Ամենաթանկը, ամենազարմանալին ու անհասկանալին (մաս 3-րդ) – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+25.09 oC

Ամենաթանկը, ամենազարմանալին ու անհասկանալին (մաս 3-րդ)

18:00 16.02.2018

Շարունակենք ծանոթանալ ամենաթանկ լուսանկարների լավագույն տասնյակին: Shantnews-ն արդեն ներկայացրել է դրանցից վեցը այս հոդվածի 1-ին և 2-րդ մասերում:

Ահա՝ ևս չորս լուսանկար, որոնք ձեռք բերելու համար գնորդները գումար չեն խնայել:

«ԱՆԱՆՈՒՆ ԹԻՎ 153» (1985) — 2,7 մլն դոլար

Լուսանկարիչ` Սինդի Շերման  (Cindy Sherman)

Մի առիթով Սինդի Շերմանը խոստովանել է, որ ինքն ամենաշատը վախենում է սարսափելի մահով մեռնելուց: Նրա մեկնաբանությամբ Թիվ 153 լուսանկարը մահվան գաղափարի հետ հաշտվելու փորձ է: «Պետք չէ վախենալ ու փախցնել հայացքը, սա ընդամենը բեմադրություն է, հեքիաթ», — ասել է Շերմանն իր այս լուսանկարի մասին:

2010 թվականին մոտ երկու մետրանոց լուսանկարը վաճառվել է 2 մլն 700 հազար դոլարով:

«ԲԻԼԼԻ ՔԻԴ» (1879-1880) — 2,3 մլն դոլար

Անհայտ հեղինակ

19-րդ դարի վերջին հանրահայտ հանցագործ Բիլլի Քիդի՝ ֆեռոտիպի մեթոդով արված լուսանկարը 2011 թ. 2 մլն 300 հազար դոլարով գնեց ամերիկացի մի հավաքորդ: Լուսանկարի աստղաբաշխական գինը  պայմանավորված էր ոչ թե դրա գեղարվեստական արժեքով, այլ  եզակիությամբ: Այն Բիլլի Քիդի միակ պաշտոնապես հաստատված լուսանկարն էր:

«ՏՈԲՈԼՍԿԻ ԿՐԵՄԼԸ» (2009) — 1,7 մլն դոլար

Լուսանկարիչ` Դմիտրի Մեդվեդև

Դմիտրի  Մեդվեդևի (այո, խոսքը Ռուսաստանի վարչապետի մասին է, բայց այն ժամանակ նա ՌԴ նախագահն էր) «Տոբոլսկի Կրեմլը» լուսանկարը վաճառվել է «Սուրբ Ծննդյան այբուբեն» բարեգործական աճուրդում: Սովորաբար այդ աճուրդում վաճառքի են հանվում նշանավոր քաղաքական գործիչների  հեղինակած նկարները: Այսպես` 2009 թվականին Վլադիմիր Պուտինի մի գծանկարը բարեգործական այդ հիմնադրամին 37 մլն ռուբլի էր բերել:

«ՄԵՐԿ ՄԱՐՄԻՆ» (1925) – 1 մլն 600 հազար դոլար

Լուսանկարիչ` Էդուարդ Ուեսթոն (Edward Weston)

Ամերիկացի լուսանկարիչ Էդուարդ Ուեսթոնի լուսանկարներին հատուկ են հստակ, խիստ ընդգծված պատկերները: Նա պատկերում է անսպասելի օբյեկտներ, որոնց յուրաքանչյուր մարդ կարող է իր սեփական մեկնաբանությունը տալ կամ հասկանալ յուրովի:  «Մերկ մարմին»-ն էլ բացառություն չէ: Նայելով լուսանկարին, միանգամից չես հասկանում, թե ինչ է պատկերված: Գուցե մա՞րդ է, կամ քանդա՞կ, կամ էլ` բնապատկերի մի հատվա՞ծ

2008 թվականին Սոթբիսի աճուրդում այս լուսանկարը վաճառվել է 1 մլն 600 հազար դոլարով:

 

Հոդվածում օգտագործված են Իգոր Սկրիննիկովի գրառումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր»

15:30 23.04.2024

Մրցույթ՝ «Քեզ համար, Ազնավո՛ւր»

Այս տարի լրանում է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե, երգահան, գրող, դերասան և հասարակական գործիչ, Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր Շառլ Ազնավուրի 100-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Ազնավուր» հիմնադրամը հայտարարում են մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն է մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին […] ...

Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

10:16 23.04.2024

Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կկատարի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Ռեքվիեմը»՝ նվիրված Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: «Ռեքվիեմը» կհնչի ապրիլի 23-ին՝ ժամը 23:59-ին (կեսգիշերին) «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Բոլոր ժամանակների այս ազդեցիկ և ոգեշունչ հոգեհանգստյան մեսսան՝ «Ռեքվիեմը», կղեկավարի հրավիրյալ անվանի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը, մենակատարներն են Անուշ Հովհաննիսյանը (սոպրանո), Սոֆյա Թումանյանը (մեցցո-սոպրանո), Դին Փաուերը (տենոր) […] ...

«Խաչմերուկներ» միջազգային փառատոնի այս տարվա խորագիրն է «Հայկական խճանկար»

09:53 23.04.2024

«Խաչմերուկներ» միջազգային փառատոնի այս տարվա խորագիրն է «Հայկական խճանկար»

«Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի ապրիլի 29-ից մայիսի 16-ը Երևանում և Դիլիջանում։ 7-րդ անգամ կազմակերպվող փառատոնը կրում է «Հայկական խճանկար» խորագիրը։ Այս տարվա արտիստներից են Անդրիուս Հարությունյանը, Գաշիա Ուզունյանը, Հայկ Մելիքյանը, Ասոնանս անսամբլը, Երևանի պետական կոնսերվատորիայի Բումերանգ անսամբլը և Երևան լարային քառյակը։ «Խաչմերուկներ» ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնը միակն է Հայաստանում, […] ...

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում․ Փաշինյան

23:47 22.04.2024

Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է պահպանել այն ժամանակ, երբ այդ հուշարձանին նայելիս մարդիկ թշնամանք չեն զգում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Հարց – BBC` Ջայլս Ֆրեյզեր – Հայաստանն ամենահին քրիստոնեական երկիրն է աշխարհում: Ինձ հետաքրքիր է՝ կարո՞ղ եք արդյոք նկարագրել եկեղեցիների, խաչերի, տապանաքարերի այն ավերածությունը, որն ընթանում է: Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, հոգևոր արժեքներն ունենում են ֆիզիկական արտահայտություններ և Քրիստոնեության համար դա ամենևին էլ երկրորդական չէ։ […] ...

Ամփոփվել է Պենդերեցկու անվան փառատոնը. ներկայացվել են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ

11:34 22.04.2024

Ամփոփվել է Պենդերեցկու անվան փառատոնը. ներկայացվել են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ

Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 4-րդ փառատոնի փակման համերգի ծրագրում ընդգրկված էին ժամանակակից դասական կոմպոզիտորների յուրօրինակ ստեղծագործություններ։ Համերգային երեկոյի մեկնարկին ներկաները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ ունկնդրեցին Պատրիշա Մորհեդի «Ճանապարհորդություն դարերի միջով» սիմֆոնիկ պոեմը։ Ստեղծագործությունը նվիրված է Լյուդվիգ վան Բեթհովենին և ֆրանսիացի ճանապարհորդ Սամյուել դը Շամպլենին՝ որպես աշխարհագրական և գաղափարական բացահայտումների […] ...

Պետական աջակցությամբ հրատարակվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքը

16:23 19.04.2024

Պետական աջակցությամբ հրատարակվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով հրատարակված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմի շնորհանդեսը։ Հրատարակությունը ներառում է Լեռնային Ղարաբաղի որոշ շրջանների, մասնավորապես՝ Քաշաթաղի և Սյունիքի մի շարք գավառների պատմամշակութային հուշարձանները։ Գիրքը հեղինակել են լրագրող Զոհրաբ Ըռքոյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը։ Հիշեցնենք, […] ...

BACK_TO_TOP