«Ելք» դաշինքում դեռ չեն քննարկել՝ կրկին փողոց դուրս կգա՞ն, թե՞ ոչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+9.09 oC

«Ելք» դաշինքում դեռ չեն քննարկել՝ կրկին փողոց դուրս կգա՞ն, թե՞ ոչ

19:30 17.02.2018

ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների կողմից նախաձեռնած արտահերթ նիստում երեկ քննարկվեց, բայց այդպես էլ չընդունվեց «Ելք» խմբակցության հեղինակած «Հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հեղինակներն առաջարկում էին հետ բերել օրենսգրքի որոշ դրույթներ և վերադառնալ նախկին օրենսգրքով սահմանած ակցիզային հարկի դրույքաչափերին, ինչը, նրանց պնդմամբ, որոշակիորեն կզսպեր գնաճը:

Նախագծի տապալումից հետո «Ելք» խմբակցությունը դեռևս դիրքորոշում չի հայտնել, թե ինչ քայլեր է անելու՝ շարունակելո՞ւ է պայքարել թանկացումների դեմ, թե՞ դադարեցնելու է պայքարը: 

«Մենք ոչ մի հարցից ոչ մի տեղ երբեք չենք նահանջում»,- այսօր հայտարարել է էդմոն Մարուքյանը՝ պարզաբանելով, որ հետագա անելիքներից չեն խոսում, քանի որ դեռ չեն քննարկել հետագա քայլերը: 

Այն, որ իրենց ներկայացրած նախագիծը չընդունվեց, Էդմոն Մարուքյանը տապալում չի համարում՝ պնդելով, որ քննարկումը կայացել է ու այդ քննարկման մեջ «Ելք»-ը հաղթող կողմ է:

Համենայն դեպս, Մարուքյանը վստահեցրել է, որ «Ելք» դաշինքի օրակարգից դուրս չեն եկել Հարկային օրենսգրքի փոփոխությունները, և իրենք շարունակելու են պայքարել: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

10:05 29.03.2024

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ լինելով Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև գիտի Արևմուտքի քայլերի մասին, որոնք խոչընդոտում են այդ նորմալացմանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ազնվորեն ներկայացրել ենք մեր բոլոր գնահատականները Հայաստանի ղեկավարությանը, նրանք լավ գիտեն, որ մենք հավատարիմ ենք մնում մեր ստանձնած պարտավորություններին, […] ...

Ռուսաստանը և Արևմուտքը գործնականում դադարեցրել են համագործակցությունը. Լավրով

09:40 29.03.2024

Ռուսաստանը և Արևմուտքը գործնականում դադարեցրել են համագործակցությունը. Լավրով

Այժմ գործնականում չկան այնպիսի ոլորտներ, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը կունենան համագործակցություն և իրական շփումներ, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ «Գործնականում ոչ»,- պատասխանել է նա այդ մասին հարցին։ Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև ներկայիս դիվանագիտական ​​հարաբերություններն ուղղված են դիվանագիտական ​​ներկայացուցիչների աշխատանքին աջակցելուն, հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարը: «Այժմ Արևմուտքի հետ […] ...

Բրիտանիայում չեղյալ են համարել զինվորականների 100-ամյա արգելքը

09:31 29.03.2024

Բրիտանիայում չեղյալ են համարել զինվորականների 100-ամյա արգելքը

Բրիտանական բանակի ցամաքային զորքերին թույլատրվել է մորուք կրել՝ այսպիսով վերացնելով 100-ամյա արգելքը, հայտնում է Telegraph թերթը։ Հրատարակության տվյալներով՝ հինգշաբթի օրը հրամանագիր, որը թույլ է տալիս մորուք կրել ցամաքային զորքերի սպաներին և զինվորներին, ստորագրել է թագավոր Չարլզ III-ը՝ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Հրամանագիրն ուժի մեջ կմտնի ուրբաթ օրը, որպեսզի Զատկի արձակուրդում գտնվող զինվորները ծառայությունից […] ...

Շուտով հայտնի կդառնան Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ

09:07 29.03.2024

Շուտով հայտնի կդառնան Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ

Crocus City Hall-ում ահաբեկչության կազմակերպմանը ներգրավված են եղել հետախուզական կենտրոնները, պատվիրատուները շուտով հայտնի կդառնան, RIA Novosti-ին ասել է ՌԴ արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության անդամ Ալեքսանդր Լոսևը։ «Գլխավոր երկու եզրահանգումները, որ արդեն կարելի է անել. առաջինը՝ մեր ժողովուրդը չի վախենում նման ահաբեկչություններից, հասարակությունը շատ կոնսոլիդացված է։ Հասարակությունը պատրաստ է շարունակել պայքարը։ Մեր հակառակորդները տեսան, […] ...

ԱՄՆ պետդեպարտամանետն անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցչի արձագանքին

08:47 29.03.2024

ԱՄՆ պետդեպարտամանետն անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցչի արձագանքին

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում կրկին անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը՝ այս անգամ անդրադառանալով դրա վերաբերյալ Ռուսաստանի արձագանքին: Նա հայտարարել է, որ տարածաշրջանում խառնաշփոթի մի մասը սնուցվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի գործողություններով: «Ինչ վերաբերում է Բրյուսելում այս հանդիպմանը, ինչպես ես երեկ ասացի, այն պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա, […] ...

Ադրբեջանը փորձում է ֆրանսիական նահանգներում անջատողական շարժումներ հրահրել

22:44 28.03.2024

Ադրբեջանը փորձում է ֆրանսիական նահանգներում անջատողական շարժումներ հրահրել

Ի պատասխան Հայաստանի անվտանգությանը նպաստելու Ֆրանսիայի ջանքերի՝ Ադրբեջանը հերթական հակաֆրանսիական արշավն է սկսել: Բաքվի քարոզիչները փորձում են անջատողական շարժում հրահրել Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիա կղզում: Այնտեղ ադրբեջանցիների աջակցությամբ հանրահավաք է կազմակերպվել Ֆրանսիայի կազմից նահանգի դուրս գալու պահանջով: Ինչու են այդքան հեռու հասել:  Ի՞նչ մեթոդներով են անջատողականություն հրահրում ադրբեջանցիները և որքանո՞վ է դա ցավոտ Փարիզի համար: […] ...

BACK_TO_TOP