ՆԱՏՕ-ն ողջունում է ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև երկխոսությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+26.09 oC

ՆԱՏՕ-ն ողջունում է ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև երկխոսությունը

15:02 17.02.2018

Հյուսիսատլանտյան դաշինքը ողջունում է ԱՄՆ-ի և Թուրքիայի ջանքերը՝ ուղղված հակասությունների վերացմանը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մյունխենի Անվտանգության համաժողովում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Ստոլտենբերգը բարձր է գնահատել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի Թուրքիա այցին՝ հիշեցնելով, որ Վաշինգտոնն ու Անկարան երկար ժամանակ է, ինչ համատեղ քայլեր են ձեռնարկում «Իսլամական պետության» դեմ պայքարում:

«Նաև տեղ են գտել ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի նիստի շրջանակում»,- հավելել է Ստոլտենբերգը:

Նա նաև հայտնել է Իրաքի անվտանգության ուժերին մարզելու պլանների մասին:

«Իրաքը Թուրքիայի հարևանն է, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Հարևան երկրներում անվտանգության ու կայունության ապահովումը առանձնահատուկ նշանակություն ունի մեզ համար»,- ասել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

16:33 25.04.2024

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի փոխնախագահ Մուհամմադ Ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությանը: «Սիրիացի ժողովուրդն ավելի քան մեկ դար առաջ ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին: Հատկանշական է, որ ձեր այցն այն օրերին է, երբ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը»,- ողջունելով պատվիրակությանը` նշել է […] ...

ՀԱՊԿ-ը հրապարակավ հաստատել է բոլոր պարտավորությունների պահպանումը Հայաստանի նկատմամբ․ Զախարովա

15:12 25.04.2024

ՀԱՊԿ-ը հրապարակավ հաստատել է բոլոր պարտավորությունների պահպանումը Հայաստանի նկատմամբ․ Զախարովա

Մոսկվան ափսոսում է, որ Երևանը շարունակում է հրապարակային քննադատություն անել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հասցեին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ափսոսում ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ։ Դա անհիմն քննադատություն է, կազմակերպության քարտուղարության ղեկավարությունը հրապարակավ հաստատել է բոլոր պարտավորությունների պահպանումը Հանրապետության նկատմամբ՝ ՀԱՊԿ կանոնադրական […] ...

Թբիլիսիում անցկացվել է հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

15:05 25.04.2024

Թբիլիսիում անցկացվել է հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

Ապրիլի 24-ին Թբիլիսիում անցկացվեց հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի կողմից։ Հուշ-երեկոյին մասնակցում էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական-մշակութային գործիչներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։ Ելույթներով հանդես եկան Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և վրաց պատմաբան, պրոֆեսոր Նիկոլոզ […] ...

Տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը

14:55 25.04.2024

Տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը

Ապրիլի 24-ին՝ Հայաստանի էսպլանադում՝ Կոմիտասի վարդապետի արձանի առջև, տեղի ունեցավ ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաքը և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցման պետական արարողությունը։ Միջոցառումը սկսվեց ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակ խոնարհեց Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը, Սենատի նախագահ Ժերար Լարշեի անունից՝ Սենատի «Հանրապետականներ» խմբակցության նախագահ […] ...

Հարավային Կովկասի երկրները պետք է շահագրգռված լինեն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններով․ Ալիև

13:53 25.04.2024

Հարավային Կովկասի երկրները պետք է շահագրգռված լինեն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններով․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Հարավային Կովկասի բոլոր երկրները պետք է շահագրգռված լինեն Ռուսաստանի հետ լավ հարաբերություններով։ Նա նման կարծիք է հայտնել ապրիլի 23-ին կայացած «COP29 և կանաչ տեսլական Ադրբեջանի համար» միջազգային ֆորումի մասնակիցների հարցերին պատասխանելիս։ «Ռուսաստանը երբեք չի լքի այս տարածաշրջանը (Հարավային Կովկասը), քանի որ գտնվում է այս տարածաշրջանում: Կարծում եմ, որ […] ...

Բլինքենը ժամանել է Պեկին

13:27 25.04.2024

Բլինքենը ժամանել է Պեկին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Պեկին։ Այս մասին հայտնում է CGTN հեռուստաալիքը։ Բլինքենի աշխատանքային այցը Չինաստան սկսվեց, երբ նա Շանհայ ժամանեց ապրիլի 24-ին։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը երկրում կլինի մինչև ապրիլի 26-ը։ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում նրա պաշտոնավարման ընթացքում սա Բլինքենի երկրորդ այցն է Չինաստան։ ...

BACK_TO_TOP