Սեր, որը վերակառուցեց մի ամբողջ պետություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+25.09 oC

Սեր, որը վերակառուցեց մի ամբողջ պետություն

21:05 14.02.2018

Այսօր աշխարհի սիրահարները Սուրբ Վալենտին են նշում, իսկ, այսպես ասած, չսիրահարները՝ անտիՎալենտին: Այս տոնը շատ սիրահարների համար զուտ իրար ևս մեկ անգամ տեսնելու և սեր խոստովանելու առիթ է, իսկ արկածախնդիր զույգերի համար ևս մեկ խելահեղություն անելու իսկական հնարավորություն: Սակայն գաղտնիք չէ, որ այս տոնը իր կարծրատիպերով շատերի նյարդերի վրա նաև ազդում է:  

Եվ քանի որ աշխարհի բոլոր քաղաքներում, այդ թվում նաև Երևանում այսօր ակտուալ է «I LOVE Մարիշիկ (հեղ. -այստեղ կարող էր լինել ցանկացած անուն)» և նմանատիպ տարբեր զարդարանքներով գրառումները, մեծ մոխրագույն արջուկները և փուչիկները, ապա SHANTNEWS-ը որոշել է ներկայացնել գեղեցիկ սիրո պատմություն, որը մի պահ մոռացության կմատնի շրջապատը:

Իսկ դու ինչի՞ ես պատրաստ հանուն սիրո

Ասում են իրական սերը սարեր շուռ կտա, իսկ այ օսկարակիր դերասանուհի Գրեյս Քելիի և Մոնակոյի արքայազն Ռենիե 3-րդի սերը վերակառուցեց Մոնակոն և փոխեց այդ փոքրիկ թագավորության խաղաքարտերը ամբողջ աշխարհում:

26 տարեկանում Գրեյս Քելլին արդեն կարողացել էր Հոլիվուդում հասնել գլխապտույտ հաջողությունների և դառնալ էքսցենտրիկ ռեժիսոր Հիչքոքի մուսան: Այդ ընթացքում դերասանուհուն արդեն հասցրել էին ամուսնության մի շարք առաջարկություններ անել, բայց նա բոլորին մերժել էր և շարունակում էր իր հոլիվուդյան շքեղ և հաջողակ կարիերան: Բայց այս ամենը տևեց մինչև 1955 թվականը, երբ Կաննի կինոփառատոնի ժամանակ նա հանդիպեց իսկական արքայազնի՝ Ռենիե 3-րդին: Այդ տարի Գրեյսը գլխավորում էր կինոփառատոնի ժյուրիի ամերիկյան պատվիրակությունը և նրանց անհրաժեշտ էր ազդեցիկ ներկայության և ամսագրային գեղեցիկ ֆոտոշարքերի համար այցելել արքայազն Ռենիեի «ապարանքը»: Հենց այստեղ էլ տեղի ունեցավ նրանց առաջին հանդիպումը:

Մինչ այս ներքաղաքական ծանր իրավիճակում արքայազն Ռենիեն հասկանում էր, որ իրեն անհապաղ անհրաժեշտ է ամուսնանալ և թագաժառանգներ պարգևել Մոնակոյի թագավորությանը: Բայց արքայազնը նաև ուզում էր, որ իր ամուսնության հիմքում  ոչ թե զուտ պարտավորությունները լինեին, այլ սեր: Եվ 1955-ի հանդիպումը այդ առումով ճակատագրական էր և՛ Գրեյսի, և՛ արքայազն Ռենիեի, և՛ Մոնակոյի համար:

Կես տարվա ակտիվ  նամակագրությունից հետո արքայազնը ժամանում է ԱՄՆ և ամուսնության առաջարկություն անում դերասանուհուն, իսկ արդեն 1956-ի ապրիլին տեղի է ունենում 20-րդ դարի ամենաշքեղ հարսանիքներից մեկը: Մոնակոն և ամբողջ աշխարհը սկսեց հիանալ Գրեյսի և Ռենիեի սիրո պատմությամբ, այս իրադարձություններին զուգահեռ սկսեց զարգանալ նաև Մոնակոյի տնտեսությունը, քանի որ այս իրադարձությունը զբոսաշրջիկների ուշադրությունը գրավեց դեպի Մոնակո, իսկ ներդնողները նոր շահավետ հնարավորություններ տեսան այդ փոքրիկ պետությունում:

