«Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»-ը հանձնվեց բժշկական համալսարանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+11.09 oC

«Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»-ը հանձնվեց բժշկական համալսարանին

10:47 15.02.2018

Գործադիրի նիստում այսօր համաձայնություն տրվեց «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին ձեռք բերել «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության 90.5 տոկոս բաժնետոմսերը (152808 հատ սովորական (հասարակ) բաժնետոմս՝ յուրաքանչյուրը 1000 դրամ)՝ 2.5 մլրդ ՀՀ դրամով:

Նախագիծը ներկայացնում էր ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։  Նա տեղեկացրեց, որ ձեռքբերման  դեպքում «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ»-ում լաբորատորիաներ կստեղծվեն ուսանողների համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է կրթության իրավունքի բարելավման աշխատանքները

18:50 28.03.2024

ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է կրթության իրավունքի բարելավման աշխատանքները

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում քննարկել և ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում իրականացված գործողությունները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ընդգծելով, որ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման […] ...

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

17:06 28.03.2024

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական գործունեությունը և կարևորելով նրանց տարիների փորձառությունը, մարտի 28-29-ին նախաձեռնել է արտահերթ կամավոր ատեստավորման գործընթաց: Ատեստավորման ընթացքին այսօր հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ այցելելով Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 և Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցներ: Նախարարի տեղակալը […] ...

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն

15:22 28.03.2024

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջև ստորագրվել է համատեղ հայտարարություն

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը մարտի 28-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Նարեկ Բաբայանը եւ Կնյազ Հասանովը: Հանդիպման սկզբում Սիսակ Գաբրելյանը շնորհավորել […] ...

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

12:34 28.03.2024

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել են ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս՝ Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածք՝ ծանոթանալու տեղանքին և մշակվող նախագծի մանրամասներին: Ակադեմիական քաղաքի տարածք են այցելել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, […] ...

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետ

11:21 28.03.2024

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է Գվինեայի դեսպանի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեին (նստավայրը՝ Մոսկվա): ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք` ի շահ բարեկամական կապերի զարգացման: ՀՀ-ում Գվինեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հաբա Նիանկոյեն շնորհակալություն է հայտնել […] ...

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը

10:21 28.03.2024

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի նոր հարցաշարը: Նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրման) քննության թեստավորման փուլի նոր հարցաշարում ներառված է 500 հարց` ՀՀ սահմանադրության, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական […] ...

BACK_TO_TOP