Հայտնաբերվել է XVIII դարի «սեքս ուղեցույց» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2024
  • $
    395.10
  • RUBLE
    4.19
  • 420.39
WEATHER
+13.09 oC

Հայտնաբերվել է XVIII դարի «սեքս ուղեցույց»

21:01 13.02.2018

Hansons աճուրդային տունը վաճառքի է հանել 1720 թվականին գրված «սեքս ուղեցույց»: Կազմակերպության ինտերնետային կայքում ներկայացված է գրքի հակիրճ բովանդակությունը:

Առաջին անգամ «Արիստոտելի գլուխգործոցը՝ բաղկացած երկու մասից» լույս է տեսել 1684 թվականին Լոնդոնում, այն սեռական և ընտանեկան հարաբերությունների ուղեցույց է:  Օրինակ՝ գրքում ասվում է, որ տղամարդը պետք է ուտի ձու, ճնճղուկ, աղավնի, ինչպես նաև մոծակ, կոճապղպեղ ու շաղգամ՝ «սերմնահեղուկի առատության» համար: Գրքում նաև նշվում է, որ նորածին երեխաների արատների մեղավորը «ծնողների երևակայությունն» է, որոնք սեքսի ժամանակ մտածել են այլ մարդկանց մասին: Մինչև 1960-ական թվականները գիրքը արգելված էր «դաժան բովանդակության» համար:

«Դրա համար մի քանի պատճառ կար: Օրինակ՝ գրքում կան «հրեշների» պատկերներ, որոնք «կանանց և կենդանիների անբնական կապի ծնունդ են»: Պետք է հաշվի առնել, որ այս գիրքը գրվել է այն ժամանակ, երբ Անգլիայում մարդիկ դեռևս վհուկներ էին այրում»,- ասում է աճուրդի տան աշխատակից  Ջիմ Սփենսերը:

Գիրքը աճուրդի կհանվի  2018 թվականի մարտի վերջին, նախնական արժեքը 80-120 ֆունտ ստեռլինգ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանում 25 հազար հուշարձան կա. ապրիլի 18-ը հուշարձանների պահպանության օրն է

17:48 17.04.2024

Հայաստանում 25 հազար հուշարձան կա. ապրիլի 18-ը հուշարձանների պահպանության օրն է

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ՝ Մամուլի ազգային ակումբում տեղի է ունեցել ասուլիս՝ «Հայաստանի և Արցախի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության խոչընդոտները և հնարավորությունները» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին՝ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական […] ...

ԿԳՄՍ փոխնախարարը Տաշքենդում մասնակցել է 2024թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք միջոցառմանը

20:07 16.04.2024

ԿԳՄՍ փոխնախարարը Տաշքենդում մասնակցել է 2024թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք միջոցառմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ուզբեկստանի հանրապետության Տաշքենդ քաղաքում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստին, ինչպես նաև Տաշքենդի՝ որպես ԱՊՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքի հռչակման պաշտոնական բացման արարողությանը։ Տաշքենդն ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել՝ համաձայն ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2023 թվականի հունիսի 8-ի որոշման։ […] ...

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցում

14:30 16.04.2024

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցում

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ ապրիլի 18-ին, Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը կպարգևատրեն «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին: Մրցույթն ուղղված է պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը. այն ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացրել է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի […] ...

Ռուս դերասանուհին մահացել է ծանր հիվանդությունից հետո

19:23 14.04.2024

Ռուս դերասանուհին մահացել է ծանր հիվանդությունից հետո

49 տարեկան հասակում ապրիլի 14-ի գիշերը մահացել է Ստանիսլավսկու անվան էլեկտրաթատրոնի դերասանուհի Իննա Գոլովինան, ինչպես հայտնում է թատրոնը իր կայքում։ Նրանք բացատրել են, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Գոլովինան պայքարում էր անանուն լուրջ հիվանդության դեմ։ «Թատրոնը սգում և խորին ցավակցություն է հայտնում Իննայի ընտանիքին։ Մենք կհիշենք հրաշալի դերասանուհուն, մեր սիրելի գործընկերոջը, պայծառ կնոջը, հրաշալի […] ...

«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի հոբոյահար Հայկ Հեքեքյանը

10:22 14.04.2024

«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի հոբոյահար Հայկ Հեքեքյանը

«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցութային համերգի եզրափակիչ փուլը, որի ընթացքում հայտնի է դարձել «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթի հայաստանյան պատվիրակը։ Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ Հանրային հեռուստաընկերության կողմից իրականացվող այս նախագծի հայաստանյան փուլն ավարտվել է եզրափակիչ փուլ անցած […] ...

Պլաստիկ վիրաբույժը պատմել է Պուգաչովայի բոլոր վիրահատությունների մասին

20:59 13.04.2024

Պլաստիկ վիրաբույժը պատմել է Պուգաչովայի բոլոր վիրահատությունների մասին

Պլաստիկ վիրաբույժ Իվան Վոլոդչենկովը խոսել է երգչուհի Ալլա Պուգաչովայի անհաջող վիրահատության մասին. նրա խոսքերը մեջբերում է kp.ru-ն։ Փորձագետն ասել է, որ 74-ամյա Ալլա Պուգաչովան դեմքի երիտասարդացման շնորհիվ բավականին լավ տեսք ունի իր տարիքի համար։ Վիրաբույժի խոսքով՝ երգչուհին մեկ անգամ չէ, որ բոլոր հատվածների վիրահատություններ է կատարել։ Իվան Վոլոդչենկովը կարծում է, որ երգչուհու վերջին դիմահարդարումն անհաջող […] ...

BACK_TO_TOP