վերջին անգամ է մասնակցում Մադրիդի «Մասթերսին», որում հաղթել է […] ...

Արթուր Բազեյանը կստանա բրոնզե մեդալ. բռնցքամարտի ԵԱ

22:50 25.04.2024

Արթուր Բազեյանը կստանա բրոնզե մեդալ. բռնցքամարտի ԵԱ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը (57կգ) նույնպես կարժանանա բրոնզե մեդալի: Կիսաեզրափակչում հայ մարզիկը համառ մրցավեճում 3-4 հաշվով զիջել է ռուսաստանցի Էդուարդ Սավինին: Սա Հայաստանի հավաքականի 4-րդ բրոնզե մեդալն է Եվրոպայի առաջնությունում: ...

Արթուր Սահակյանը կարժանանա բրոնզե մեդալի. բռնցքամարտի ԵԱ

22:33 25.04.2024

Արթուր Սահակյանը կարժանանա բրոնզե մեդալի. բռնցքամարտի ԵԱ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ ԱԱրթուր Սահակյանը (60կգ) ևս կարժանանա բրոնզե մեդալի: Կիսաեզրափակչում հայ մարզիկը պարտվել է բուլղարացի Ռադոսլավ Ռոսենովին: ...

Բարեղամ Հարությունյանը կպայքարի ոսկե մեդալի համար. բռնցքամարտի ԵԱ

22:07 25.04.2024

Բարեղամ Հարությունյանը կպայքարի ոսկե մեդալի համար. բռնցքամարտի ԵԱ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Բարեղամ Հարությունյանը (48կգ) դուրս եկավ եզրափակիչ և կպայքարի ոսկե մեդալի համար: Կիսաեզրափակչում հայ մարզիկը հաղթել է սերբ Ռադե Ջոկսիմովիչին: ...

Հայաստանի Մ16 հավաքականը պարտվել է բուլղարացիներին. ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշար

21:30 25.04.2024

Հայաստանի Մ16 հավաքականը պարտվել է բուլղարացիներին. ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշար

Մոլդովայում անցկացվող ՈւԵՖԱ Մ16 Զարգացման մրցաշարի երկրորդ տուրում ֆուտբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը 0-3 հաշվով պարտվել է բուլղարացիներին, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Առաջին տուրում հայ ֆուտբոլիստները 2-0 հաշվով հաղթել էին Հյուսիսային Մակեդոնիայի հասակակիցներին։ Ապրիլի 28-ին Հայասանի Մ16 հավաքականը վերջին հանդիպումը կանցկացնի Մոլդովայի ընտրանու հետ։ ...

BACK_TO_TOP