Մեսսին 14-րդ անգամ հարվածել է դարպասաձողին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    393.28
  • RUBLE
    4.26
  • 424.11
WEATHER
+16.09 oC

Մեսսին 14-րդ անգամ հարվածել է դարպասաձողին

15:46 18.02.2018

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթել է «Էյբարին»: «Կապտանռնագույնների» կազմում աչքի են ընկել Լուիս Սուարեսն ու Խորդի Ալբան:

Հանդիպման ընթացքում կատալոնցիների հարձակվող Լիոնել Մեսսիի հարվածներից մեկը դիպել է դարպասաձողին: 30-ամյա արգենտինացին այս առաջնությունում 14-րդ անգամ է հարվածում դարպասաձողին, ինչը Պրեմիերայի ռեկորդ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը չկարողացավ դուրս գալ Մայամիի մրցաշարի եզրափակիչ

18:57 29.03.2024

Ալկարասը չկարողացավ դուրս գալ Մայամիի մրցաշարի եզրափակիչ

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը Մայամիում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ: Իսպանացին քառորդ եզրափակչում 2-6, 4-6 հաշվով պարտություն կրեց բուլղարացի Գրիգոր Դիմիտրովից: Կիսաեզրափակչում Դիմիտրովը կմրցի Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևի հետ: Կիսաեզրափակչի առաջին զույգը կազմել են աշխարհի երրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներն ու չորրորդ ռակետ, ռուս Դանիիլ Մեդվեդևը: ...

ՈւԵՖԱ-ն հնարավոր է՝ ընդլայնի Եվրո-2024-ի մասնակիցների խաղացողների հայտացուցակները

17:55 29.03.2024

ՈւԵՖԱ-ն հնարավոր է՝ ընդլայնի Եվրո-2024-ի մասնակիցների խաղացողների հայտացուցակները

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը` UEFA-ն հնարավոր է՝ Եվրո-2024-ի մասնակիցների խաղացողների հայտացուցակների լիմիտը հասցնի 26-ի, հայտնում է The Athletic-ը: ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը հայտնել է, որ ի գիտություն է ընդունել որոշ հավաքականների մարզիչների դիտողություններն ու առաջարկները: Եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցը վերջնական որոշում կընդունի ապրիլի 8-ին կայանալիք կոնգրեսում, որին ներկա կլինեն Եվրո-2024-ի մասնակից բոլոր հավաքականների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն […] ...

Ռալֆ Ռանգնիկը՝ «Բավարիայի» գլխավոր մարզչի թեկնածու

17:25 29.03.2024

Ռալֆ Ռանգնիկը՝ «Բավարիայի» գլխավոր մարզչի թեկնածու

Գերմանացի հանրահայտ մասնագետ Ռալֆ Ռանգնիկը կարող է գլխավորել Մյունխենի «Բավարիան»: Գերմանական ակումբը 65-ամյա մարզչին դիտարկում է որպես Բունդեսլիգայի առաջատար Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Խաբի Ալոնսոյի ալտերնատիվ տարբերակ, եթե վերջինիս հետ չհաջողվի պայմանագիր կնքել: Մյունխենում սպասում են, որ իսպանացի մասնագետն իր ապագայի մասին որոշում կկայացնի մոտ ժամանակում: «Բավարիան» թեկնածուների ցուցակից դուրս է թողել իտալացի Անտոնիո Կոնտեին և […] ...

8 ամիս ապաքինվելուց հետո «Ռեալի» պաշտպանը կվերադառնա խաղադաշտ

17:06 29.03.2024

8 ամիս ապաքինվելուց հետո «Ռեալի» պաշտպանը կվերադառնա խաղադաշտ

Հայտնի է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյի խաղադաշտ վերադառնալու ժամկետը: Իսպանական AS-ի տեղեկություններով՝ 26-ամյա ֆուտբոլիստը, որը ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով օգոստոսի 12-ից շարքից դուրս է մնացել, խաղադաշտ կվերադառնա ապրիլի 13-ին: Այդ օրն «Ռեալը» Լա լիգայի 31-րդ տուրում կհյուրընկալվի «Մալյորկային»։ Ընթացիկ մրցաշրջանում Միլիտաոն «Ռեալի» կազմում մասնակցել է ընդամենը մեկ հանդիպման: ...

Ալեքսանդր Զվերևը դուրս եկավ Մայամիի մրցաշարի կիսաեզրափակիչ

15:59 29.03.2024

Ալեքսանդր Զվերևը դուրս եկավ Մայամիի մրցաշարի կիսաեզրափակիչ

Աշխարհի 5-րդ ռակետ Ալեքսանդր Զվերևը դուրս եկավ Մայամիում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստը քառորդ եզրափակիչում երկու սեթում 6-3, 7-5 հաշվով հաղթել է հունգարացի Ֆաբիան Մարոժանին (57-րդ ռակետ): Նախորդ փուլում Զվերևը հաղթել էր հայազգի Կարեն Խաչանովին: Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի առաջին զույգը կազմել են աշխարհի երրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներն ու չորրորդ ռակետ, […] ...

Լապորտան կողմ է Չավիի հետ համագործակցությունը շարունակելուն

15:39 29.03.2024

Լապորտան կողմ է Չավիի հետ համագործակցությունը շարունակելուն

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ՉԼ քառորդ եզրափակչից հետո վերջնական որոշում կկայացնի թիմի գլխավոր մարզիչ Չավիի ապագայի վերաբերյալ, հայտնում է Diario Sport-ը։ Լապորտան կողմ է իսպանացի մասնագետի հետ համագործակցությունը շարունակելուն: Հաղորդվում է, որ ակումբի նախագահը ընդհանուր առմամբ դրական է համարում Իսպանիայի գործող չեմպիոնի արդյունքներն ընթացիկ մրցաշրջանում: Նշվում է նաև, որ Լապորտան հրահանգել է դեռևս չբանակցել այլ […] ...

BACK_TO_TOP