Ցեղասպանությունը ճանաչող թուրք հրապարակախոսները դատապարտվել են ցմահ ազատազրկման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+15.09 oC

Ցեղասպանությունը ճանաչող թուրք հրապարակախոսները դատապարտվել են ցմահ ազատազրկման

14:29 17.02.2018

Թուրք Ալթան եղբայրները դատապարտվել են ցմահ ազատազրկման Հայոց ցեղասպանության մասին պարբերաբար խոսելու, նաև ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով: Ըստ թուրքական  Cumhuriyet–ի՝ Ստամբուլի 26–րդ դատարանը Ալթան եղբայրներին ու 4 լրագրողի մեղավոր է ճանաչել 2016–ի ձախողված ռազմական հեղաշրջման փորձի մասին իմանալու և չհայտնելու, ինչպես նաև փորձի մասնակիցներին աջակցելու համար:

Դատարանը որպես ապացույց է համարել մեղադրյալների հրապարակումներում արտահայտված մտքերը, թե «շուտով Էրդողանի իշխանության վերջը գալու է»։

Ալթան եղբայրները վերջին խոսքում ասել են, որ թուրքական իշխանությունն ու դատարանը անօրինական են, ուստի նրանց որոշումները ևս չեն կարող օրինական լինել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան

14:27 29.03.2024

Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան

Մենորկա կղզու Մաոնի մունիցիպալիտետի ռազմածովային բազան դարձել է Իսպանիայում ՆԱՏՕ-ի՝ Միջերկրական ծովում գործող նավերի համար նյութատեխնիկական ապահովման երրորդ բազան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է El Pais թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների։ Ըստ թերթի տեղեկատվության՝ 2023 թվականի ապրիլին Մադրիդը դաշինքին առաջարկել է Մաոնը՝ որպես «մշտական ​​դիվանագիտական ​​թույլտվությամբ նավահանգիստ», որպեսզի դաշնակիցների նավերը, որոնք մասնակցում են «Ծովային պահապան» […] ...

Հնդկաստանի ԱԳ նախարարը ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը և դրա հետևանքները

14:04 29.03.2024

Հնդկաստանի ԱԳ նախարարը ուկրաինացի գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը և դրա հետևանքները

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը հայտնել է, որ իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը և դրա հետևանքները։ Ինչպես Ջայշանքարը գրել է X սոցիալական ցանցի իր էջում, Կուլեբայի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ «Մեր քննարկումները կենտրոնացած էին Ուկրաինայում ընթացող հակամարտության և դրա ավելի լայն հետևանքների վրա։ […] ...

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, հայտարարել են Բաքվում

13:45 29.03.2024

Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, հայտարարել են Բաքվում

Վերջին վեց ամիսները երկու երկրների պատմության մեջ դարձել են հայ-ադրբեջանական սահմանի ամենահանդարտ շրջաններից մեկը, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, վերջին վեց ամիսները երկու երկրների պատմության մեջ ամենահանգիստ ժամանակաշրջաններից մեկն են հայ-ադրբեջանական սահմանին, 30 տարի շարունակ բանակցություններ են վարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ […] ...

Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման

13:37 29.03.2024

Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 29-ի արտահերթ նիստում որոշել է ապրիլի 4-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ: Կքննարկվի «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները եւ մարտահրավերները» թեման: ...

Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար

13:24 29.03.2024

Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հաստատել է նոր կառավարության կազմը՝ Մուհամմեդ Մուստաֆայի գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Նշվում է, որ Վարսեն Աղաբեկյանը նշականվել է Պաղեստինի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար:   ...

Օրբանն ասել է, որ Կիևը կարող է պարտվել և ավելի շատ բան կորցնել

12:32 29.03.2024

Օրբանն ասել է, որ Կիևը կարող է պարտվել և ավելի շատ բան կորցնել

Ուկրաինան կարող է լիակատար պարտություն կրել Ռուսաստանի հետ հակամարտությունում եւ կորցնել նույնիսկ ավելին, քան արդեն կորցրել է, ուստի պետք է մտածի ոչ թե ռազմական գործողությունները շարունակելու, այլ բանակցությունների մասին։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Ավստրիայի նախկին կանցլեր (2000-ից 2007 թվականներին) Վոլֆգանգ Շյուսելի հետ զրույցում։ Քննարկման ընթացքում, որը տեղի է ունեցել Օրբանի պաշտոնական […] ...

BACK_TO_TOP