Սերը Ռենիեին դարձրեց հաջողակ քաղաքական գործիչ, նա կարողացավ իր թագավորությանը վերադարձնել նախկին շքեղությունը, անկախությունը և այն դարձրեց Եվրոպայի ֆինանսական կենտրոններից մեկը: Իսկ Գրեյս Քելին զբաղվում էր երկրի ներքին կյանքի բարելավմամբ՝ բարեգործություններ էր իրականացնում, հիվանդանոցներ և մանկապարտեզներ էր բացում:Մոնակոն սիրում էր Գրեյսին:

Սակայն արքայադստեր տիտղոսը անցյալում թողեց դերասանուհու կարիերան: Թագավորական հարսանիքից հետո ռեժիսորները չէին դադարում Գրեյսին ուղարկել նոր ու գրավիչ սցենարներ, իսկ դերասանուհին մեծ ափսոսանքով մերժում էր բոլորին և զբաղվում էր Մոնակոյի բարգավաճմամբ:

Սակայն Գրեյսը չկարողացա երկար դիմանալ և երբ ստացավ Հիչքոքի նոր ֆիլմի սցենարը, նա ուղղակի 7-րդ երկնքում հայտնվեց և չէր ցանկանում մերժել իր սիրելի ռեժիսորին:

Արքայազն Ռենիեի հետ երկար խորհրդակցելուց հետո, արքայազնը նույիսկ համաձայնեց դեմ գնալ թագավորական բոլոր կանոնակարգերին և իր կնոջը իր դրական պատասխանով երջանկացնել: Սակայն այստեղ խնդիրն ավելի խորքային էր և բազմակողմանի:

Մոնակոյի ժողովուրդը՝ իմանալով, որ Գրեյսը պատրաստվում է մեկնել ԱՄՆ և ֆիլմում նկարահանվել, կատեգորիկ դեմ արտահայտվեց:
Ամեն օր հազարավոր նամակներ էին ուղարկում արքայազն Ռենիեին, որոնցում միաբերան ասվում էր.

«Մեր արքայադուստրը չի կարող նկարահանվել ֆիլմերում, և դա նրան պետք չէ…» :

Հասարակական ճնշումը ստիպեց արքայազնին որոշում կայացնել՝ հօգուտ ժողովրդի: Այս դեպքից հետո Գրեյս Քելին մեկ շաբաթից ավելի փակվեց իր սենյակում և բացարձակապես ոչ մեկի հետ չշփվեց: Հանուն հասարակական կարծիքի և սիրո՝ նա հրաժարվեց իր սիրելի աշխատանքից: Նրա անձնական հետաքրքրությունները հասարակությանը պետք չէին:

Այս դեպքը շատ ազդեց նրանց հարաբերությունների վրա: Տարիների ընթացքում ավելի շատացան հակասություններն ու հիասթափությունները:

Իրենց ամուսնության 25-րդ տարում նրանք արդեն իրարից հեռու էին ապրում և սիրուց մնացել էր ուղղակի ընկերական հարաբերություններ և թագավորական պարտավորություններ: Գրեյս Քելլին հիմնականում լինում էր Փարիզում:

1982-ի սեպտեմբերի 13-ին Փարիզից Մոնակո վերադառնալու ճանապարհին դերասանուհին ավտովթարի է ենթարկվում և մահանում: Մեքենայում Գրեյսից բացի, լինում է նաև նրա դուստրը՝ Ստեֆանիան, որը հրաշքով ողջ է մնում: Պաշտոնական հայտարարությունում նշվում է, որ մեքենան վարելու ընթացքում Գրեյս Քելին կաթված է ստացել, սակայն մինչ օրս նրա մահը դասում են չբացահայտված ու առեղծվածային գաղտնիքների շարքը:

Արքայազն Ռենիեն թաղման ժամանակ չի թաքցրել արցունքները և աղջկա ձեռքը բռնած քայլել է թափորի հետևից.

«Գրեյսի մահից հետո իմ կյանքը դատարկվեց»,- ասել է արքայազն Ռենիե 3-րդը:

 

 

                                                                                                                                     -Լիլիթ Խաչատրյան 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բժիշկը թվարկել է գարնանը հոգնածության ու քնի խանգարման պատճառները

21:05 23.04.2024

Բժիշկը թվարկել է գարնանը հոգնածության ու քնի խանգարման պատճառները

Գարնանը քնի խանգարման և հոգնածության պատճառը վիտամինների պակասն է և կլիմայի սեզոնային փոփոխությունները, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Լյուբերցի շրջանային հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքի վարիչ Նատալյա Շչիպիցինան։ «Գարնանը քնի խանգարման և հոգնածության պատճառները կապված են վիտամինների դեֆիցիտի հետ, քանի որ ձմռանը մարդն ավելի քիչ բանջարեղեն և մրգեր է օգտագործում: Սա նույնպես անցումային շրջան է, այսինքն՝ իրականում մենք […] ...

