Գերմանիայի Պաշտպանության կին նախարարը կարող է ընտրվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+15.09 oC

Գերմանիայի Պաշտպանության կին նախարարը կարող է ընտրվել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

16:25 17.02.2018

ՆԱՏՕ-ում քննարկվում է Գերմանիայի Պաշտպանության նախարար Ուրսուլա Ֆոն դեր Լայենի թեկնածությունը կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու հարցը, հայտնում է գերմանական Die Welt պարբերականը:

Հիշեցնենք, որ այդ պաշտոնը 2014 թվականից զբաղեցնում է Նորվեգիայի նախկին վարչապետ Յենս Ստոլտենբերգը: Նրա լիազորությունները լրանում են 2020 թվականին:

«Գերմանիայի Ֆեդերատիվ հանրապետության Պաշտպանության նախարարը հրաշալի վարկանիշ ունի դաշինքում: Նա ունի ռազմավարական բարձր «հոտառություն», նա լավ է գլուխ հանում իր գործից և երբ խոսում է, բոլորը լսում են նրան»,- ասել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը:

Մեկ այլ պաշտոնյա էլ կարծիք է հայտնել, որ ֆոն դեր Լայենի պաշտոնավարման տարիներին Գերմանիայի ռազմական պատրաստվածությունը ավելի բարձր մակարդակի է հասցվել:

Աղբյուրը հայտնում է, որ դաշինքի անդամներից միայն Թուրքիան է դեմ արտահայտվել Լայենի թեկնածությանը: Ըստ ոլորտի ներկայացուցիչների, այս խնդիրը լուծում կստանա Թուրքիայի մի քանի պահանջների բավարարումից անմիջապես հետո:

Ի դեպ, ընտրվելու դեպքում, Ուրսուլա ֆոն դեր Լայենը կլինի դաշինքի առաջին կին պաշտոնյան:

Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության Պաշտպանության նախարարությունը ղեկավարելուն ու քաղաքական ոլորտում ունեցած մեծ հաջողություններին զուգահեռ, Լայենը հասցնում է ժամանակ տրամադրել նաև իր ամուսուն և 7 երեխաներին:

Ավելի վաղ, SHANTNEWS-ն անդրադարձել էր Ուրսուլա ֆոն դեր Լայենի կենսագրության այլ մանրամասների: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոլումբիան բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

08:58 24.04.2024

Կոլումբիան բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

Կոլումբիայի կառավարությունը քննադատել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելի հայտարարությունները, ով մարդու իրավունքների իրավիճակի մասին զեկույցի մեկնաբանություններում հավաստի տեղեկատվություն է անվանել Կոլումբիայում նախագահական ընտրությունների քարոզարշավի անօրինական ֆինանսավորմումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Կոլումբիայի ԱԳՆ հայտարարության մեջ ընդգծվում է, որ երկրի կառավարությունը բողոքի նոտա է հղել ամերիկյան կողմին՝ կապված 2023թ.-ին Պատելի հայտարարության հետ։ Պատելը մամուլի […] ...

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

08:48 24.04.2024

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Նաիրյան ուսանողական միությունը Բրյուսելում կազմակերպել էր մոմավառություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որին նախորդեց ոգեկոչման արարողություն հայկական Սուրբ Մարիամ-Մագդաղենացի եկեղեցում։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխացմամբ՝ ոգեկոչման եւ մոմավառության արարողություններին ներկա էին Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը, Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը, բելգիացի եւ հայ քաղաքական ու հասարակական գործիչներ։ Արտգործնախարար Հաջա Լահբիբն իր […] ...

Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

23:09 23.04.2024

Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը

Ռուսաստանի Քննչական կոմիտեն երեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովի ձերբակալության մասին՝ կաշառք ստանալու կասկածանքով։ Իվանովը կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մաս): Առանձնապես մեծ չափը սկսվում է 1 միլիոն ռուբլուց: ՌԴ Քրեական օրենսգրքի հոդվածով, որով նրան մեղադրանք է առաջադրվել, պաշտոնյային սպառնում է մինչև 15 տարվա […] ...

Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր

22:59 23.04.2024

Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր

Այսօր բռնարարները կրկնում են իրենց անօրինական և անմարդկային գործողությունները, քանի որ մեկ դար առաջ էթնիկ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն, ըստ էության, անպատիժ է մնացել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամերիկյան Սենատում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողության ժամանակ այս մասին հայտարարել է սենատոր Էնթոնի Ջ. Պորտանտինոն: «Պատիվ ունեմ միանալու իմ գործընկերներին՝ Սենատում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը, վերահաստատելու […] ...

Իսրայելը պետք է ամեն ինչ անի Գազայում սովը կանխելու համար. Պետդեպ

22:37 23.04.2024

Իսրայելը պետք է ամեն ինչ անի Գազայում սովը կանխելու համար. Պետդեպ

Իսրայելի իշխանությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները Գազայի հատվածում սովը կանխելու համար։ Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքում հումանիտար հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Դեյվիդ Սաթերֆիլդը՝ Պետդեպարտամենտում լրագրողների հետ զրույցում։ «Գազայում սովի վտանգը շատ բարձր է, հատկապես հյուսիսում: Մենք շատ պարզ ենք ասել, որ Իսրայելը պետք է ամեն ինչ անի Գազայում սովը կանխելու ջանքերին նպաստելու […] ...

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը չի զարգանում հօգուտ Կիևի

22:18 23.04.2024

Սպիտակ տունը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը չի զարգանում հօգուտ Կիևի

Ուկրաինայում մարտերը Կիևի օգտին չեն՝ ո՛չ Դոնբասում, ո՛չ էլ երկրի այլ հատվածներում։ Այս մասին խոսել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: «Դա չի զարգանում ուկրաինացիների օգտին Դոնբասում, իհարկե, երկրի մնացած հատվածներում ևս», – ասել է նա մարտի դաշտում տիրող իրավիճակի մասին։ ...

BACK_TO_TOP