TIME
Ամսաթիվ
24 02 2018
  • $
    480.6
  • RUBLE
    8.5
  • 591.5
WEATHER
+1 oC

Տղամարդկանց մի ողջ գունդ ֆիզիկական բռնություն է կիրառել ավագանու անդամի նկատմամբ. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա

19:44 13.02.2018 729

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իր դիրքորոշումն է հայտնել Երևանի ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնության մասին՝ հանդես գալով հայտարարությամբ:

«2018 թվականի փետրվարի 13-ին Երևանի ավագանու նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության անդամների կողմից «ԵրկիրԾիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառվել է բռնություն։ Մարինա Խաչատրյանը փորձել է Նուբարաշենից բերված կոյուղաջրով տարան մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանի սեղանին, այդպիսով ջանալով բարձրաձայնել տարիներ շարունակ գարշահոտության մեջ ապրող Երևանի բնակիչների խնդիրը։

Համացանցում տարածված տեսանյութում հստակ երևում է, որ ավագանու անդամին կանգնեցրել են, և նրա հանդեպ բռնություն գործադրելու գործողությունը հստակ հրահանգված է եղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից՝ «Դեմը առեք, դեմը առեք, շուտ-շուտ» կոչով:

Արդյունքում տղամարդկանց մի ողջ գունդ ֆիզիկական բռնություն է կիրառել ավագանու անդամի նկատմամբ, ինչն ուղղորդվել է նաև կնոջ սեռական անձեռնամխելիության և սեռական ազատության խախտումներով։

Կին քաղաքական գործիչների հանդեպ կիրառվող բռնությունն ու դրա ամենաթողությունը առաջին անգամը չէ, որ դրսևորվում է հայկական քաղաքական ասպարեզում։ Երևանի ավագանու նիստերում կանանց նկատմամբ բռնության դրսևորումները դարձել են պարբերական, ինչը ցուցադրությունն է թե՛քաղաքական համակարգում առկա բռնության մշակույթի, թե՛ կանանց նկատմամբ անհավասարության, շարունակական ստորադասման և խտրականության։
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան խստորեն դատապարտում է Երևանի ավագանու նիստում «Երկիր Ծիրանի» կուսակցության ավագանու անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված բռնության փաստը և ընդգծում, որ Հայաստանը թե՛ տեղական, թե՛ միջազգային օրենսդրության համաձայն պատրավորված է ապահովել կանանց  քաղաքական դերակատարումն ու մասնակցությունը։ Նման ուղղորդված բռնի գործողություններն ուղղված են կանանց բացառմանը քաղաքական ասպարեզից ու որոշումների կայացումից և միտված են կանանց հանրային նվաստացմանը։

Ուստի, հորդորում ենք խիստ գնահատականի արժանացնել Երևանի ավագանու կին անդամի հանդեպ կոպիտ բռնության փասստը, ամենայն մանրամասնությամբ քննել, հանդես գալ հրապարակային գնահատականներով և պատժել բռնություն կիրառած անձանց»։

 «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները տեղափոխվել են Դիլիջան

15:23 05.09.2017

Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաները տեղափոխվել են Դիլիջան

Ուսումնական նոր տարին՝ նոր համալիրում: Այդպես է սկսվել Հայաստանի պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաների սեպտեմբերի մեկը: Երեւանի արդեն նախկին կեցավայրից 210 աշակերտ տեղափոխվել է Դիլիջան եւ տեղավորվել այնտեղի նորաբաց ուսումնական կենտրոնում: Հենց սեպտեմբերի մեկին մոնթեականների համար արիության դաս է անցկացրել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Բյուրականում հրդհը մոտեցավ հրդեհաշիջման շտաբին

11:08 06.09.2017

Բյուրականում հրդհը մոտեցավ հրդեհաշիջման շտաբին

Փրկարարները ծառերից ճյուղեր են պոկում, դեպի շտաբ եկող կրակը կանգնեցնելու համար:

Ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կավելանա.  ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

17:23 07.09.2017

Ճապոնացի զբոսաշրջիկների հոսքը դեպի Հայաստան կավելանա. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեպան Էյջի Տագուչին ասել է, որ Հայաստանի կողմից Ճապոնիայի քաղաքացիների համար առջանց վիզայի մուտքի սահմանումը կնպաստի Ճապոնիայից դեպի Հայաստան զբոսաշրջիկների ավելացմանը:

 Սեֆիլյանի գործով պաշտպանական ճառեր են հրապարկվելու

20:00 08.09.2017

Երթևեկության փոփոխություն (ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՔԱՐՏԵԶ)

Երթևեկության փոփոխություն՝ Երևանի Արշակունյաց պողոտա-Բագրատունյաց փողոց լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում

Փաստաբանների պալատում նախագահ են ընտրում  (Թարմացվող)

12:49 09.09.2017

Փաստաբանների պալատում նախագահ են ընտրում (Թարմացվող)

Այսօր առավոտվանից մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: Հիշեցնենք , որ առաջադրվել է ընդամենը մեկ թեկնածու՝ ներկայիս պալատի նախագահ Արա Զոհրաբյանը : Ընտրություններն անցնում են հանդարտ մթնոլորտում , չնայած այն հանգամանքին , որ պալատի անդամ փաստաբաններից մի քանիսը գործադուլ են հայտարարել եվ նախընտրական շրջանում հորդորում էին գործընկերներին չմասնակցել ընտրություններին:

ՀՀ վարչապետ. «Ով չի հասկանում խաղի կանոնները, ցավեցրեք»

16:24 09.09.2017

ՀՀ վարչապետ. «Ով չի հասկանում խաղի կանոնները, ցավեցրեք»

Կառավարության ղեկավարը Արագածոտնի մազրում խոսել է այն մասին, թե մարզի պատասխանատուների աշխատանքի որ մասին է գոհ, որից՝ դժգոհ:

BACK_TO_TOP