Նշվել է, թե ինչպես նիհարել մինչև ամառ առանց բազմոցից հեռանալու

20:26 23.04.2024

Նշվել է, թե ինչպես նիհարել մինչև ամառ առանց բազմոցից հեռանալու

Վարժությունները, որոնք կարելի է կատարել առանց բազմոցից իջնելու, ճիշտ սնվելու հետ զուգորդելով,, կօգնեն ձեզ մինչև ամառ նիհարել մի քանի կիլոգրամով մինչև ամառ, վստահեցրել է բալետի ավագ մարզիչ Լևիտա Ակուլինա Բախտուրինան։ Մասնագետն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նույնիսկ ֆիլմ դիտելիս կարելի է ֆիզիկական ակտիվությամբ զբաղվել։ Օրինակ՝ կարող եք նստել բազմոցին (կամ աթոռին), ուղղել մեջքը […] ...

Իմունոլոգը բացատրել է, թե ինչպես պետք է լվանալ միրգն ու բանջարեղենը

20:06 23.04.2024

Իմունոլոգը բացատրել է, թե ինչպես պետք է լվանալ միրգն ու բանջարեղենը

Իմունոլոգ-ալերգոլոգ Աննա Ռուսանովան խորհուրդ է տվել մրգերը լվանալ հատուկ միջոցներով կամ եռման ջրով։ Gazeta.Ru-ի հետ զրույցում բժիշկն ասել է, որ կեղտոտ մրգերն ու բանջարեղենը կարող են պարունակել մարդկանց համար վտանգավոր հելմինտներ։ Դրանցից ազատվելու համար պտուղը պարզապես ողողելը բավարար չէ։ Փորձագետի խոսքով՝ նեմատոդները կլոր որդերի դաս են, որոնք ավելի քիչ հայտնի են և ավելի վտանգավոր: Դրանք […] ...

Տղամարդը 200 հազար դոլարով հարստացել է բենզինի պակասի շնորհիվ

08:44 23.04.2024

Տղամարդը 200 հազար դոլարով հարստացել է բենզինի պակասի շնորհիվ

ԱՄՆ-ի բնակիչը վիճակախաղի ջեքփոթ է արել բենզինը վերջանալու շնորհիվ. այս մասին հայտնում է NC Education Lottery-ն ։ Հյուսիսային Կարոլինա նահանգի Քենլի քաղաքից Բոբի Քոլմանը որոշել է կանգ առնել բենզալցակայանում։ Խանութում նա տեսել է 5 դոլարով ակնթարթային վիճակախաղի տոմս և առանց երկար մտածելու գնել է այն։ Ջնջելով պաշտպանիչ շերտը՝ տղամարդը հասկացել է, որ հարստացել է։ Քոլմանը […] ...

Աշխարհի ամենատարեց մարդը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը

08:15 20.04.2024

Աշխարհի ամենատարեց մարդը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը

111-ամյա բրիտանացի Ջոն Թինիսվուդը, ով ճանաչվել է աշխարհի ամենատարեց տղամարդը, բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Թինիսվուդը ծնվել է 1912թ. Նա մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին և իր հարսանիքն անվանում է իր կյանքի ամենակարևոր իրադարձությունը։ Բլոդվեն անունով ապագա կնոջը նա ծանոթացել է պարի ժամանակ 1942 թվականին։ Տղամարդը ամբողջ կյանքում աշխատել […] ...

Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթի ռինոպլաստիկա անել

21:53 19.04.2024

Բժիշկը թվարկել է 6 իրավիճակ, երբ չի կարելի քթի ռինոպլաստիկա անել

Որոշ դեպքերում ռինոպլաստիկայի միջոցով քթին նոր տեսք տալու ցանկությունը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: ԼՕՌ բժիշկ, պլաստիկ վիրաբույժ Իլյանա Գոնչարովան Gazeta.Ru-ին տված հարցազրույցում նշել է վեց հիմնական իրավիճակ, որոնց դեպքում ռինոպլաստիկան հաստատ չարժե անել։ Առաջին իրավիճակը, ըստ բժշկի, իրականությանը չհամապատասխանող ակնկալիքներն են: «Ռինոպլաստիկան ֆոտոշոփ չէ, այն չի կարող  պատճենել և ձեր դեմքին տեղադրել այնպիսի քիչ, «ինչպիսին […] ...

BACK_TO_TOP