Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել վերջին տասնամյակում ամենաուժեղ երկրաշարժը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    393.28
  • RUBLE
    4.26
  • 424.11
WEATHER
+16.09 oC

Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել վերջին տասնամյակում ամենաուժեղ երկրաշարժը

14:24 18.02.2018

Մեծ Բրիտանիայում վերջին տասնամյակում ամենաուժեղ երկրաշարժն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Sky News-ը՝ հղում անելով Բրիտանիայի երկրաբանական ծառայությանը:

4,4 մագնիտուժ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Հարավային Ուելսում: Նշվում է, որ երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Լիվերպուլում, Բիրմինհեմում և Կոռնուոլում:

Առայժմ զոհերի ու փլուզումների մասին չի հաղորդվում: 

Երկրաշարժի էպիկենտրոնից 18 կմ հեռավորության վրա գտնվող Սուոնսիի ուսանողական հանրակացարանից մարդկանց տարհանել են: 

Նման ուժգնությամբ երկրաշարժ Մեծ Բրիտանիայում գրանցվել էր 2008թ.: Այն ժամանակ տեղի էր ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին

18:17 29.03.2024

Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում․ կիսակառույց շինությունում կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան խոշորացված համայնքի Զորական բնակավայրում  շինություն է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Նոյեմբերյանի թիվ 64 հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև […] ...

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից

17:37 29.03.2024

Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից

Մարտի 29-ին՝ ժամը 14։03-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից Սարավան գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է գետում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կմ-ի մոտակայքում՝ Արփա գետից, […] ...

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ «ՎԱԶ 2106»-ը մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում․ կան տուժածներ

15:45 29.03.2024

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ «ՎԱԶ 2106»-ը մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում․ կան տուժածներ

Մարտի 27-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Արթուր Կարապետյանը իր վարած՝ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին, մերկասառույցի պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվելով հայտնվել դաշտում։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 38-ամյա Էլմիրա […] ...

Հունաստանի ափերի մոտ երկու ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

12:20 29.03.2024

Հունաստանի ափերի մոտ երկու ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։ 5,4 մագնիտուդով առաջին ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9:11-ին, երկրորդը՝ 5,8 մագնիտուդով, մեկ րոպե անց՝ 9:12-ին։ Առաջին երկրաշարժի օջախը եղել է տասը կիլոմետր խորության վրա՝ Պիրգոս քաղաքից 52 կիլոմետր, իսկ Աթենքից 234 կիլոմետր հեռավորության վրա։ Երկրորդ երկրաշարժի օջախը գտնվել […] ...

Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:11 29.03.2024

Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 28-29-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 13, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության և խարդախության՝ 7-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ […] ...

Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է

11:46 29.03.2024

Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է

Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի այգիներ տանող ճանապարհի 2-րդ կմ-ին մոտ 100 մետր գլորվել է ձորը: Վարորդը՝ 64-ամյա Սուրեն Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մարտի 28-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, […] ...

BACK_TO_TOP