TIME
Ամսաթիվ
24 02 2018
  • $
    480.6
  • RUBLE
    8.5
  • 591.5
WEATHER
+1 oC

Վարչապետն Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցեր

18:58 13.02.2018 82

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել էստոնական կողմին Եվրոպական միության հետ Ընդլայնված և համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրման գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար և նշել, որ մեր երկիրը նախատեսում է որքան հնարավոր է արագ իրականացնել վավերացման գործընթացը:

Անդրադառնալով հայ-էստոնական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այդ հարցը բավականին մանրամասն քննարկել է նաև Դավոսում Էստոնիայի իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական փոխգործակցության ընդլայնումը, առևտրաշրջանառության ծավալների ավելացումը և անհրաժեշտ համարել գործարար ֆորումների կազմակերպումն ու անցկացումը՝ առկա ներուժի իրացման նպատակով: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ էստոնական բիզնեսի համար Հայաստանը կարող է հետաքրքիր լինել ԵԱՏՄ և իրանական շուկաներ մուտք գործելու առումով՝ հաշվի առնելով մեր երկրի արտոնյալ առևտրային ռեժիմները: 

Դեսպան Կաարելսոնը ևս կարևորել է տնտեսական համագործակցության զարգացումը և պատրաստակամություն հայտնել նպաստել համապատասխան միջոցառումների իրականացմանը: Վերջինս ընդգծել է, որ Էստոնիան ևս շահագրգռված է Հայաստանի հետ հարաբեությունների ընդլայնմամբ և խորացմամբ:
Հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանի թվային օրակարգի շուրջ Էստոնիայի փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանը կարտադրի միայն էլեկտրական ավտոմեքենաներ

18:43 11.09.2017

Չինաստանը կարտադրի միայն էլեկտրական ավտոմեքենաներ

Չինաստանը ավտոմեքենաների աշխարհի ամենախոշոր շուկան է: Նախորդ տարվա տվյալներով՝ Չինաստանը շուկա է թողարկել 28 մլն ավտոմեքենա, ինչը կազմում է ավտոմեքենաների համաշխարհային արտադրության մեկ երրորդը: Երկիրը նաև ավելացրել է էլեկտրական մեքենաների վաճառքը և մտադիր է պահպանել առաջատարի դիրքերը:

Apple-ը ներկայացրել է նոր iPhone սմարթֆոններ

16:30 13.09.2017

Apple-ը ներկայացրել է նոր iPhone սմարթֆոններ

Տեխնոլոգիական հսկան ԱՄՆ Կուպերտինո քաղաքում կայացած շնորհանդեսի ժամանակ պաշտոնապես ներկայացրել է iPhone X, ինչպես նաև iPhone 8 և iPhone 8 Plus նոր սմարթֆոնները:

Կրկրնակի հարկման ներկայիս ռեժիմը չի վերանայվի. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս

16:15 13.09.2017

Կրկրնակի հարկման ներկայիս ռեժիմը չի վերանայվի. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր մասնակցել է Հայ-ամերիկան առևտրային պալատի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համատեղ ջանքերով կազմակերպած համաժողովին, որի նապատակն էր հայ գործարարներին եւս մեկ անգամ հիշեցնել արտոնյալ առևտրային ռեժիմի՝ GSP ծրագրի մասին

iPhone X-ը տապալեց շնորհանդեսը

19:31 13.09.2017

iPhone X-ը տապալեց շնորհանդեսը

Նոր iPhon - ը չկարողացավ ճանաչել օգտատիրոջ դեմքը

Խաղողի մթերման շուրջ քննարկում կառավարությունում

16:55 14.09.2017

Խաղողի մթերման շուրջ քննարկում կառավարությունում

Կառավարության հերթական նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը խաղողի մթերման արդյունավետության բարձրացման, գինենյութերի որակի հսկողության եվ ոլորտում առկա ռիսկերի վերացման նպատակով գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է շաբաթական կտրվածքով ամփոփել խաղողի մթերումների արդյունքները:

Կառավարությունը  կզիջի պարարտանյութերի և սերմերի դիմաց պարտքերը

19:51 14.09.2017

Կառավարությունը կզիջի պարարտանյութերի և սերմերի դիմաց պարտքերը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Գործադիրի ղեկավարը, անդրադառնալով գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցության զանազան ծրագրերով գյուղացիներին 2012 թվականից

Թուրք ազգայնամոլները քարեր են նետել ու փորձել հարձակվել հայ հավատացյալների վրա

14:36 18.09.2017

Թուրք ազգայնամոլները քարեր են նետել ու փորձել հարձակվել հայ հավատացյալների վրա

Թուրք ազգայնականները քարերով հարձակվել են Ստամբուլի Սբ. Հովհաննես եկեղեցուց դուրս եկող հայերի վրա: Այս մասին artigrcek.com-ին հայտնել է պոլսահայ գործիչ Երվանդ Օզուզունը:

Վարչապետն ընդունել է «Ռենկո» ընկերության պատվիրակությանը

20:02 19.09.2017

Վարչապետն ընդունել է «Ռենկո» ընկերության պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը: Կողմերն անդրադարձել են մարտի 23-ին Երևանում ՀՀ կառավարության և «Ռենկո» ընկերության միջև կնքված շրջանակային համաձայնագրի դրույթների կատարման ընթացքին, որոնք վերաբերում են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցմանը: Ջովաննի Ռուբինին գոհունակությամբ ընդգծել է, որ բոլոր աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Կարեն Կարապետյանը կարևորել է 280 մլն դոլար արժողությամբ այս ծրագիրը՝ նշելով, որ այն մեծ նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգը էլեկտրաէներգիա արտադրող ժամանակակից և արդյունավետ հզորություններով համալրելու առումով:

«Երկրները մեկ հարկի տակ» փառատոնին մասնակցում է նաև Արցախը

14:49 21.09.2017

«Երկրները մեկ հարկի տակ» փառատոնին մասնակցում է նաև Արցախը

Ծրագրի ընթացքում տեղական եւ արտերկրից ժամանած ընկերությունները ներկայացնում են իրենց ծառայությունները եւ արտադրանքը բացօթյա ցուցահանդեսի շրջանակներում, ինչպես նաեւ տեղի են ունենում համաժողովներ, քննարկումներ, զեկույցներ:

BACK_TO_TOP