TIME
Ամսաթիվ
24 02 2018
  • $
    480.6
  • RUBLE
    8.5
  • 591.5
WEATHER
+1 oC

Մենք էինք կազմակերպել, որ այդ կոյուղաջուրը տան քաղաքապետին. Նուբարաշենի բնակիչներ

20:22 13.02.2018 106

Մենք բնակիչներով կազմակերպել ենք, ասել ենք՝ էս կոյուղաջուրը տարեք, տվեք Տարոն Մարգարյանին, որ տեսնի՝ մարդիկ ինչ են շնչում։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Նուբարաշենի բնակիչներից մեկը՝ անդրադառնալով Երևանի ավագանու այսօրվա նիստին տեղի ունեցած միջադեպին։

«Մեր շատ սիրելի Գոռ Վարդանյանը 5 րոպե այդ կեղտաջրերի հոտը շնչելուց հետո ասում է՝ սիրտներս խառնեց։ Բա մեր սիրտը չի՞ խառնում, 3-4 տարի է՝ շնչում ենք էս հոտը»,- նշել է բնակիչը։

«Այլ տարբերակ չէր մնում, այս կեղտաջրերը քաղաքապետարան տանելով՝ պետք է բարձրաձայնեինք խնդիրը», - ասել է բնակիչներից մեկը։

 SHANTNEWS-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դահլիճ էին եկել Նուբարաշենի կոյուղաջրերը տարաների մեջ լցրած և բժշկական դիմակներով։ Բացված շշերից տարածված գարշահոտությունը ավագանու անդամներից շատերի մոտ դժգոհություն է առաջացրել, և մի մասը լքել էր նիստերի դահլիճը։ 

Լարվածությունն ավելի էր մեծացել այն բանից հետո, երբ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը փորձել էր տարաներից մեկը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Վիճաբանություն էր սկսվել ՀՀԿ և «Երկիր Ծիրանի» խմբակցությունների անդամների միջև, քաշքշոցի ժամանակ տարայի պարունակությունը թափվել էր։  ՀՀԿ ներկայացուցիչները քաշքշել էին «Երկիր Ծիրանի»-ի անդամներին, ծեծկռտուք էր սկսվել, ինչին միջամտել էին ոստիկանները։



Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները տեղափոխվել են Դիլիջան

15:23 05.09.2017

Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները տեղափոխվել են Դիլիջան

Ուսումնական նոր տարին՝ նոր համալիրում: Այդպես է սկսվել Հայաստանի պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների սեպտեմբերի մեկը: Երեւանի արդեն նախկին կեցավայրից 210 աշակերտ տեղափոխվել է Դիլիջան եւ տեղավորվել այնտեղի նորաբաց ուսումնական կենտրոնում: Հենց սեպտեմբերի մեկին մոնթեականների համար արիության դաս է անցկացրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Բյուրականում հրդհը մոտեցավ հրդեհաշիջման շտաբին

11:08 06.09.2017

Բյուրականում հրդհը մոտեցավ հրդեհաշիջման շտաբին

Փրկարարները ծառերից ճյուղեր են պոկում, դեպի շտաբ եկող կրակը կանգնեցնելու համար:

Ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կավելանա.  ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

17:23 07.09.2017

Ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կավելանա. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեպան Էյջի Տագուչին ասել է, որ Հայաստանի կողմից Ճապոնիայի քաղաքացիների համար առջանց վիզայի մուտքի սահմանումը կնպաստի Ճապոնիայից դեպի Հայաստան զբոսաշրջիկների ավելացմանը:

 Սեֆիլյանի գործով պաշտպանական ճառեր են հրապարկվելու

20:00 08.09.2017

Երթևեկության փոփոխություն (ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՔԱՐՏԵԶ)

Երթևեկության փոփոխություն՝ Երևանի Արշակունյաց պողոտա-Բագրատունյաց փողոց լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում

Փաստաբանների պալատում նախագահ են ընտրում  (Թարմացվող)

12:49 09.09.2017

Փաստաբանների պալատում նախագահ են ընտրում (Թարմացվող)

Այսօր առավոտվանից մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Հիշեցնենք , որ առաջադրվել է ընդամենը մեկ թեկնածու՝ ներկայիս պալատի նախագահ Արա Զոհրաբյանը : Ընտրություններն անցնում են հանդարտ մթնոլորտում , չնայած այն հանգամանքին , որ պալատի անդամ փաստաբաններից մի քանիսը գործադուլ են հայտարարել եվ նախընտրական շրջանում հորդորում էին գործընկերներին չմասնակցել ընտրություններին:

ՀՀ վարչապետ. «Ով չի հասկանում խաղի կանոնները, ցավեցրեք»

16:24 09.09.2017

ՀՀ վարչապետ. «Ով չի հասկանում խաղի կանոնները, ցավեցրեք»

Կառավարության ղեկավարը Արագածոտնի մազրում խոսել է այն մասին, թե մարզի պատասխանատուների աշխատանքի որ մասին է գոհ, որից՝ դժգոհ:

BACK_TO_TOP