53-ամյա տղամարդուն եղբոր տղան ծեծել է ու թողել, որ վնասվածքներից մահանա. ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+14.09 oC

53-ամյա տղամարդուն եղբոր տղան ծեծել է ու թողել, որ վնասվածքներից մահանա. ՔԿ

12:52 19.02.2018

Քաջարանում 53-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ ձերբակալվել է 3 անձ, որոնցից մեկը մահացածի եղբոր որդին է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

2018թ. փետրվարի 17-ին՝ ժամը 22:30-ին, «Քաջարան ԲԿ»-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Քաջարան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 շենքի մոտ տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը հայտնաբերել է նույն քաղաքի 153-ամյա բնակչի դիակը՝ դեմքի շրջանում բռնության հետքերով։ Դիահերձման ժամանակ տղամարդու գլխի շրջանում ևս հայտնաբերվել են վնասվածքներ:

Ձեռնարկված քննչական և դատավարական  գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքները, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը: Կասկածյալները բոլորն էլ Սյունիքի մարզի բնակիչներ են՝ և միմյանց հետ գտնվում են ազգակցական կապի մեջ:

Նախնական քննությամբ պարզվել է, որ Սյունիքի մարզի 1995թ. ծնված բնակիչը անձնական հարցերի շուրջ տուժողի՝ իր հորեղբոր հետ զրուցելու նպատակով իր երկու ազգականի հետ դեպքի օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, գնացել է տուժողի բնակության վայր: Նրանք միասին տաքսի ավտոմեքենայով մեկնել են Կապան քաղաքի ուղղությամբ, որտեղ կանգ են առել և վիճաբանել: Հենց այդ ժամանակ էլ 53-ամյա տղամարդն ստացել է  մարմնական վնասվածքներ: Վիրավոր տղամարդուն այնուհետև տեղափոխել են Քաջարանի Շահումյան փողոցի 1-ին շենքի մոտ, թողել այնտեղ, որտեղ էլ նա ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք դեպքից հետո փորձել են հատել ՀՀ պետական սահմանը, սակայն իրավապահների կողմից բերման են ենթարկվել: Փետրվարի 19-ին նրանք ձերբակալվել են:

 Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խոտ գյուղում այրվել է անասնակեր

16:40 28.03.2024

Խոտ գյուղում այրվել է անասնակեր

Մարտի 28-ին՝ ժամը 12:51-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոտ գյուղի 1-ին փողոցում գտնվող տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ տան 1-ին հարկում այրվում է կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, […] ...

Մեկ օրում արձանագրվել է 16 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է

12:06 28.03.2024

Մեկ օրում արձանագրվել է 16 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 27-28-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, խարդախության՝ 9, հոգեկան ներգործության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, անձնական ունեցվածքի […] ...

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է

11:37 28.03.2024

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 372-ի։ Այս մասին հայտնում է «112» Telegram ալիքը՝ հղում անելով աղբյուրին։ Մարտի 27-ին Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը թարմացրել է համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ցուցակը։ Դրանում նշվում է, որ 83 մարդ հոսպիտալացվել է, 40 մարդ դուրս է գրվել տուն։ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում գտնվող Crocus City […] ...

Հայտնի են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների թիվն ու ինքնությունը

11:08 28.03.2024

Հայտնի են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերի և վիրավորների թիվն ու ինքնությունը

Մարտի 27-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 66-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ: «Օպելի» ուղևոր 40-ամյա Նազիկ Սադոյանը տեղում մահացել է, իսկ վարորդը, երկու ուղևորները և «Տոյոտայի» վարորդն ու 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվոլ են հիվանդանոց: Հիվանդանոցի ճանապարհին մահացել է նաև «Օպելի» վարորդը՝ 38-ամյա Շիրին Ֆերոյանը: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ […] ...

Թուրքիայում նավթամուղի ճեղքման պատճառով բնակչությանը քաղցրահամ ջուր մատակարարող լիճը ծածկվել է նավթային թաղանթով

10:43 28.03.2024

Թուրքիայում նավթամուղի ճեղքման պատճառով բնակչությանը քաղցրահամ ջուր մատակարարող լիճը ծածկվել է նավթային թաղանթով

ՆԱՏՕ-ի նավթատարի վթարից հետո Թուրքիայի արևմտյան Սափանջա լիճը ծածկել է նավթի հաստ թաղանթ, հայտնում է Milliyet թերթը։ «Մազութի արտահոսքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կոջաելի նահանգում ճանապարհային աշխատանքների ժամանակ ՆԱՏՕ-ի նավթատարի ճյուղը ծակվել է, և վառելիքը հոսել է Սապանջա լիճը, որը 4-5 միլիոն մարդու քաղցրահամ ջուր է մատակարարում», – գրում է թերթը։ Իշխանությունները […] ...

ՃՏՊ Քուչակ գյուղի մոտակայքում. կան տուժածներ և մեկ զոհ

17:05 27.03.2024

ՃՏՊ Քուչակ գյուղի մոտակայքում. կան տուժածներ և մեկ զոհ

Մարտի 27-ին, ժամը 15:15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Ս. Գ., ծնված 1982 թ․) և «Opel» (վարորդ՝ Շ. […] ...

BACK_TO_TOP