Մեծանուն գրողը և աշխարհահռչակ գիտնականը ծնվել են փետրվարի 19-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+16.09 oC

Մեծանուն գրողը և աշխարհահռչակ գիտնականը ծնվել են փետրվարի 19-ին

10:46 19.02.2018

1869թ փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում լույս աշխարհ է եկել հայ մեծանուն գրող, բանաստեղծ, արձակագիր, գրական և հասարակական մեծ գործիչ Հովհաննես Թումանյանը: Այսօր լրանում է «Ամենայն հայոց բանաստեղծի» 149 ամյակը: Թումանյանի հեքիաթներով և առակներով մեծացել է մի քանի սերունդն, նրա բանաստեղծություններն ու պոեմները ծանոթ են յուրաքանչյուր հայի դեռևս դպրոցական տարիներից: Հանրահայտ «Անուշ» և «Ալմաստ» օպերաները հիմնված են նրա ստեղծագործությունների վրա, բազմաթիվ թատերական ներկայացումներ մինչ օրս բեմադրվում են և ցուցադրվում Հայաստանի և Սփյուռքի տարբեր բեմերում:

 

Փետրվարի 19-ը նշանավոր օր է նաև լեհ և գերմանացի ժողովրուրների  համար: 1473թ այս օրը ծնվել է լեհական ծագումով գերմանացի աշխարհահրռչակ աստղագետ Նիկոլայ Կոպեռնիկոսը: Նրա «Երկնային ոլորտների պտույտի մասին» գիրքը որոշ ուսումնասիրողների կողմից համարվում է ժամանակակից աստղագիտության մեկնարկային կետը։ Նա առավելապես հայտնի է որպես աշխարհի արևակենտրոն համակարգի հեղինակ: Աստղագետ, մաթեմատիկոս, տնտեսագետ, մեծ գիտնականի 545-ամյակը այսօր նշվում է բոլոր աստղագիտական կենտրոններում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

15:48 25.04.2024

Կստեղծվի և կներդրվի թանգարանների էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը 2024 թ. պետբյուջեով հատկացված միջոցներից կատարել է վերաբաշխում՝ 23759.0 հազար դրամ, թանգարաններում «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ»-ի ստեղծման և ներդրման համար: Նախատեսվում է էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ ներդնել նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններում, ինչպես նաև արգելոց-թանգարաններում: Համակարգը բաղկացած է լինելու երկու հիմնական բաղադրիչից: Տոմսերի վաճառքի համակարգն իրենից ենթադրում է այցելուների համար եռալեզու […] ...

Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր»

15:30 23.04.2024

Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր»

Այս տարի լրանում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, գրող, դերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր Շառլ Ազնավուրի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ազնավուր» հիմնադրամը հայտարարում են մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն է մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին […] ...

Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

10:16 23.04.2024

Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: «Ռեքվիեմը» կհնչի ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին (կեսգիշերին) «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և ոգեշունչ հոգեհանգստյան մեսսան՝ «Ռեքվիեմը», կղեկավարի հրավիրյալ անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը, մենակատարներն են Անուշ Հովհաննիսյանը (սոպրանո), Սոֆյա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Դին Փաուերը (տենոր) […] ...

«Խաչմերուկներ» միջազգային փառատոնի այս տարվա խորագիրն է «Հայկական խճանկար»

09:53 23.04.2024

«Խաչմերուկներ» միջազգային փառատոնի այս տարվա խորագիրն է «Հայկական խճանկար»

«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի ապրիլի 29-ից մայիսի 16-ը Երևանում և Դիլիջանում։ 7-րդ անգամ կազմակերպվող փառատոնը կրում է «Հայկական խճանկար» խորագիրը։ Այս տարվա արտիստներից են Անդրիուս Հարությունյանը, Գաշիա Ուզունյանը, Հայկ Մելիքյանը, Ասոնանս անսամբլը, Երևանի պետական կոնսերվատորիայի Բումերանգ անսամբլը և Երևան լարային քառյակը։ «Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, […] ...

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում․ Փաշինյան

23:47 22.04.2024

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Հարց – BBC` Ջայլս Ֆրեյզեր – Հայաստանն ամենահին քրիստոնեական երկիրն է աշխարհում: Ինձ հետաքրքիր է՝ կարո՞ղ եք արդյոք նկարագրել եկեղեցիների, խաչերի, տապանաքարերի այն ավերածությունը, որն ընթանում է: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, հոգևոր արժեքներն ունենում են ֆիզիկական արտահայտություններ և Քրիստոնեության համար դա ամենևին էլ երկրորդական չէ։ […] ...

Ամփոփվել է Պենդերեցկու անվան փառատոնը. ներկայացվել են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ

11:34 22.04.2024

Ամփոփվել է Պենդերեցկու անվան փառատոնը. ներկայացվել են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնի փակման համերգի ծրագրում ընդգրկված էին ժամանակակից դասական կոմպոզիտորների յուրօրինակ ստեղծագործություններ։ Համերգային երեկոյի մեկնարկին ներկաները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ ունկնդրեցին Պատրիշա Մորհեդի «Ճանապարհորդություն դարերի միջով» սիմֆոնիկ պոեմը։ Ստեղծագործությունը նվիրված է Լյուդվիգ վան Բեթհովենին և ֆրանսիացի ճանապարհորդ Սամյուել դը Շամպլենին՝ որպես աշխարհագրական և գաղափարական բացահայտումների […] ...

BACK_TO_TOP